00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Աթեշյանը Հայաստանում, և ինչ կապ ունի նա Այվազովսկու հետ

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ժամանումը Հայաստան առաջացրել է հայ հասարակության դժգոհությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով, ժամանել է Հայաստան և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Արամ Աթեշյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, որի շրջանակում նա կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Հայաստանում գտնվելու ընթացքում նա կմնա Մայր Աթոռում», — Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար Վահրամ Մելիքյանը։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Սարգիս Հացպանյանը ենթադրում է, որ Աթեշյանը կմնա Հայաստանում, քանի որ նա ժամանել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպելու համար, որը տվյալ պահին արտասահմանում է։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Պատգամավոր. «Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում»

Նրա խոսքով` վիրավորական է այն, որ Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն Աթեշյանի ասածներից հետո ընդունել է նրան, ով անարգել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Հայ հասարակության համար վերջին կաթիլը դարձավ Աթեշյանի աղմկահարույց նամակը` հասցեագրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, որում նա դատապարտել էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը։

Նամակում, մասնավորապես, գրված էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում` այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում…»։

Մեկնաբանելով այդ թեման` Վահրամ Մելիքյանը կոչ արեց դիտարկել խնդիրը մի քանի տեսանկյունից` միաժամանակ հաշվի առնելով Ստամբուլի հայ համայնքի անվտանգության գործոնը։

«Մենք չպետք է մոռանանք, որ Ստամբուլի հայ համայնքի համար պատասխանատու է միայն պատրիարքարանը։ Կոչ եմ անում զերծ մնալ կոնֆլիկտներից, քանի որ դրանք ազդում են մեր համայնքի կյանքի վրա»,- նշեց Մելիքյանը։

Այստեղ կարելի էր վերջակետ դնել, եթե չպարզվեր, որ Աթեշյանի անունը կապված է նաև քրեական գործի հետ, որը հարուցվել է նրա կողմից և կապված է Այվազովսկու նկարի հետ։

«Ստամբուլում հրատարակված «Օսմանյան կայսրության հայ նկարիչները» անվանումով գրքի 448 էջում պատկերված է քահանա Սարգիս Սարգսյանի դիմանկարը։ Որպես հեղինակ նշվում է անհայտ նկարիչ Արամ Խաչատրյանը», — ասաց Հացպանյանը։

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլի տեսություն. Աթեշյանի հայաստանյան այցից մինչև վարչապետի ճոխ գնումներ

Նրա խոսքով` մի շարք հետազոտություններից հետո բացահայտվել է, որ դա քահանա Գաբրիել Այվազյանի (Այվազովսկու)` Այվազովսկու եղբոր դիմանկարն է, ում նա նկարել է 1867թ-ին։

Հացպանյանը նշեց, որ երկու տարի առաջ Աթեշյանը մեղադրել է նկարի տիրոջը, որ նկարը գողացվել է Կոնստանդնուպոլսից և գաղտնի կերպով տեղափոխվել Հայաստան։

«Իրականում հայր Գաբրիելի դիմանկարը Թեոդոսիայից Խորհրդային Հայաստան է բերվել 1971թ-ին և դրանից հետո չի լքել երկիրը», — կարծում է Հացպանյանը։

Լրահոս
0