00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. «Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում»

© Sputnik / Asatur YesayantsАрагац Ахоян
Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի հայ համայնքը պետք է կարգալույծ անի Կոստանդնուպոլսի պատրիարքի արքեպիսկոպոսին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին պետք է կարգալույծ անել հայ համայնքի ճնշման տակ, քանի որ Էջմիածնի Կաթողիկոսարանը համապատասխան լծակներ չունի, կարծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։

Ավելի վաղ Աթեշյանը նամակ էր ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որում դատապարտել էր Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը։

Ախոյանի խոսքով`Աթեշյանի վարքագիծն անսպասելի չէր։ Դեռ մի քանի տարի առաջ նրանք հանդիպում են ունեցել Վանում և Ստամբուլում, որտեղ նա հասկացել է, որ Աթեշյանը ոչ թե հայերի շահերն է պաշտպանում, այլ` Թուրքիայի կառավարության։

«Իր երեկվա ելույթով Աթեշյանի հակահայկական հայտարարությունները հասան գագաթնակետին», — ասաց Ախոյանը։

Պատգամավորը հայտնեց, որ դեռ 2013 թվականին Ստամբուլում անցկացվող միջազգային համաժողովին ելույթ ունենալով`Աթեշյանը հայտնել էր, որ Թուրքիայի նման ժողովրդավարական և հանդուրժող պետություն գոյություն չունի։

Բացի այդ, նա Թուրքիայի տարածքում ամեն կերպ արհեստական խոչընդոտներ է ստեղծում ծպտյալ հայերի համար, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին և քրիստոնեությանը։

Հայ պատգամավորը նաև նշեց, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը որևէ պատասխանատվություն չի կրում Աթեշյանի հայտարարության համար, քանի որ ազդեցության լծակներ չունի Կոստանդնուպոլսի պատրիարքարանում նշանակումներ անելու հարցում։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Պատգամավոր. «Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդին պետք է կարգալույծ անել»

Կոստանդնուպոլսի պատրիարքն ինքն այս պահին գամված է անկողնուն և չի կարող կատարել իր պարտականությունները, իսկ նոր ընտրությունների համար անհրաժեշտ է Թուրքիայի իշխանության համաձայնությունը։ Ախոյանի խոսքով` ընտրությունների անցկացմանը խոչընդոտում է ինչպես Աթեշյանը, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը։

«Նրա թուրքամետ գործողությունները երկարացնում են պաշտոնում գտնվելու ժամանակը։ Ընտրություններ անցկացնելու հիմնական խոչընդոտը Թուրքիայի իշխանությունն է», — ասաց Ախոյանը։

Նա կտրականապես հերքեց այն տեսակետը, թե Աթեշյանը վախենում է իշխանությունից` նշելով, որ նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` թուրք պատգամավորները, որոնք վերջերս ելույթ էին ունենում Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում և բարձր պաշտոններ են զբաղեցնում, հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման համար, շարունակում են իրենց գործունեությունը` անտեսելով վախի մթնոլորտը։

Պատգամավորի խոսքով` այս իրավիճակում միակ ճանապարհն այն է, որ նա մեկ օր շուտ հրաժարվի իր պաշտոնից, ու նոր պատրիարքի ընտրություններ լինեն, և նոր պատրիարքը հասկանա հայ ժողովրդի հետաքրքրություններն ու սեփական կաշվի մասին չմտածի ու վեր չդասի իր շահը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

Լրահոս
0