00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդդեմ ցեղասպանության ֆորումի իր ելույթում չի օգտագործել Թուրքիա, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ բառերը
17:08
1 ր
Մհեր Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված Ռուսաստանի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան
17:09
2 ր
Լևոն Զուրաբյան
Փաշինյանը լավ գիտի, որ խնդրի դեպքում Արևմուտքը ոչ մի կերպ չի միջամտելու․ Լևոն Զուրաբյան
17:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեսարյան հատում, թե սնոտի տագնապ. ծննդօգնության խնդիրները

© Sputnik / Naira PoghosyanЦентр перинатологии, акушерства и гинекологии
Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծննդկանների ու նորածինների հետ տեղի ունեցող դժբախտությունները լայն արձագանք են գտնում լրատվամիջոցներում ու հասարակության այլ հատվածներում՝ հաճախ հակասական մեկնաբանություններով, առանց խորանալու իրական պատճառները հայտնաբերելու մեջ, առանց լսելու կողմերին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Նաիրա Պողոսյան. Ու՞ր է հասել Հայաստանը մոր ու մանկան առողջության պահպանման գործում վերջին 10 տարվա ընթացքում։ Ինչպիսի՞ն են վիճակագրական տվյալները, և կա՞ արդյոք միտում՝ խեղաթյուրելու իրականությունը, խուճապի մատնելու առանց այդ էլ ոչ բարվոք կենցաղով ապրող մեր ժողովրդին։

Молодая мама с ребенком - Sputnik Արմենիա
Հայտնի ու անհայտ փաստեր մայրերի մասին

Տիրող վիճակի հետ կապված թվերի, դժբախտ ելքի հանգեցնող դեպքերի և հիմնական պատճառների մասին մեկնաբանություններ ստանալու նպատակով Sputnik Արմենիան զրուցել է առողջապահության նախարարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի մասնագետների հետ։

Կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեր այցի պահին վիրահատարանում էր՝ կեսարյան հատում էր կատարում։ Հաջողվեց հետևել վիրահատությանը միջանցքից։ Բժիշկը Աստված չէ, բայց գիտությունը հնարավորություն տալիս է նրան հրաշագործ լինել՝ վիրահատությամբ կյանք պարգևել փոքրիկին ու պահպանել մոր կյանքը։

© Sputnik / Naira PoghosyanՎիրահատությունը բարեհաջող ավարտ ունեցավ
Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Վիրահատությունը բարեհաջող ավարտ ունեցավ

Ամեն ինչ հաջող ավարտվեց, արդեն կարելի է հանգիստ շունչ քաշել, բայց որքան էլ տարիների փորձը սովորական դարձնի այդ ամենը, բժիշկը, թեկուզ չեն դողում ձեռքերը, չի կարող սրտի թրթիռ չունենալ։

«Երեխային առաջինը մանկաբարձն է տեսնում, մենք ուրախ ենք լինում, երբ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում, սակայն պատահում են նաև անկանխատեսելի դեպքեր, դժբախտաբար պատահել է, որ չենք կարողացել փրկել մոր կամ մանկան կյանքը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը։

Նա նշեց, որ ողբերգական դեպքերի պատճառները տարբեր են, պատահում է, որ հղիությունն ուղեկցվում է, ասենք, տուբերկուլոզով, չարորակ ուռուցքով, դիմում են արդեն բարդացած վիճակում։ Առաջին թիրախը, բնականաբար, բժիշկն է դառնում, սակայն, որպես կանոն, մանկաբարձական չեն լինում խնդիրները։

Պարադոքսալ կարող է հնչել ասվածը, բայց փաստ է, որ մեր երկրում դեռևս կան բնակավայրեր, որտեղ կեսարյան հատումը ընդունված չէ, և եղել է դեպք, երբ թույլ չտալով դրան գնալ, հենց հարազատներն են ակամա դարձել մոր կամ երեխայի մահվան իրական պատճառը կամ հղիությամբ են պայմանավորել կնոջ վատ զգալը, արնահոսելը, թուլ չեն տվել ժամանակին բժշկի դիմել, իսկ բարդություններով տեղ հասցնելը հանգեցրել է դժբախտության։ Ինչ խոսք, չի բացառվում նաև բժշկի անտարբերությունը. բժշկական սխալներն ամենադժվար ապացուցվող դեպքերից են։ Միաժամանակ պակաս ցավ չեն զգում հենց նրանք, ովքեր ի զորու չեն լինում փրկել մորը կամ երեխային։

Мать с новорожденным - Sputnik Արմենիա
«Մոր կաթի հետ». հայ կանայք` կրծքով կերակրելու մասին

Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ ծննդօգնությունը բարվոք վիճակում է: Ասածն ապացուցեց փաստերով. եթե 2001 թվականին մայրական մահացությունը 40 և ավելի էր, ապա 2015-ին այդ ցուցանիշը 7-8-ի է հասնում։

Բարվոք ասված վիճակը, սակայն, անհրաժեշտ էր տեսնել սեփական աչքերով։ Մենք եղանք հատուկ սենյակում, որտեղ պահվում են շատ ցածր քաշով ծնված երեխաները։ Պատկերը տպավորիչ էր, նույնիսկ փոքր-ինչ անհավանական թվացող։

Վերակենդանացման բաժնի բժիշկ Կորյուն Կարագուլյանը, որը 25 տարի աշխատում է պերինատալոգիայի ինստիտուտում, պատմեց, որ 500 գրամ ծնված երեխա ունեն, որն արդեն դպրոց է գնում ու ոչնչով չի զիջում նորմալ քաշով ծնված իր հասակակիցներին. բժշկության առաջընթացն է։

«Անհրաժեշտության դեպքում մենք փոքրիկներին 70 օր պահում ենք ակվարիումում, մինչև նրանք հասնում են նորմալ քաշի»,- ասաց Կորյուն Կարագուլյանը։

Ըստ բժշկի՝ պայքարում են յուրաքանչյուր մոր ու մանկան կյանքի ու առողջության համար, և, որպեսզի էլ ավելի պակասեն ողբերգական դեպքերն, անհրաժեշտ է, որ հղին անմիջապես դիմի բժշկի առողջական նույնիսկ թեթև թվացող խնդրի դեպքում։

© Sputnik / Naira PoghosyanԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում թերի քաշով ծնված երեխաներին հատուկ ապարատներով են խնամում
ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում թերի քաշով ծնված երեխաներին հատուկ ապարատներով են խնամում - Sputnik Արմենիա
1/3
ԱՆ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնում թերի քաշով ծնված երեխաներին հատուկ ապարատներով են խնամում

2/3

3/3

Պերինատոլոգիայի ինստիտուտում համոզված են, որ ծննդօգնության համակարգում ներդրվող չափորոշիչները կօգնեն առավել խստապահանջ լինել բժիշկների նկատմամբ։

…Իսկ նոր ծնված փոքրիկներն առաջին անգամ նայում էին իրենց համար անծանոթ, մեզ համար վաղուց հայտնի մոլորակին. նրանք բացահայտելու դեռ շատ բան ունեն։ Թող այդ մոլորակում ծննդաբերության բոլոր դեպքերը լինեն միայն բարեհաջող, և մեր երկրում շատ-շատ ու առողջ երեխաներ ծնվեն և մեծանան, անշուշտ, խաղաղ հայրենիքում։

Լրահոս
0