00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված քույրեր կամ Հայաստանում աղջիկները պատրաստվում են ծառայության

© Sputnik / Asatur YesayantsВооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարազատ երկրի զինված ուժերում պայմանագրով ծառայել ցանկացող աղջիկների թիվը վերջին տարիներին մեծացել է: Այսօր Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում և հաճախ հատուկ նախապատրաստական դասընթացներ անցնում` պետության սահմանները պաշտպանելու համար:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ հայկական բանակում կանանց այլ կերպ էին ընկալում, իսկ այսօր նրանց մարտական պատրաստակամությունը ողջունելի է:

Վարդանովի խոսքով` 80-90-ականներին նա խիստ բացասական էր վերաբերվում կանանց ներկայությանը բանակում:

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Հետախույզ. Սահմանային միջադեպերի հրահրողն Ադրբեջանն է

«Ես մերժել եմ «անտեսանելի» ճակատի (այդպես են անվանում հետախույզներին) բոլոր զինվոր-կանանց: Ես չէի ուզում, որ նրանք մարտի դաշտ դուրս գան: Ոչ թշնամական երկրի թիկունքում նրանք պարզապես մի քանի տարի կմնային, եթե ինչ-որ բան պատահեր: Եվ պարզ չէ, թե ինչ կլիներ նրանց հետ, եթե ընկնեին թշնամի պետության թիկունք», — ասաց Վարդանովը:

Նա նշեց, որ հենց այդ պատճառով էլ չէր ցանկանում կանանց բանակում տեսնել: Երբ հետախույզին այդ մասին հարցնում էին, նա պատասխանում էր. «Ես ամբողջովին անօգուտ դի պետք է լինեմ, որ կինը ճակատային գիծ դուրս գա»:

Վարդանովի խոսքով` այդպես էր մտածում ոչ միայն ինքը, այլ ամբողջ այն սերունդը, որը կռվում էր 90-ականներին` ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Այսօր հատուկ նշանակության խմբի վետերանները ստեղծել են «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը, որտեղ ընդունում են ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների:

«Այս տարվա ապրիլին, երբ անցկացվում էին արագացված դասընթացներ, իսկ այնուհետև սկսեցին կամավորական գումարտակ ստեղծել, համալրում էին այն` անկախ թեկնածուի սեռից», — ասաց Վարդանովը:

Նրա խոսքով` այն սերունդը, որը կռվում էր 90-ականներին, արդեն ֆունկցիոնալ չէ… Իսկ նոր սերունդը փոքրաթիվ է ծնվում:

«Երբ ես խոսում եմ ծնված տղաների քանակի մասին, հասկանում եմ, որ ինքս էլ եմ մեղավոր, որ այսօր երիտասարդ սերնդի շարքում տղաների քանակը բավարար չէ: Ես ընդհամենը երկու որդի ունեմ: Յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է չորս արու զավակ ունենա և, հնարավորության դեպքում, յոթ-ութ աղջիկ: Սա անհրաժեշտ է, որպեսզի կանայք ռազմաճակատ չգնան և ձեռքները զենք չվերցնեն», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Նա նշեց, որ հայերը ծուլացել են, վերածվել սպառող հասարակության, հաճախ խոսում են այն մասին, որ պետք է իրենց համար ապրեն:

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Ծառայությունից խուսափած տղաներին կարող եք աղջիկ չտալ

«Կարելի է կարծել, թե դու երեխա ունենում ես ոչ թե քո, այլ օտարների համար: Ընդհանրապես, մենք շատ զարմանալի մարդիկ ենք: Մեզ մոտ շունն ու կատուն` մերն են, իսկ երեխան, ստացվում է` ուրիշինը: Եվ խոսքը գնում է մի ժողովրդի մասին, որը սիրում է երեխաներին, ժողովրդի, որը ցեղասպանությունից հետո թուրքական և քրդական գերությունից երեխաներ էր հետ գնում: Եվ այդ նույն ժողովուրդն այսօր ասում է. «Ուզում եմ ինձ համար ապրել», և ունենում մեկ կամ, առավելագույնը՝ երկու երեխա», — ափսոսանք է հայտնում Վարդանովը:

Նա կարծում է, որ բացասական ծնելիությունը ցանկացած պետության համար սարսափելի պատիժ է: Պետք է շատ երեխաներ ունենալ, սիրել նրանց, դաստիարակել, թույլ տալ նրանց ավելի հասուն և գիտակից դառնալ, այլ ոչ թե հոգ տանել նրանց մասին մինչև «80 տարեկան»:

«Երբ վրացիներին հարցնում են Վրաստանում ադրբեջանցիների գլխավոր զենքի մասին, նրանք պատասխանում են. «Մառնեուլի քաղաքի ծննդատունը»: Վերջին 25 տարվա ընթացքում ադրբեջանցիների քանակը Վրաստանում կրկնակի ավելացել է: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում շուտով մեր փոքրիկ պետության սահմանները պաշտպանող մարդկանց պակաս է զգացվելու», — ասաց Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիրը:

Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, մենք պարզապես ստիպված կլինենք աղջիկների ձեռքը զենք տալ:

«Ես և իմ գործընկերներն արդեն մոտ երեք տարի է՝ զբաղվում ենք դրանով: Աղջիկները կրակում են, թռչում, մարտիկ դառնում: Նրանք անում են դա հաճույքով և ինքնակամ: Պրոֆեսիոնալ կարելի է դառնալ միայն առավոտից երեկո պարապելով», — նշեց նա:

Վարդանովն ավելացրեց, որ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունում աղջիկներին ընդունում են 18 տարեկանից, տղաներին, բացառության կարգով՝ 17-ից, որպեսզի նրանք նախապատրաստվեն զինվորական ծառայությանը:

Լրահոս
0