00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետախույզ. Սահմանային միջադեպերի հրահրողն Ադրբեջանն է

© Photo : press office of the MoD of RAармия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե անգամ Ադրբեջանը համաձայնի սահմանին հսկիչ սարքեր տեղադրելու առաջարկին, միևնույն է, ամեն գնով կխոչընդոտի դրա իրականացմանը, նշել է Վարդանովը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի–Sputnik. Սահմանային միջադեպերի հրահրողն Ադրբեջանն է, և այն, դժվար թե, համաձայնի սահմանին հսկիչ սարքեր տեղադրելու առաջարկին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է հետախույզ Վովա Վարդանովը՝ խոսելով միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատ շնորհելու և սահմանին դետեկտորային սարքեր տեղադրելու առաջարկի մասին։

«Մերձավոր Արևելքում ընդունված է գործն առաջ տանել դիվանագիտական խաղերի միջոցով: Թուրքը սա շատ վաղուց է հասկացել, մինչդեռ մենք նոր ենք սկսում հասկանալ», – նշել է հետախույզը։

Նրա կարծիքով` եթե անգամ Ադրբեջանը համաձայնի այս առաջարկին, միևնույն է, ամեն գնով կխոչընդոտի դրա իրականացմանը։

«Սահմանային միջադեպերի հրահրողն ադրբեջանական կողմն է, նրանց դիպուկահարներն են կրակ բացում մեր դիրքապահների ուղղությամբ, նրանց դիվերսիոն խմբերն են ներթափանցում: Թուրքական ոճով՝ ժպիտը երեսներին, կասեն՝ այո, իհարկե, համաձայն ենք, բայց չեն գնա դրան, իսկ եթե չեն գնա, ապա արդեն վերացական է ստացվում, թե ոնց կգնահատենք այդ ամենը»,-նկատել է նա:

Վարդանովի կարծիքով, այդ առաջարկը խելացի դիվանագիտական քայլ է, որը հերթական անգամ ապացուցում է, որ հայկական կողմը բաց է և բաց քննարկումների կողմնակից:

Հետախույզը, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրումն արդյո՞ք միտված է բանակցային գործընթացի ակտիվացմանը խոչընդոտելուն, նշել է, որ «թուրքը ժպիտով ձևացնում է, թե խաղաղ բանակցային գործընթացի կոմնակից է, մինչդեռ ամեն ինչ անում է, որ այն փակուղում հայտնվի»:

«Միշտ էլ այսպես է եղել, քսան տարվա ընթացում ոչինչ չի փոխվել, ինձ թվում է, ոչ մի փոփոխություն պետք էլ չէ, որ տեղի ունենա հայկական պաշտպանական համակարգում», – ընդգծել է Վարդանովը։

Սակայն նրա կարծիքով, իմաստ ունի, որ դիվանագետները մի փոքր վերանայեն իրենց մոտեցումները թուրքերի հետ բանակցային գործընթացում։

Լրահոս
0