00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Պետրոսյանը գտավ հավաքականի ժպիտն ու հաղթանակը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция тренера сборной Армении Артура Петросяна после матча Армения - Черногория
Пресс-конференция тренера сборной Армении Артура Петросяна после матча Армения - Черногория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականը աշխարհի 2018 թվականի ընտրական խմբի չորրորդ խաղում կամային հաղթանակ տարավ Չեռնոգորիայի թիմի նկատմամբ` տոնելով իր առաջին հաղթանակն ու վաստակելով առաջին միավորները:

Խաղից մեկ օր առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշել էր, որ թիմում մթնոլորտը լավ է, տղաները ժպտում են: Խաղից հետո արդեն ժպտում էին բոլորը, այդ թվում, իհարկե, հավաքականի բազմահազար երկրպագուները:

Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը նշել էր, որ փոփոխություններ լինելու են թիմի պաշտպանությունում, և ունենալու ենք հարձակվող: Ճիշտն ասած` մեզ համար անծանոթ խաղացողներ մեր թիմի կազմում չկային: Բայց Տարոն Ոսկանյանի հայտնվելը պաշտպանության ձախ եզրում ու Մխիթարյանի և Ղազարյանի դիրքերը հարձակման ձախ և աջ եզրերում, գումարած Կորյանի հայտնվելը մեկնարկային կազմում, արդեն նորություն էին:

Հավաքականի խաղը միանշանակ բաժանվեց երկու մասի կամ երկու խաղակեսի: Չէի ասի, թե առաջին խաղակեսում տղաները վատ էին խաղում, բայց որոշակի կաշկանդվածութուն, ամեն դեպքում, կար: Գուցե տղաները հարմարվում էին իրենց դիրքերին: Ցավալին այն էր, որ հայ ֆուտբոլիստները երկու գնդակ բաց թողեցին երկու րոպեի ընթացքում, ու երկու դեպքում էլ` սեփական սխալներից հետո: Ճիշտ է, մինչև ընդմիջում հյուրերը վտանգավոր պահերով առավելություն ունեին, բայց, միևնույն է, Չեռնոգորիան երկու գնդակ խփեց պարզապես պատժելով մեր թիմին` մեր իսկ սխալների համար:

Ընդմիջմանը չեմ կարծում, թե որևէ մեկը հավատում էր հայկական հավաքականի հաղթանակին: Երկու գնդակի տարբերությամբ պարտվելիս, այն էլ նախորդած երեք պարտություններից հետո, մի՞թե հնարավոր էր այլ սցենար: Սակայն մարզիչներն ու թիմն ապացուցեցին, որ հնարավոր է:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը - Sputnik Արմենիա
1/4
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը - Sputnik Արմենիա
2/4
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
© Sputnik / Asatur YesayantsՎարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը
Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը - Sputnik Արմենիա
3/4
Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը
© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Ղազարյան
Գևորգ Ղազարյան - Sputnik Արմենիա
4/4
Գևորգ Ղազարյան
1/4
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
2/4
Հայաստանի հավաքականը տոնում է հաղթանակը
3/4
Վարազդատ Հարոյանը հավասարեցնում է հաշիվը
4/4
Գևորգ Ղազարյան

Շատ կարևոր գոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը. հենակետային կիսապաշտպանը բոլորի համար անսպասելի խաղն իր վրա վերցրեց ու առաջ շարժվելով` պատ խաղարկեց Ռուսլան Կորյանի հետ և խփեց պատասխան առաջին գնդակը: Այսինքն` խաղի 50-րդ րոպեին հանդիպման սցենարը կտրուկ փոխվեց: Հյուրերը հասկացան, որ հաղթանակ դեռ չեն տարել, իսկ մերոնք էլ հասկացան, որ դեռ չեն պարտվել:

Խաղից հետո Արթուր Պետրոսյանը նշեց, որ ընդմիջմանը մարզչական կազմով պարզապես ձգտել են հանգստացնել ֆուտբոլիստներին ու տրամադրել երկրորդ խաղակեսին: Դա, իսկապես, հաջողվել էր:

