00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Հանրապետականացում, ասֆալտապատում, օպտիմալացում՝ բացառապես ժպիտով

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 26–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Գիտակից մարդկությունն ապշած է

«Երեկ ողջ գիտակից մարդկությունն ապշած էր մնացել՝ մի՞թե այսքան արտագաղթից, այսքան անկումից, սոցիալական եւ տարաբնույթ դժվարություններից հետո Հայաստանում 7 հազար անկուսակցական մարդ է մնացել, որոնք պատրաստ են անդամագրվել երկրի կառավարումը հնարավորինս ձախողած Հանրապետականին»,- գրում է «Հրապարակ»-ը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՐԱՏԱՊ. ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՀԿ–ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Թերթի կարծիքով, Հանրապետականի քաղտեխնոլոգները քաջ գիտակցում են, որ այդքան կարեւոր չէ, թե ով ես, ինչքան՝ թե ինչպես ես ներկայանում։ Սեփական ուժի, հզորության, բարեփոխումների «քամին», որ ձեռնարկել է ՀՀԿ-ն, մի բանի է ուղղված՝ ներշնչել ընտրողին, որ «մեր դեմ խաղ չկա», որ մենք բոլորից շատ ենք, մեծ ենք, միասնական ենք, ուժեղ ենք։ Միեւնույն է՝ մենք հաղթելու ենք։ Ձեզ հետ, թե առանց ձեզ»,- գրում է թերթը, միաժամանակ, ափսոսանք հայտնելով, որ ընդդիմության քաղտեխնոլոգներն այնքան էլ ուժեղ չեն եւ չեն կարողանում հակադրվել այս մարտավարությանը ու հասարակության աչքի առաջ պայթեցնել այդ հանրապետական փուչիկը։

«Հրապարակ». Մարզպետները քիչ է մնացել բզիկ-բզիկ անեն իրենց գործընկերոջը

«Հրապարակ» թերթը գրում է, որ ամռանը Համաշխարհային բանկը մերժել է բավականին լուրջ վարկային ծրագիրը, որով պետք է մարզերի մեծ մասում ճանապարհաշինության աշխատանքներ տեղի ունենային:

Доллары США - Sputnik Արմենիա
Փորձագետ. պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից

Ըստ թերթի՝ «Ինչ-որ» մեկը ՀԲ-ին «դանոս» է արել, որ այդ ծրագրի շրջանակներում իշխանական չինովնիկներից-մարզպետներից մեկը պետք է ասֆալտապատի նաեւ դեպի իր տուն տանող ճանապարհը, ինչն էլ պատճառ է դարձել ՀԲ-ի կողմից վարկի մերժման»:

Խոսքը, ըստ «Հրապարակ»-ի, Գեղարքունիքի մարզպետի մասին է: «Ընդ որում՝ մյուս մարզպետները, որոնք անհամբեր սպասում էին այս վարկին, քիչ է մնացել բզիկ-բզիկ անեն Գեղարքունիքի մարզպետին` վարկի ստացմանը խանգարելու համար»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ». Անպետք մեքենաներ՝ թանկ գներով

«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը մոտ 800-ով: 5 ամիս անց, սակայն, կրճատված մեքենաների մեծ մասն աճուրդային կարգով չի վաճառվում:

«Հայկական ժամանակ»-ը որոշ փաստեր է հայտնաբերել: Օրինակ՝ ՀՀ ոստիկանությանն ամրացված եւ հետագայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին փոխանցված եւ օտարման ենթակա գույքի ցանկում առկա 34 ավտոմեքենայից վաճառվել է ընդամենը 5-ը: Վաճառվել են «ՎԱԶ 21213», «ՈՒԱԶ-31514», «ՎԱԶ 2106», «ՎԱԶ 2121», «ԿԱՎԶ-3271»:

Грант Багратян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հրանտ Բագրատյան. ինչու՞ պետք է ԱԺ–ն 53 մեքենա ունենա

Սա էլ փաստում է, որ այդ մեքենաներն այնքան անպիտան են եւ անպիտան լինելով հանդերձ՝ թանկ, որ որեւէ գնորդի չի գրավել այդ աճուրդը:
Օրինակ՝ «ՎԱԶ 21061» (պետհամարանիշը՝ 045 ՈՍ 07) ավտոմեքենան սեպտեմբերի 19-ին աճուրդի է հանվել օգոստոսի 18-ին գնահատված 15 հազար դրամ մեկնարկային գնով, այն չի վաճառվել աճուրդում, կրկին աճուրդի է հանվել է հոկտեմբերի 4-ին արդեն մեկնարկային 12 հազար դրամ գնով, հոկտեմբերի 19-ին՝ 9600 դրամով, նոյեմբերի 3-ին՝ 7680 դրամով, նոյեմբերի 18-ին՝ արդեն 6144 դրամով, իսկ դեկտեմբերի 5-ին սպասվող աճուրդում նույն մեքենայի մեկնարկային գինը սահմանվել է 4916 դրամ, իսկ աճուրդի նախավճարը սահմանվել է 246 դրամ:

Այսինքն՝ քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին եւ, եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնել 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են եւ ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր»:

«Ժողովուրդ». Ժպիտով կառավարող նախարարը

«Ժողովուրդը» գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի գործունեությունը թեպետ ամենաառարկայական դժգոհությունների առիթ է դառնում մշտապես, սակայն նա շարունակում է ժպիտով կառավարել` ասես ոչինչ չի եղել»:

Село Саратак - Sputnik Արմենիա
Նախարարը տեղյակ չէ իրավապահների իրականացրած գործողություններից

Բոլորովին վերջերս ՀՀ քաղաքացի Նարինե Մանուկյանը խայտառակ փաստեր հրապարակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի մասին: «Պարզվում է՝ սոցապնախարարը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում: 4 տարի շարունակ հայտարարվում է, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ ներկրվում են նախարարության կողմից, միանգամայն անպետք են, խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում եւ չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի:

«Մյուս ու ամենաանկազմակերպ ճյուղը»,- ըստ թերթի,- «ԲՍՓՀ-ներն են, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ոչ միայն հոգեբանորեն ավելի են ճնշում ու կոմպլեքսավորում ԽՂՃՈւԿ ԹՈՇԱԿԻ համար` ամսական 21.000 ՀՀ դրամ, այլեւ «Փարոսից» օգտվող ծնողից պահանջում են 10.000 դրամ, կամ ավելի դաժանները` 2-3 ամսվա թոշակ, որ ավելի «արագ» կատարեն իրենց ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ»:

Լրահոս
0