00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Շաքարավազի գինը սրընթաց աճում է, իսկ տնտեսական աճը` դանդաղում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 22–ի մամուլի տեսությունը։

168 ժամ. «Հասանք հատակին»

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփեց 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Вазген Манукян - Sputnik Արմենիա
ՀՀ անկախության տնտեսական ուղին. կուլակաթափությունից մինչև մոնոպոլիաներ

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսների տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4 տոկոսով։ Ամսական կտրվածքով պատկերն ավելի տխուր է։ 2016 թվականի հոկտեմբերին` 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8, իսկ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ` 18.7 տոկոսով»,-գրում է թերթը։

Հայկական ժամանակ. «Ո՞վ է ավելի հզոր և ազդեցիկ»

Մթերքի ուսումնասիրությամբ` խանութներում «սրընթաց թանկանում է» շաքարավազը։

«Երեկվա դրությամբ «Երևան Սիթիում» մեկ կգ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի։ Գործ ունենք, շատ մեղմ, ասած, տարօրինակ երևույթի հետ։ Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին թանկանում են։ Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում։ Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին»,-գրում է թերթը։

Հրապարակ. «Համաճարակի վտա՞նգ կա»

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, բայց թերթի տեղեկությամբ, երևանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետև մահճակալները չեն բավարարում։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Կեսարյան հատում, թե սնոտի տագնապ. ծննդօգնության խնդիրները

«Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, և բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլևս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր։ Նույն իրավիճակն էր նաև Արաբկիրի մանկական հիվանդանոցում. Հիվանդասենյակներն ահավոր ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդություններով երեխաներին տրամադրելու համար»,- գրում է թերթը։

Փաստ. «ՀՀԿ-ն Վահան Բաբայանին ընդունեց իր տաքուկ և ապահով գիրկը»

Թերթը գրում է, որ նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը համալրում է ՀՀԿ-ի շարքերը։

«ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը լքեց ԲՀԿ-ն այս տարվա մարտին` հորդորելով պատճառները փնտրել բացառապես մարտավարական և ռազմավարական տարաձայնությունների մեջ, վերջապես լուծել է ապագա ԱԺ-ում իր մանդատի հարցը` այս անգամ ՀՀԿ-ի միջոցով։ ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել իշխանամետ Ռեֆորմիստական կուսակցության առաջնորդին ընդունել իր տաքուկ և ապահով գիրկը»,-գրում է թերթը։

Առավոտ. «Թեժ ընտրապայքարի իմիտացիա»

Թերթի վերլուծությամբ` սպասվում է թեժ ընտրապայքարի իմիտացիա, և դաշտ «կվերադառնան» իշխանության երբեմնի հաճախորդները։

«Կվերադառնան իշխանության կողմից բազմիցս օգտագործված քաղաքական գործիչները, իսկ արդյունքում կլինի այն, ինչ ցանկանում է իշխող ուժը։ Կարճ ասած` ներկայիս պայմաններում բավականին իրատեսական է դառնում այն, որ եկող ԱԺ ընտրությունների արդյունքում մենք կունենանք ՌԴ Պետդումայի նման Ազգային ժողով, որտեղ բացի ՀՀԿ-ից` ներկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում տեղ կունենան առավելագույնը 3-4 կուսակցություն, և որոնց միջև էական արժեհամակարգային տարբերություններ չեն լինի»,-գրում է թերթը։

Ժողովուրդ. Նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել կարդալ Կիսելյովի հարցազրույցը

Նոյեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին` խնդրելով հայտնել` արդյոք Սերժ Սարգսյանն առարկություններ ունի՞ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանացած ՌԴ կառավարության առաջարկին, ըստ որի` Հայաստանի հետ միացյալ զորախումբ պետք է ստեղծվի։

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Արմենիայի համար - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը` «թեժ գծի», զրոյական վստահության և ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին

«Նոյեմբերի 18-ին աշխատանքային օրվա ավարտից հետո նախագահի մամուլի խոսնակն ի վերջո պատասխան գրություն է ուղարկել` հայտնելով հետևյալը. «Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի առնչությամբ իր դիրքորոշումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնչեցրել է ս.թ. նոյեմբերի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սկզբնամասում»,- գրում է թերթը։

Լրահոս
0