00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը` հայկական արմատների ու նոր գրքի մասին

© Sputnik / Asatur YesayantsАнтониа Арслан
Антониа Арслан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանը Հայաստանում է։ Նա ժամանել է ներկայացնելու ցեղասպանությանը նվիրված իր նոր վեպը` «Մշո գիրքը»։ Ի՞նչն է դրդում հեղինակին հերթական անգամ անդադառնալ ցեղասպանության թեմային, կպատմի Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի-Sputnik. «Արտույտների ագարակը» վեպը մեծ թափով տարածվեց աշխարհով մեկ ու անգամ էկրանավորվեց։ Տավիանի եղբայրները 2007 թվականին ներկայացրին համանուն ֆիլմը, որը ցուցադրվեց տասնյակ երկրներում։

Այսօր հայերի կողմից սիրված վեպի հեղինակը Հայաստանում է։ Նա ներկայացնում է իր «Մշո գիրքը» վեպի հայերեն տարբերակը։

Ի՞նչն է դրդում իտալացի հեղինակին երկրորդ անգամ անդրադառնալու 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հեղինակը խոստովանեց` արմատները։

«Իմ պապը հայ է։ 1800-ականների վերջին պապս Խարբերդից տեղափոխվում է Իտալիա` սովորելու Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան վարժարանում, հետո ընդունվում է բժշկական համալսարան, դառնում հայտնի վիրաբույժ, հիմնում դպրոց։ Հետո ամուսնանում է իտալացի կոմսուհու հետ ու վերջնականապես հաստատվում Իտալիայում»,-պատմեց Անտոնիա Արսլանը։

Նրա պապն ունեցել է չորս եղբայր` բոլորն էլ բժիշկ։ Մեկն ապրել է Հալեպում, մյուսը՝ Դամասկոսում։ Այն եղբայրները, որոնք մնացել էին Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին սպանվեցին։

Այսօր արդեն հայկական արմատներով իտալուհու հոգու կանչն է մղում անդրադառնալ մեկդարյա վաղեմություն ունեցող ոճրին։

© Sputnik / Asatur YesayantsԱնտոնիա Արսլանի «Մշո գիրքը»
Презентация Книги Мшо Антониа Арслан - Sputnik Արմենիա
Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»

«Իմ կարծիքով ողբերգությունը պատմելը բավարար չէ։ Կարևորը ցույց տալն է, որ ցանկացած պատմության մեջ կա լավն ու վատը։ Ուզում եմ ցույց տալ, որ անգամ վատթարագույն իրավիճակներում բարու հատիկ կա, և կարելի է տեսնել հույսի թելը։ Պատմության առավելությունն այն է, որ ցույց եմ տալիս ոչ միայն ողբերգությունը, այլև եղելությունն ամբողջությամբ»,-պատմեց Արսլանը։

«Մշո գիրքը» գրելու համար Անտոնիա Արսլանին ոգեշնչել է հայկական ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը` «Մշո ճառընտիրը»։

Գիրքը կարդալիս նկատելի է նրա անթաքույց հետաքրքրությունը ձեռագիրը փրկելու պատմության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ձեռագրի մի մասը գաղթական քույրերը, կրելով իրենց մեջքին, մեծ դժվարությամբ հասցրել են Երևան։

© Sputnik / Asatur YesayantsԱնտոնիա Արսլանի «Մշո գիրքը վեպի շնորհանդեսը
Презентация Книги Мшо Антониа Арслан  - Sputnik Արմենիա
Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը վեպի շնորհանդեսը

Տեղեկությունների հավաքագրման համար Արսլանին օգնեց մշեցի կնոջ հետ հանդիպումը Միացյալ նահանգներում։ Գոհար անունով կինը պատմել է նրան բոլոր մանրամասներն ու երգել հին հայկական երգեր։

«Այս դեպքերը, լուսանկարները, ինչպես նաև վերջերս ընթերցած որոշ գրքեր արթնացրին ներսումս թաղված հիշատակներն ու երկար տարիներ առաջ Հալեպում լսած պատմությունների հիշողությունները։ Արդյունքում ծնվեց այս պատմությունը։ Թող համբերատար ընթերցողն այն ընդունի ինչպես Հայաստանի պտուղ, ձմռան նուռ կամ քաղցր ծիրան համտեսի…»,-«Մշո գիրքը» վեպում գրել է հեղինակը։

Վեպում Արսլանը գրում է` հայ ժողովուրդը սովոր է գլուխ խոնարհելու, երբ սկսվում է հալածանքը, սուզվելու անթափանց լռության մեջ, թաղելու հոգսերն ու մըտածմունքները, իսկ փոթորկից անմիջապես հետո` խոնարհված, բայց չկոտրված, մեղմ զեփյուռից օրորվող ցորենի հասկերի պես կամաց-կամաց վեր հառնելու։
Վերջում Անտոնիա Արսլանը մի գաղտնիք բացահայտեց` գուցե շուտով «Մշո գիրքը» ևս էկրանավորվի։

Լրահոս
0