00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրեյ Մովսիսյան. Հավաքականի խելահեղ քեմ բեկը

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Армения - Черногория. Футболисты сборной Армении празднуют забитый гол
Футбольный матч Армения - Черногория. Футболисты сборной Армении празднуют забитый гол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ մեծ ուրախություն պարգևեց ֆուտբոլասերներին: Մեր հավաքականը գերկամային որակներ դրսևորեց ու 0:2 պարտվելիս երեք միավոր վաստակեց:

Խաչիկ Չախոյան, Sputnik

Այս հաղթանակը, մեղմ ասած, շատ կարևոր էր բոլորիս համար: Մենք նորից տեսանք, որ մեր ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ կարող են անհնարինը դարձնել ակնհայտ:

Մեր հավաքականի անհավանական արդյունքը շատերը կապում են Հայաստան-Չեռնոգորիա խաղի ընդմիջման, այսինքն` մեր թիմի հանդերձարանում տեղի ունեցածի հետ: Հերթական անգամ չմոռանանք, որ սպորտը ու տվյալ դեպքում ֆուտբոլն անմիջական կապի մեջ է հոգեբանության հետ: Եվ այս խաղում հաղթանակ տարավ հենց հոգեբանությունը:

Пресс-конференция тренера сборной Армении Артура Петросяна после матча Армения - Черногория - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյանը գտավ հավաքականի ժպիտն ու հաղթանակը

Սկզբում փորձենք հասկանալ, թե ինչ կարող էր տեղի ունենալ մրցակցի հանդերաձարանում: Առանձնապես գուշակելու կարիք չկա: Առաջին կեսի վերջին երկու րոպեի ընթացքում երկու գնդակ խփելուց հետո մրցակցի ճամբարում անսահման վստահություն էր տիրում ապագա հաղթանակի համար: 

Դրա ապացույցը Չեռնոգորիայի թիմի խաղն էր երկրորդ կեսում: Ընդմիջումից հետո հինգ րոպե հյուրերը ակտվություն դրսևորելուց հետո կարծես թե գործը ավարտած համարեցին: Ազդեց խաղի հաշիվը: Երբ վստահությունը վերածվում է ինքնավստահության, դա արդեն տխուր հետևանքներ է ունենում:

Իսկ մերոնք… Արթուր Պետրոսյանը խաղից հետո նշեց, որ հանդերձարանում ամեն ինչ հանգիստ է եղել: Ոչ մի մարզիչ չի գոռացել, և նույնիսկ բարձր տոնով խոսակցություններ չեն եղել: Մարզչական կազմն իր ունակություններն է փորձել դրսևորել հենց հոգեբանական առումով: Իսկ թե դա ինչպես ազդեց մեր թիմի վրա, արդեն գիտենք:

Մեր ազգային հավաքականի խաղերի մեջ կարելի է առանձնացնել չորս հանդիպում, որոնք շատ ծանր են եղել մեր թիմի համար: 1995 թվականին Մակեդոնիայի դեմ խաղում Արթուր Պետրոսյանի ու Ռազմիկ Գրիգորյանի մասնակցությամբ մեր գլխավոր մարզչի ներկայիս օգնականը բացեց խաղի հաշիվը, իսկ հետո Արմեն Շահգելդյանը կրկնապատկեց մեր թիմի առավելությունը: Բայց հաղթել չկարողացանք: Խաղն ավարտվեց 2:2:

Самбо. Чемпионат Европы - Sputnik Արմենիա
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել աշխարհի առաջնություններում

2000 թվականին Արթուր Պետրոսյանը Ուկրաինայի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, ու մերոնք նորից հաղթում էին 2:0 հաշվով: Բայց ցավալի ու դառը պարտություն կրեցինք` 2:3: 2002 թվականին էլ նորից Երևանում մեր թիմը 0:2 հաշվով պարտվում էր Ուկրաինային, բայց Արթուր Պետրոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Ալբերտ Սարգսյանը վերջին րոպեին 11 մետրանոցով հավասարեցրեց հաշիվը:

