00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը համացանցի ծածկույթով առաջատար է

© Sputnik / Арам НерсесянЭксперт по информационной безопасности Самвел Мартиросян
Эксперт по информационной безопасности Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրեց երկրում տեղեկատվական անվտանգության մակարդակը և պատասխանեց հարցին, թե կա՞ արդյոք մեր երկրում տեղեկատվական քաղց:

Տեղեկատվությունը մարդկանց կյանքում կարևոր դեր է խաղում: Տեղեկատվության համաշխարհային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է բացառիկ հարցազրույց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Զրուցեց Անի Լիպարիտյանը:

© Sputnik / Арам НерсесянՏեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի տաղավարում
Эксперт по информационной безопасности Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի տաղավարում

-Պարոն Մարտիրոսյան, մեր երկրում կա՞ արդյոք տեղեկատվական քաղց կամ, ընդհակառակը, տեղեկատվական սթրես (տեղեկատվության չափազանց մեծ հոսք, որից մարդը չի կարող գլուխ հանել- խմբ.):

Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ր կողմից նայենք հարցին: Մի կողմից, այսօր աշխարհում չկա մի անկյուն, որտեղ գլոբալ առումով տեղեկատվական քաղց կա: Խնդիրն այն է, որ ինտերնետի շնորհիվ այսօր տեղեկատվությունն ավելի շատ է, քան դա կարող է յուրացնել սովորական մարդը: Ժամանակին կիբերպանկերն ասում էին, որ կգա ժամանակ, երբ մարդիկ «կհիվանդանան» տեղեկատվության հսկայական ծավալից:

Обработка данных - Sputnik Արմենիա
Արդյո՞ք չինացիներն են Հայաստանում ինտերնետ–անսարքությունների պատճառը

10-15 տարի առաջ դա համարձակ և ծիծաղելի էր հնչում: Բայց հիմա, իմ կարծիքով, մենք արդեն մի փոքր «հիվանդացել ենք»: Սա գրիպ չէ, բայց հաստատ հարբուխ է: Մյուս կոմղից, դա չի նշանակում է, որ ցանկացած տեղեկատվություն պիտանի է: Պարբերաբար հայտնվում է նորությունների ալիք, որը կապված է բրիտանացի գիտնականների զարմանալի հայտնագործությունների հետ, ընթացքում՝ Քիմ Քարդաշյան, և այդպես շարունակ:

Միաժամանակ, Հայաստանում կան ոլորտներ, որոնք հազվադեպ են լուսաբանվում, օրինակ, մշակույթի ոլորտը: Մշակութային կյանքը մնում է կադրից դուրս: Մեզ մոտ չի զարգացել երաժշտական և գեղարվեստական քննադատների ինստիտուտը: Ասենք, Օպերային թատրոնում և ֆիլհարմոնիայում հետաքրքիր բեմադրություններ են պատրաստում, բաց այդ մասին ոչ ոք չի խոսում:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը տեղեկատվական առումով զարգացա՞ծ երկիր է:

Դա միանշանակ հարց չէ, քանի որ ամեն ինչ բաժանված է հատվածների: Օրինակ, երբ մեր երկրում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնց հետևանքով փակվում են փողոցները, ապա դա պատշաճ կերպով չի լուսաբանվում:

Միհրդատ Մադաթյան և Արամ Չախոյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ուրիշ նորություններ. Համացանցի, բացասական լուրերի ազդեցության, հոգեբանին դիմելու մշակույթի և այլնի մասին

Կան առցանց ԶԼՄ-ներ, որոնք 24 ժամ ուղիղ հեռարձակում են տալիս, բայց այդ ընթացքում որոշ հեռուստաալիքներով բալետ են ցուցադրում: Այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչն ես դու օգտագործում որպես տեղեկատվության աղբյուր: Հայաստանի գրեթե ցանկացած վայրում կարելի է միանալ ինտերնետին:

Այսինքն, մարդը գրեթե միշտ կարող է կարդալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Ազատ Wi-Fi-ի տեսանկյունից մեր երկիրն ուղղակի դրախտ է: Ցանցային ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից է (նրա տարածքի 99 տոկոսը պատված է լայնաշերտ անլար ինտերնետով՝ 3G և 4G, 4G+ տեխնոլոգիաներով):

-Խոսքի և տեղեկատվության ազատություն… Նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ տեսակետից երևում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է գրել, ինչի մասին ուզում է. սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում…

Հայաստանում հայտնի դեպքեր չկան, երբ իշխանությունները ոտնահարել են քաղաքացիների իրավունքները, քանի որ նրանք ոչ կոռեկտ գրառում են կատարել:

Американская актриса К.Кардашьян посетила памятные мероприятия, посвященные 100-летию геноцида армян - Sputnik Արմենիա
Համացանցի առաջին տիկնայք. Քիմ Քարդաշյանն ու Լյուդմիլա Պուտինան

Եղել են դատական գործընթացներ, բայց ոչ թե պետության և քաղաքացու, այլ քաղաքացիների միջև: Մի օգտատերը վիրավորել է մյուսին, դրանից հետո նրան դատի են տվել: Այս դեպքում էլ խոսքը գնում է վարչական պատժի մասին, այսինքն, անհնար է դրա համար բանտ նստել:

Իրականում, մեր երկրում խոսքի ազատություն է: Ամեն մարդ գրում է այն, ինչ ուզում է: Միակ բանը, որը զսպում է օգտատերերին, ոչ թե պետությունն է, այլ օգտատերերի, որոնց դու կարող ես պատահմամբ վիրավորել, հետ հարաբերություններ պարզելը,:

-Ինչպիսի՞ն է Հայաստանում սոցիալական ցանցերի տարածվածության մակարդակը:

Հայաստանն աշխարհի եզակի երկրներից է, որտեղ Facebook սոցիալական ցանցը չի արգելափակվում, բայց, միաժամանակ, ամենահայտնի սոցցանցը չէ: Կան երկրներ, օրինակ, Չինաստանը և Իրանը, որտեղ այդ ցանցը հայտնի չէ, բայց այն պատճառով, որ այն արգելափակել են: Այսօրվա դրությամբ, Facebook և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը մրցում են իրար հետ:

Նախկինում առջևում էր «Օդնոկլասնիկին», բայց, դատելով ամեն ինչից, շուտով Facebook-ն առաջ կանցնի նրանից: Վերջին շրջանում հայտնի սոցցանց է դարձել Instagram-ը: Այնտեղ ավելի հաճախ գրանցվում են հայ ուսանողները:

Լրահոս
0