00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարինե Աբգարյան. ես իմ ոչ մի գրքից գոհ չեմ

© Sputnik / David GalstyanНаринэ Абгарян
Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ քեզ դուր չի գալիս այն, ինչ անում ես, և դու հարցեր ունես ինքդ քեզ, դու նորմալ մարդ ես, իսկ երբ սկսում ես հիանալ քեզնով, ապա սպառվում ես որպես հեղինակ, կարծում է գրողը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Նոյեմբերի 13-ին Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոցում տեղի ունեցավ հանդիպում անվանի գրող Նարինե Աբգարյանի հետ։

UWC Dilijan-ի և Dilijan Community Center-ի կազմակերպած գրական երեկոյին մասնակցում էին դպրոցի աշակերտներ, Դիլիջիանի, Վանաձորի և գրողի հայրենի քաղաքի` Բերդի բնակիչներ։

«Ես հավանաբար պետք է որևէ բան պատմեմ իմ մասին, ինչ չեք գտել համացանցում»,- կատակեց Աբգարյանը` սկսելով լսարանի հետ շփումը։

Ինտերնետում Աբգարյանի մասին բավական քիչ է տեղեկատվությունը։ «Ես վախենում եմ հրապարակայնությունից»,- խոստովանեց Աբգարյանը։ Նա շատ է սիրում Ջոան Ռոուլինգին և չի պատկերացնում, թե ինչպես նա է կարողացել դիմանալ պատասխանատվության հսկայական բեռին, որն «ընկել է նրա գլխին», ուստի փորձում է ստվերում մնալ։

«Ես ինքս ինձ կարգադրել եմ, որ իմ մասին քիչ տեղեկատվություն լինի ինտերնետում և բլոգերում, որպեսզի պաշտպանեմ ինձ մարդկանց կպչուն ուշադրությունից։ Նրանք տարբեր են, տարբեր կերպ են սիրում։ Չեք հավատա, մի տղամարդ կա, որն ինձ համար գուլպա է գործում, ընթեցողների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նոր գուլպա է բերում»,- պատմեց Աբգարյանը ժպտացող դահլիճին։

«Ժպտացող» դահլիճում երեխաներ ու դեռահասներ կային։ Մի աղջիկ, շնորհակալություն հայտնելով «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար, խոստովանեց, որ սկզբից գիրքը կարդալիս անդադար արտասվել է, բայց վերջում արցունքների միջից հայտնվել է հույսի ժպիտը։ Նրան հետաքրքրում էր, թե հաճա՞խ է Աբգարյանը գրում։

«Եթե մի օր տեսնեք մի գրողի, որը բամզոցում փռված, ոտքի ոտքին գցած ծխում է և պատմում, թե ինչ գլամուրային մասնագիտություն է դա, մի հավատացեք։ Գրող լինելը ծանր աշխատանք է, ոչ միայն մտավոր առումով, այլև ֆիզկական։ Դու ամեն օր ստիպում ես քեզ նստել համակարգչի դիմաց և աշխատել»,- ասաց Աբգարյանը։

© Sputnik / David Galstyan Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане - Sputnik Արմենիա
1/3
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане
© Sputnik / David GalstyanНаринэ Абгарян в UWC колледж в Дилижане
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане - Sputnik Արմենիա
2/3
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане
© Sputnik / David GalstyanНаринэ Абгарян
Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
3/3
Наринэ Абгарян
1/3
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане
2/3
Наринэ Абгарян в UWC колледж в Дилижане
3/3
Наринэ Абгарян

Նարինե Աբգարյանը թերահավատորեն խոսեց «ներշնչանքի» մասին, որը չի շտապում այցելել գրողներին` այցելելով ամսական մեկ-երկու անգամ։ Իսկ մուսաներն «ընդհանրապես շատ ծույլ են, գուցե դրանք քիչ են, ուստի հազվադեպ են այցելում հեղինակներին»։ Աբգարյանի խոսքով` մնացած ժամանակ դա ծանր, անշնորհակալ աշխատանք է։ Գրողը պարտադիր օրական 2 էջ տեքստ է գրում։

«Այս աշխատանքում եթերայնություն, թեթևություն, գեղեցկություն և փայլ չկա։ Միակ դրական կողմն այն է, որ դու չպետք է գնաս աշխատանքի»,- ասաց Աբգարյանը։

Երեկոյին ներկա էր մի կին, որը Աբգարյանի մոր աշակերտուհին է եղել և ապրել հենց այն բակում, որի մասին պատմվում է «Մանյունյա» գրքում։ Նա շնորհակալություն հայտնեց Բերդ քաղաքի բոլոր բնակիչների անունից այն բանի համար, որ հայտնի է դարձրել հեռավոր քաղաքի հասարակ մարդկանց։ Նա շնորհակալություն հայտնեց «լույսի և պայծառության» համար, որը փոխանցվում է նրա ստեղծագործությունների ընթերցողներին։

Наринэ Абгарян - Sputnik Արմենիա
Նարինե Աբգարյանը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի հաղթող

Այդ առիթով Աբգարյանը հիշեց իր ապրումների մասին` կապված «Մանյունյայի» հետ, թե ինչպես այն կընդունվի Բերդ քաղաքի բնակիչների կողմից։ Ամեն դեպքում՝ նա հումորով է վերաբերվում քաղաքի բնակիչներին։