Այդ խաղի մասնակից Անդրեյ Մովսիսյանը նշեց հետևյալը. «Ուկրաինացի պաշտպանը մի քանի րոպեի ընթացքում երկու անգամ խախտեց կանոնները իմ դեմ պայքարում: Առաջին դեպքում մրցավարը նրան բանավոր զգուշացրեց, իսկ երկրոդ դեպքում ցույց տվեց նշակետը»:

Բնութագրելով Հայաստանի հավաքականի խաղը` Մովսիսյանը ավելացրեց, որ խելահեղ խաղ տեսավ մեր թիմի գործողություններում ընդմիջումից հետո: Արժանին մատուցելով մեր ֆուտբոլսիտներին` Մովսիսյանը ավելացրեց, որ այս արդյունքին թիմը հասավ մեկ հասարակ պատճառով. հանդերձարանում խաղացողները հասկացել են, որ կորցնելու ոչինչ չունեն: Ու նպատակն է եղել ուղղակի գրավել մրցակցի դարպասը:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը 10 րոպե խաղալուց հետո կրկին դուրս մնաց. երկրպագուների արձագանքը

Գոլը ֆուտբոլում հրաշքներ է գործում և այդ հրաշքը կայացավ: Արթուր Պետրոսյանը ընդմիջմանը տակտիկական երկու փոփոխություն էր կատարել, բայց դրանք էական ազդեցություն չունեցան մեր խաղի վրա: Շատ կարևոր էր, որ հանդիպման 50-րդ րոպեին մենք կրճատեցինք հաշիվը: Արտակ Գրիգորյանի միացումը գրոհին անհասկանալի էր հյուրերի համար: Իսկ հետո մերոնք հասկացան, որ կարող են ավելիին հասնել՝ ախորժակը բացվեց ուտելիս:

Ընտրական խմբում նախորդ երեք խաղերում Չեռնոգորիայի թիմը յոթ գնդակ էր խփել, որոնցից 4-ը՝ ստանդարտներից, իսկ մեր հետ խաղում նման բան տեղի չունեցավ: Այսինքն, մեր ֆուտբոլիստները պատրաստ էին դրան ու հիանալի խաղացին երկրորդ հարկում:

Մեր առաջին գոլից հետո հաղթանակի մասին մտածելը դեռ վաղ էր, բայց ինչ-որ ներքին ձայն ասում էր, որ մենք չենք պարտվելու: Իսկ երբ Վարազդատ Հարոյանը խփեց երկրորդ գնդակը, արդեն կարելի էր և պետք էր մտածել հաղթանակի մասին, քանի որ մեր թիմը պարզապես դոմինանտ էր խաղդաշտում:

Չեռնոգորիայի ֆուտբոլիստները չէին հավատում իրենց աչքերին ու չէին հասկանում, թե ինչպես կարելի է խուսափել ավելորդ խնդիրեներից: Այդպես էլ չհասկացան: Իսկ դրամատիկ այս ներկայացման էնդշպիլում Գևորգ Ղազարյանի հարվածը Հայաստանի բոլոր տներում, որտեղ դիտում էին խաղը, ուրախություն ու տոն բերեց:

Շատ կարևոր էր մեր մարզիչների համար հաղթանակով մեկնարկելը: Շատ կարևոր էր մեր ֆուտբոլիստների համար այս հաղթանակը հոգեբանորեն, մեր բոլորի համար այս հաղթանակը պարզապես ֆուտբոլային տոն ու հրավառություն էր: Ինչքան քիչ բան է պետք ուրախանալու համար, ընդամենը՝ հաղթանակ: Սակայն այդ հաղթանակին հասնելու համար մենք տեսանք, թե ինչքան մեծ աշխատանք, սառնասրտություն ու նվիրվածություն էր պետք մեր ազգային հավաքականի ամբողջ անձնակազմից:

Նոր հաղթանակների սպասումով…

Լրահոս
0