00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ անկախության տնտեսական ուղին. կուլակաթափությունից մինչև մոնոպոլիաներ

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян
Вазген Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ անկախ Հայաստանի իշխանությունը կուլակաթափություն չի անելու, ՀՀ 14-րդ վարչապետը հայտարարում է, որ չի պայքարելու մոնոպոլիաների դեմ: Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է անկախ Հայաստանի տնտեսական ուղին` որտեղի՞ց սկսվեց և ո՞ւր հասավ:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Վազգեն Մանուկյանը Գերագույն խորհրդի կողմից Նախարարների խորհրդի նախագահ նշանակվեց 1990թ. օգոստոսի 13-ին, 1991թ. սեպտեմբերին 26-ին՝ Անկախության հանրաքվեից օրեր անց հրաժարական տվեց: Ասել է, թե Վազգեն Մանուկյանն անկախ Հայաստանի վարչապետ է եղել ընդամենը մի քանի օր: Այդուհանդերձ, Վազգեն Մանուկյանը միշտ համարվում է ՀՀ առաջին վարչապետ:

Մանուկյանն ինքն այս փաստը մեկնաբանում է նրանով, որ թեև ֆորմալ առումով անկախությունը հռչակվեց ավելի ուշ, իրականում այն Հայաստան եկավ 1990թ-ին, երբ իշխանության եկած Ղարաբաղ կոմիտեն ու դրա հիմքի վրա ձևավորված ՀՀՇ-ն սկսեց խորհրդային իշխանություններից անկախ քաղաքականություն վարել:

Իսկ թե որն էր Անկախության հռչակումից օրեր անց անսպասելիորեն ներկայացրած հրաժարականի պատճառը, Sputnik Արմենիայի հարցին առաջին վարչապետն այսպես պատասխանեց.

«Բոլորը մոռացել են, որ այն ժամանակ մեզ մոտ վարչապետական հանրապետություն էր, այսինքն՝ չկար նախագահ, կար Գերագույն խորհուրդ (ԳԽ) և կար կառավարություն, գործադիր իշխանության բոլոր լիազորությունները գտնվում էին կառավարության ձեռքում, բայց Սահմանադրությունը թերի էր, և անընդհատ պրոբլեմներ էին առաջանում կառավարության և ԳԽ միջև, որոնք կամաց-կամաց վերաճեցին նաև անձնականի: Կային նաև բազմաթիվ քաղաքական մոտեցումներ, որոնք իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի կամ կառավարության ու ԳԽ-ի միջև ընդհանուր չէին, և այդ հակասությունները վերացնելու համար ես ուղղակի դուրս եկա վարչապետությունից»:

Որոշ ժամանակ անց ԳԽ-ն ընդունեց ՀՀ նախագահի մասին օրենքը, որով գործադիր իշխանության ղեկավարումը, փաստորեն, անցնում էր նախագահին:

Երևանում կայացավ ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը - Sputnik Արմենիա
ՀՀ Անկախության 25-ամյակի շքերթը

Հայաստանի անկախացումից հետո ՀՀ առաջին վարչապետը, ներկայացնելով հայաստանյան տնտեսության ու կառավարության գործունեության ուղղությունը, հայտարարել էր՝ «մենք կուլակաթափություն չենք անելու»: Վազգեն Մանուկյանի այս արտահայտությունն առ այսօր տարբեր առիթներով շրջանառում է, և արդիական է դառնում ամեն նոր կառավարության փոփոխության հետ: 25 տարի անց ՀՀ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հայտարարեց, որ կուլակաթափ չի անելու մոնոպոլիստներին: 25 տարի անց Վազգեն Մանուկյանը հիշեցնում է, որ երբ ինքն էր այդ հայտարարությունն անում, Հայաստանում չկային մեծ ունեցվածք ունեցող մարդիկ:

«Չկար մարդ, որ ունենար մեծ գործարան, չկար մարդ, որ ունենար մեծ հողակտոր: Կուլակաթափություն ասվածը հետևյալն էր՝ շարժման ժամանակ, երբ մենք գնում էինք նոր երկիր կառուցելու, շարժման մեջ սոցիալապես դժգոհ մի հատված կար, որն ուզում էր նախկինն ամբողջովին քանդել. խորհրդային իշխանության ժամանակ նրանց ոչինչ չէր հասել և կուզեին դառնալ տեր»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ երկրի առաջ կանգնած էին այնպիսի սոցիալական խնդիրներ (ԼՂ պատերազմ, աղետի գոտի, տնտեսական շրջափակում), որ արդարացված չէր ընկնել որոշ մարդկանց փոքր ունեցվածքը խլելու հետևից:

«Ճիշտ էր դա, թե սխալ, չգիտեմ, բայց իմ կարծիքով` այն պահին ես ճիշտ էի, որովհետև այդ ամենի արդյունքում կարող էր սոցիալական դժգոհության մի նոր ճաք առաջանալ, որը երկրին ոչ մի օգուտ չէր բերելու: Հիմա ես շատ դեմ եմ, որ կան օլիգարխներ, մենաշնորհներ։ Այդ մենաշնորհները պետք է ջարդել, բայց ոչ թե կուլակաթափություն անելով, ձեռքից վերցնելով, այլ օրենքները փոխելով»,- անդրադառնալով ներկա տնտեսական իրավիճակին՝ նշում է Մանուկյանը:

Տնտեսական ներկայիս բևեռացմանը դեմ լինելով հանդերձ` ՀՀ առաջին վարչապետն այսօր էլ չի ընդունում կուլակաթափության ճանապարհը: Վազգեն Մանուկյանը չի ընդունում նաև տնտեսական ու սոցիալական խնդիրներն անկախության գաղափարին վերագրելու միտումը՝ հիշեցնելով, որ խորհրդային տարիներին էլ կային վատ ապրողներ ու լավ ապրողներ:

«Դա չի նշանակում, որ անկախությունը չկատարեց իր դերը: Անկախությունը շանս է, որ տրվում է քեզ, որ դու կարողանաս ինքնություն կազմակերպել քո կյանքը: Եթե մենք չենք կարողացել կազմակերպել, մեղավորը մենք ենք»,- ասում է Մանուկյանը:

Իսկ թե ինչը հանգեցրեց Հայաստանում տնտեսական ներկա վիճակին, Վազգեն Մանուկյանը երկու հիմնական պատճառ է նշում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Առաջինը շրջափակումն էր, պատերազմը, անկախության առաջին տարիներին ինքնուրույն բիզնես վարելու անկարողությունը: Սուբյեկտիվն այն բազմաթիվ սխալներն են, որոնց բոլորի հետևում, Վազգեն Մանուկյանի համոզմամբ, անձնական շահն էր: Իշխանությունը գնաց շահի հետևից, հասարակությունն էլ ի զորու չեղավ վերահսկելու իշխանությանը:

Լրահոս
0