00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. կուսակցական բեմել, մսխումներ բանակում և Ֆեյսբուքում

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 18-ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը հետաձգվել է

Թերթը գրում է, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը և համագումարը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է։ Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20- ին։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Օհանյանի բախտը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Օհանյանին

«Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետև շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա։ Սեյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել, դեռ օրորոցում գտնվող կուսակցությունն առաջին հզոր տրանշն ստացել-ծախսել է, այլևս կոպեկ չի եկել, և չի ստեղծել որևէ տեղական կառույց, որևէ նոր բան՝ առաջին տրանշից հետո։ Հիշեցնենք, որ առաջին տրանշով հնարավոր է եղել «կուկլա» գրասենյակ ունենալ Երևանի սրտում՝ Հանրապետություն փողոցում, ու էլ ավելի «կուկլա-նանո» պրես-ցենտր՝ Ամիրյան փողոցում»,- գրում է թերթը։

Հայկական ժամանակ. Քնչական կոմիտեն կստուգի Մովսես Հակոբյանի գործունեությունը

Թերթը գրում է, որ պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից սույն թվականի նոյեմբերի 16-ին ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար: ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում հոկտեմբերին գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:

«Ղարաբաղում ո՞վ չգիտի, որ Մովսես Հակոբյանն իրականացնում է հացաթխման գործողություն և ապահովում մի քանի զորամասեր: Ինքը գեներալ չի, չի տիրապետում բանակին, չի տիրապետում մարտական գործողությունների կազմակերպմանը, դրանց դեմն առնելու հարցերին: Ես դա ասում եմ որպես պրոֆեսիոնալ զինվորական: Դա ցույց տվեց ապրիլի 2-ը: Բայց ինքը շատ լավ տիրապետում է փողերի մսխմանը: Օրինակ` դուք տեղյա՞կ եք, որ ինքը բանակի փողերով բնակարան է կառուցել, բանակին այդ բնակարանը վաճառել է 1 միլիոն 200 հազար դոլարով, և բանակը իրեն նվեր է տվել այդ տունը»,- թերթին ասել է Բադասյանը»:

Ժողովուրդ. Ինչու «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՊՊԾ գնդի գրավումից անցել է ավելի քան 4 ամիս: Ու թեև իրադարձություններն արագ են զարգանում, այնուամենայնիվ, դրանցից բխող կարևոր հարցը մինչ օրս պատասխան չի ստացել. ինչու «Սասնա ծռերին» տրված խոստումները չկատարվեցին:

Герой карабахской войны, депутат Виталий Баласанян - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» և Վիտալի Բալասանյանի բանակցությունների ձայնագրությունը

«Այդ օրերին «խաղաղության աղավնու» դեր ստանձնած Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը անուրանալի դերակատարություն ունեցավ հնարավոր արյունահեղությունը կանխելու գործում: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց` նրա ծրագրերը փոխվել են: Ինչպես հայտնի է` Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին հայտնել էր, որ զենքերը վայր դնելու և հանձնվելու պայմանով Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ, ով այդ ժամանակ արդեն կալանավորված էր: Վ. Բալասանյանի խոսքն այդպես էլ իրականություն չդարձավ: Բացի այդ՝ ՀՀ ԱԱԾ-ն էլ գրավոր ծանուցումներ էր բաժանում՝ «Ծռերին» հայտնելով, որ ինքնակամ հանձնվելու դեպքում կլինեն մեղմացուցիչ հանգամանքներ: Սակայն մեղմացումների փոխարեն շուրջ 12 զինյալների մեղադրանքները խստացվեցին և ավելացվեցին»,- գրում է թերթը:

Հրապարակ. Երևանի նախկին ոստիկանապետը կրկին հուսախաբ է եղել

«Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հերթական անգամ հուսախաբ է եղել։ Երեկ ոստիկանապետի հրամանով գնդապետ Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ինչին հավակնում էր Կարապետյանը:

«Նախկին պետի՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մահվանից հետո մի շարք ոստիկաններ աչք ունեին այդ տեղի վրա, լուրեր կային, որ Կարապետյանը գլխավոր հավակնորդն է։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ Խորենացու փողոցում, ապա Սարի թաղում ոստիկանական ուժերի գործողությունների առիթով ծառայողական քննության արդյունքում օգոստոսի 5-ին մի շարք բարձրաստիճան ոստիկաններ կարգապահական տույժի ենթարկվեցին, իսկ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվեց աշխատանքից»,- գրում է թերթը:

Հայկական ժամանակ. Ֆեյսբուքյան ստատուսի գինը

Թերթը գրում է, որ 2017թ. բյուջեի նախագծով հաջորդ տարվա համար կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ին նույնքան գումար է հատկացվել, որքան հատկացվել էր այս տարի՝ 191 մլն դրամ կամ մոտ 400 հազար դոլար: Հիշեցնենք, որ միայն 2016թ. համար այդ ՊՈԱԿ-ը նախատեսում էր ֆինանսավորել 5480 համացանցային և այլ հրապարակում, որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը 15.100 դրամ է:

«Փաստորեն, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս պատրաստվում է օգտվել ստատուսչիկների ծառայություններից: Սույն ՊՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց՝ դեռևս Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանից, բայց այն ժամանակ ֆինանսավորվում էր միջազգային կառույցների կողմից: Ավելի ուշ այն ֆինանսավորվել է բյուջեից, բայց ոչ այս չափով, այլ կրկնակի-եռակի անգամ քիչ: ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին: Նախկինում սույն գործը մի փոքր ավելի քաղաքակիրթ է եղել, մեր տեղեկություններով` այն սկսել է ֆեյսբուքյան ստատուսների մակարդակի իջնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք»,- գրում է թերթը:

Հայոց աշխարհ. «Աշտարակ կաթը» լուծարման եզրին է

Թերթը գրում է, որ արդեն երկու օր «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը։ Երևանյան խանութներում և սուպերմարկետներում ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար։

«Ընկերությունը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ։ Պատճառների մասին ընկերությունը ոչինչ չի հաղորդում»,- գրում է թերթը։

Լրահոս
0