00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. կառավարության հին ու նոր դեմքերը և ՊԵԿ-ի չեռնոմիրդինյան կարգախոսը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 19–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». կառավարությունը կշարունակի վերադասավորվել

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կադրային վերադասավորումները կառավարությունում դեռ չեն ավարտվել: Ըստ թերթի՝ նախապես ծրագրված են եղել մի շարք փոփոխություններ, որոնք դեռևս կյանքի չեն կոչվել: Այսպես. Արմեն Գևորգյանը պետք է դառնար ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար, այլ՝ փոխվարչապետ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` Վերահսկիչ պալատի ղեկավար, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` Քաթարում դեսպան: Սակայն Վաչե Գաբրիելյանը կտրուկ դեմ է եղել իր ՎՊ տեղափոխվելուն:

Теван Погосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պողոսյան. կառավարությունում առայժմ միայն անձերի փոփոխություն կա

Ըստ թերթի՝ 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքերի:

«Նախարարական աթոռը կթողնի նաև Արփինե Հովհաննիսյանը՝ դառնալով պատգամավոր` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ակնկալիքներով, իսկ նրա հոգևոր «հայր» Դավիթ Հարությունյանի սպասումներն առնչվում են ԱԺ փոխնախագահի «պորտֆելին»,- գրում է թերթը:

«Հրապարակ». ՊԵԿ-ը՝ «Наш дом — Газпром» կարգախոսով

Թերթը նաև գրում է, որ պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Պաշտոններից ազատվել են օպերատիվ հետախուզության և ֆինանսահաշվային վարչությունների պետերը:

«ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը և իր թիմը ձևավորում են նոր կուսակցություն՝ «Наш дом — Газпром»,- գրում է թերթը:

Вардан Арутюнян - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը հրաժարվեց Դիլիջանի ուսումնական կենտրոնից

Ըստ թերթի, հարկայինում նեղսրտած են նաև այն բանից, որ ՊԵԿ նորանշանակ նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել։ «Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»,- գրում է թերթը:

«Փաստ». Սեյրան Օհանյանը «գցեց» Դալլաքյանին

«Փաստ» օրաթերթը հայտնում է, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցության` նոյեմբերին կայանալիք համագումարը հետաձգվել է: Հարցն այն է, որ Սեյրան Օհանյանն արդեն լուծել է իր խնդիրներն իշխանությունների հետ և ՀՀԿ ցուցակով կդառնա պատգամավոր կամ էլ գործադիրում պաշտոն կստանա:

«Վիկտոր Դալլաքյանը, որին քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն պաշտպանության նախկին նախարարը որոշել է Դալլաքյանին լրիվ «անտեր» չթողնել»,-գրում է թերթը:

«Փաստի» տեղեկություններով` Սեյրան Օհանյանն իր մտերիմ գեներալներից մեկին, որն իր հետ աշխատել է ՊՆ-ում և ծագումով Արմավիրի մարզից է, հորդորել է կուսակցություն բացելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում այդ մարզում ֆինանսավորել Դալլաքյանի ընտրական շտաբները:

«Ժամանակ». Արգամիչը ձգտում է վերադառնալ ԱԺ

«Ժամանակ» թերթի համոզմամբ, 2017 թվականի ԱԺ ընտրւթյուններում ՀՀԿ-ի ներսում կարևոր ինտրիգներից մեկը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ:

Ըստ թերթի՝ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետի վերաբերյալ որոշում դեռևս չունի:

Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

ՀՀԿ ԳՄ անդամ մի քանի գործիչների հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ ընտրություններից հետո գլխավորել խորհրդարանը:

«Նա վստահ է, որ եթե արտահերթ զարգացումներ չլինեն, 2018-ին հենց նա կարող է սահուն և անցնցում վարչապետի աթոռը փոխանցել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանին: Արգամիչը հույս ունի ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներից մեկը, հավանաբար՝ երրորդը՝ Սերժ Սարգսյանից և Կարեն Կարապետյանից հետո»,- գրում է թերթը և հավելում.

«Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին»:

Լրահոս
0