Չէի ցանկանա առանձնացնել մեր խաղացողներից որևէ մեկին: Բայց չնշել, որ երկրորդ կեսում հիանալի խաղ ցուցադրեց Գևորգ Ղազարյանը, չեմ կարող: Պարզ երևաց, որ այս ֆուտբոլիստը շատ լավ մարզավիճակում է, ու հայտնվելով հարձակման տարբեր դիրքերում` Գևորգն անընդհատ փորձում էր հեռվից անակնկալի բերել Չեռնոգորիայի դարպասապահ Բոժովիչին: Վերջում դա անակնկալ էր, ընդ որում, ոչ միայն դարպասապահի համար:

Բայց մինչև Ղազարյանի խփած հաղթական գնդակը մերոնք պարզապես ճնշեցին մրցակցին: Հայաստանի հավաքականը խաղաց ընդմիջումից հետո հրացանակիրների սկզբունքով: Խաղադաշտում զգացվում էր ոչ միայն մեր 11 ֆուտբոլիստների, այլև պահեստայինների նստարանին գտնվող խաղացողների ու մարզիչների` հաղթանակի հասնելու մեծ ցանկությունը:

Артур Петросян. Сентябрь, 1997 год - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հին ֆուտբոլիստ է

Նվիրվածությունն ամենաբարձր մակարդակի վրա էր, ինչ որ տեղ էլ, չվախենանք բառերից, մերոնք հերոսություն արեցին: Հրայր Մկոյանի խաղը ինչպե՞ս այլ կերպ բնութագրես, երբ վճռական պահին մեր պաշտպանը Յովետիչի հարվածից հետո գլխով դուրս բերեց գնդակը անպաշտպան դարպասից:

Վարազդատ Հարոյանն էլ հերոսացավ մրցակցի դարպասի մոտ. անկյունայինի խաղարկումից հետո Հարոյանը, հավասարեցնելով հաշիվը, պարզապես արթնացրեց «Հանրապետական» մարզադաշտը: Ու մենք արդեն հաղթանակ էինք ուզում` մոռանալով, որ պարտվում էինք, ընդ որում` անհույս: Եվ ցանկությունն այս խաղում դարձավ իրականություն:

Պարզ էր, որ հյուրերն արդեն մտածում էին մեկ միավոր վաստակելու մասին, թեև պատրաստ էին նաև հակագրոհի: Բայց հակագրոհի հնարավորություն հայ ֆուտբոլիստները չտվեցին: Ու մրցավարի ավելացրած երրորդ րոպեին Ղազարյանը հասավ իր նպատակին:

Առաջարկում եմ այսուհետ նշել, որ հաղթում է թիմը և պարտվում է նույնպես թիմը, այլ ոչ թե մարզիչը: Որովհետև Արթուր Պետրոսյանին և նրա օգնականներին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց տղաներին պարզապես հոգեբանորեն տրամադրել: Տվյալ դեպքում խաղի երկրորդ մասում դա արտահայտվեց փայլուն ձևով: 

Թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանի խաղն էլ շատ կարևոր էր: Հերթական անգամ համոզվեցինք, որ Մխիթարյանը խաղադաաշտում պարզապես թիմի հաջողության գրավականն է: Ճիշտ է, խաղային պրակտիկայի պակասը զգացնել տվեց, բայց Մխիթարյանն, ինչպես ասում են, VIP է թիմի համար:

Հայաստանի հավաքականը պատմության մեջ նման առաջին հաղթանակը տարավ: Մեր թիմը մեզ ստիպեց հավատալ հաղթանակին, և այն կայացավ: Բայց նաև չմոռանանք, որ անկախ արդյունքից` պետք է միշտ լինել հավաքականի կողքին ու միայն դրական էմոցիաներ հաղորդել ազգային հավաքականին։

Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը խաղից հետ նշեց, որ զարմացած է խաղի արդյունքից: Հյուրերն, անկասկած, արդեն հավատացել էին հաղթանակին: Սակայն, ինչպես ասում են, «ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»: Արթուր Պետրոսյանը գտավ հավաքականի նախ` ժպիտը, ապա նաև հաղթանակը:

Լրահոս
0