00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը. 10 փաստ «Երկրաշարժի» մասին

© Sputnik / Asatur YesayantsПремьера фильма "Землетрясение"
Премьера фильма Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Այն մեծ ընդունելության արժանացավ և հուզեց հանդիսատեսին։ Sputnik Արմենիան ներկայացնում է 10 փաստ ֆիլմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումները տևել են 42 օր և անցել են Մոսկվա և Գյումրի քաղաքներում։ Ռուսաստանում նկարահանվել են երկրաշարժից հետո տեղի ունեցած դեպքերը, իսկ Հայաստանում նկարահանվել է մինչև ողբերգությունը եղած խաղաղ կյանքը։

© Sputnik / Алексей Филиппов«Երկրաշարժ» ֆիլմի նկարահանման աշխատանքները
Во время съемок фильма режиссера Сарика Андреасяна Землетрясение в Москве. - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմի նկարահանման աշխատանքները

Քասթինգ

Ֆիլմի քասթինգին մասնակցել է 500 դերասան Հայաստանից և Ռուսաստանից։

Զանգվածային տեսարաններ

Հայաստանում ընթացող նկարահանումների մասսայական տեսարաններում նկարահանվել են Գյումրու բնակիչները, որոնցից շատերը վերապրել և հիշում են 1988 թվականի երկրաշարժը։

Սարիկ Անդրեասյան - Sputnik Արմենիա
Երբ բարդ բաների մասին խոսում են մարդկային լեզվով. «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան

Դեկորացիա

Երկրաշարժից հետո ավերված քաղաքի դեկորացիայի մակերեսը կազմում է 10 հազար քմ։ Դեկորացիան գրեթե դոկումենտալ ճշտությամբ վերստեղծել է իրական Լենինականի փողոցները և տները։ Այն կառուցվել է մեկուկես ամսում, լքված մոսկովյան գործարանի տարածքում։ Շինարարության վրա աշխատել է ծանր տեխնիկա` վերամբարձ կռունկներ, բուլդոզերներ, էքսկավատորներ։ Բերվել է 8 հազար տոննա շինանյութ` փայտ, պենոպլաստ, բետոնե բլոկեր, ասֆալտ և այլն։

Սցենար

Ֆիլմի սցենարական աշխատանքները տևել են 4 տարի։ Սցենարի հիմքում ընկած են դոկումենտալ տվյալներ և պատմություններ, որոնք պատմել են երկրաշարժի վկաները` բժիշկները և ԱԻՆ աշխատակիցները, բրիգադների ղեկավարները։

Մոսկովյան նկարահանումներ

Մոսկվայի նկարահանումների համար օգտագործվել է 4 տոննա ցեմենտի փոշի, որն անհրաժեշտ տեսողական էֆեկտը ստանալու համար ցրվում էր տարածքում։ Նկարահանող ֆիլմի համար գնվել է 150 շնչադիմակ։

© Sputnik«Երկրաշարժ» ֆիլմի նկարահանման աշխատանքները
Съемки фильма Сарика Андреасяна История одного землетрясения в Гюмри - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմի նկարահանման աշխատանքները

Ստեղծագործական կազմը` 1988-ին

Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և գլխավոր դերերից մեկի դերակատար Հրանտ Թոխատյանը 1988 թվականի դեկտեմբերին մասնակցել են Լենինականի փրկարարական աշխատանքներին։

Լռության մեկ րոպե

Յուրաքանչյուր նկարահանման օր ավարտվում է երկրաշարժի զոհերի հիշատակի պատվին մեկ րոպե լռությամբ։

Երեխաները միայնակ չմնացին

1988 թվականի երկրաշարժից հետո ոչ մի երեխա չհայտնվեց մանկատանը, քանի որ յուրաքանչյուր հայ ընտանիք իր պարտքն էր համարում որդեգրել նրանց։

Լրահոս
0