«Բայց առայժմ ոչ ոք չի ասել. «դու պարազիտ ես, դու խայտառակել ես մեր քաղաքը, դու մեզ էշ ես անվանել»», — ծիծաղում է գրողը։

Խոսելով իր անցած ուղու մասին` գրողը պատմեց, որ Մոսկվայում ուսման համար գումարը չի բավականացրել և աշխատել է

«Ինտուրիստում», որը ավանդապաշտ ընտանիքի աղջկա համար կյանքի իսկական դպրոց է դարձել։ Աբգարյանը պատմեց բիզնես սկսելու անհաջող փորձի, նորմալ հաշվապահ դառնալու ապարդյուն ջանքերի մասին` այդ ամենը համեմելով ինքնահեգնանքով։

39 տարեկանում նա վստահ է եղել, որ «կլինիկական անհաջողակ» է, և հենց այդ ժամանակ բլոգ է բացել և սկսել պատմություններ գրել իր կյանքից։ Նրա հետ կապվել է հրատարակիչը, «երկնքում ինչ-որ տեղ խղճացել են նրան և որոշել, որ այդ անպիտանի հետ ինչ-որ բան է պետք անել»։

Բանաստեղծ, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը խոսում է գրականության ոլորտում 2016 թվականի Նոբոլյան մրցանակի մասին - Sputnik Արմենիա
Կրքեր Նոբելյան մրցանակի շուրջ

«Դրանից հետո արդեն 6 տարի անդադար գրում եմ, որպեսզի, Աստված մի արասցե, չվերադառնամ հաշվապահություն»,- խոստովանեց գրողը։

Գրական երեկոյի հերոսուհին նրանց, ովքեր ցանկանում են գրել (դահլիճում շատերը նրա նկարագրած դժվարություններից հետո չէին ձգտում գրող դառնալ) խորհուրդ տվեց խորհուրդներին չհետևել, գրել այնպես, ինչպես ստացվում է, ոչ մեկին չհարմարվել։

Նա փորձում է նաև ոչ մեկին չսովորեցնել։ Ինչպես կարելի է ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել, «ես չեմ սիրում խրատներ կարդալ», պետք է գրել այնպես, ինչպես գրվում է, իսկ ընթերցողը հետևություններ կանի։ Նրա խոսքով` մարդուն չի կարելի ստիպել գրել, դա պետք է ներսից լինի (թեև խոստովանում է, որ կարող է նաև սխալվել)։

Նա վստահ է, որ այն պահին, երբ իրեն դուր է գալիս իր արածը, ապա պետք է խաչ քաշել և այլևս չգրել։

Աբգարյանը ներկա երեխաներին և մեծահասակներին խորհուրդ տվեց իր սիրելի գրողներին` Էնո Ռաուդա (հատկապես «Մուֆթան, կես կոշիկը և մամռակալած մորուքը»), Աստրիդ Լինդգրեն, Կոռնեյ Չուկովսկի, Ուիլյամ Ֆոլքներ, ինչպես նաև Մարիամ Պետրոսյան («Տունը, որտեղ»)։

Աբգարյանին հարցրեցին, թե ո՞ւմ մասին է առավել բարդ եղել գրելը՝ Մանյունյայի, թե Զուլալիի, և ի՞նչ է հիմա գրում։

Նա պատասխանեց, որ հիմա աշխատում է պատերազմի մասին պատմությունների հավաքածուի վրա։ Նախկինում նա համոզված էր, որ կանայք չպետք է գրեն պատերազմի մասին, քանի որ դա զգացմունքային թեմա է, իսկ կինը, ավելացնելով դրան իր զգացմունքայնությունը, կարող է չդիմանալ։

Антониа Арслан - Sputnik Արմենիա
«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը` հայկական արմատների ու նոր գրքի մասին

Բայց, ամեն դեպքում, որոշել է գրել պատերազմի մասին։ Նրա խոսքով` ոչ թե նրա համար, որպեսզի ընթերցողները հասկանան, որ դա «վատ» է, այլ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ապրել են այն։ Հենց այդ պատճառով Աբգարյանը մեկնել է Ղարաբաղ։ նա խոստովանեց, որ իր 21-ամյա տղան, որը չի ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով, իրենից ավելի ծանր է տարել ղարաբաղյան դեպքերը։ Նա սպասել է, որ պատերազմ կլինի, իսկ որդին հույս է ունեցել, որ «բանականությունը կհաղթի»։

Հավաքածուցի հետո նա խոստացավ ինչ-որ ծիծաղելի բան գրել` այդ թեմայից հեռանալու համար, բայց առայժմ չգիտի, թե ինչի մասին։ Ընդհանրապես նա չի կարողանում ծրագրեր կազմել։

Նոյեմբերի սկզբին Նարինե Աբգարյանը դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի դափնեկիր «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի համար։ Նա լավագույնն է ճանաչվել «21-րդ դար», ինչպես նաև «Ընթերցողների ընտրությունը» անվանակարգերում։

Ներողություն ենք հայցում չակերտների մեծ քանակության համար, քանզի դա արվել է դիտավորյալ` իրականությանն առավելագույն կերպով մոտեցնելու, անբռնազբոսիկ և անկեղծ զրույցի էությունը հաղորդելու նպատակով։

Լրահոս
0