00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխադարձ մեղադրանքներ` կուսակցությունների մասին օրենքի համատեքստում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание Национального Собрания РА
Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկօրյա փոխադարձ մեղադրանքներից հետո ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր ԱԺ-ում դարձյալ շարունակվեց լարված մթնոլորտում: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առիթն օգտագործեցին միմյանց քննադատելու, երբեմն նույնիսկ փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելու համար:

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Ով և ինչու է դառնում կուսակցական

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխող Հանրապետական կուսակցությանը մեղադրեց միակուսակցական համակարգ կառուցելու, կեղծ ընդդիմություն ստեղծելու և իրական ընդդիմությանը խոչընդոտելու ու ֆինանսական աղբյուրներից զրկելու համար: Իսկ իրական, ազատ կուսակցական համակարգ ստեղծելու համար ընդդիմության ներկայացուցիչն առաջարկեց կուսակցություններին գոնե 1 մլրդ դրամ պետական ֆինանսավորում տրամադրել:

«Եթե այդ հարցը լուծեք, նշանակում է հիմք եք դնում Հայաստանում անկախ կուսակցական համակարգի համար, բայց քանի որ վստահ եմ, որ ձեր նպատակներն այլ են, ես որևէ հույս չեմ տածում, որ դուք այդ քայլը կանեք»,- ասաց Զուրաբյանը:

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Զուրաբյան
Левон Зурабян  - Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց թաղային կուսակցություններից վերաճել համապետական կուսակցությունների:

«Կուսակցությունն ընտանեկան բիզնես չէ: Կան ընտանիքներ, որոնք 2-3 կուսակցություն են բացել, թաքուն դրել բարձի տակ»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ նման մարդիկ հարմար առիթի են սպասում իրենց կուսակցությունները մեկ պատգամավորական մանդատի դիմաց վաճառքի հանելու համար:

Բաղդասարյանի խոսքով` ընտրությունների ժամանակ պարզվում է, որ կուսակցություններից շատերն անհրաժեշտ քանակի մարդ չունեն ոչ միայն հանձնաժողովի անդամ և վստահված անձ նշանակելու, այլև երբեմն նույնիսկ թեկնածու առաջադրելու համար:

© Sputnik / Asatur YesayantsՎահրամ Բաղդասարյան
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Վահրամ Բաղդասարյան

Շուրջ երկու օր տևած քննարկումներից և փոխադարձ քննադատությունից հետո կուսակցությունների մասին օրենքի նախագիծն այսօր դրվեց քվեարկության:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ամփոփելով ելույթները, նշեց, որ տարօրինակ չի համարում, որ օրինագծի քննարկումը քաղաքական երանգ ստացավ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առիթն օգտագործեցին իրար ասելու այն, ինչ վաղուց էր կուտակվել: Այնուհանդերձ նա խնդրեց օրինագծին կողմ քվեարկել` համոզմունք հայտնելով, որ այն միտված է հենց քաղաքական դաշտի կայացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

Երկօրյա բուռն քննարկումներից հետո ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած` կուսակցությունների մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև ՄԻՊ և կից օրինագծերի փաթեթը:

Լրահոս
0