00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի հակառակ կողմը. պայքար մաքրության համար

© Photo : press office of SanitekСотрудники компании "Санитек"
Сотрудники компании Санитек - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սանիթեք» ընկերությունը, որը զբաղվում է աղբահանությամբ, մի քանի օր առաջ «յուրացրեց» Երևանի վերջին վարչական շրջանը՝ Ավանը:

Երևանի գեղեցիկ արտաքինի հետևում թաքնված է մայրաքաղաքի մաքրության համար մշտական պայքարը: Աղբահանության դժվարությունների և հասարակության մեջ մաքրություն պահպանելու մշակույթի ձևավորման անհրաժեշտության մասին Sputnik Արմենիային պատմեց «Սանիթեք» ընկերության վարչական մենեջեր Արա Կարապետյանը: Զրուցեց Դավիթ Գալստյանը:

© SanitekՀարցազրույց «Սանիթեք» ընկերության վարչական մենեջեր Արա Կարապետյանի հետ
Интервью с административным менеджером компании Санитек Ара Карапетяном - Sputnik Արմենիա
Հարցազրույց «Սանիթեք» ընկերության վարչական մենեջեր Արա Կարապետյանի հետ

-Որքա՞ն աղբ է հավաքել ընկերությունը Երևանում աշխատանքը սկսելուց ի վեր:

— «Սանիթեք» ընկերությունը միանգամից չի սկսել աշխատել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Մենք 2014թ-ի դեկտեմբերին սկսել ենք աշխատել Երևանի կենտրոնում, որից հետո` Դավթաշենում, Աջափնյակում և մյուս շրջաններում: Ինչ վերաբերում է աղբի ծավալներին, ապա վերջերս մենք հետազոտություն ենք անցկացրել՝ հասկանալու համար, թե որքան աղբ ենք հավաքում: Ստացված տվյալների համաձայն` օրվա ընթացքում մենք հավաքում ենք շուրջ 700 տոննա աղբ մայրաքաղաքի 11 վարչական շրջանից: Այսինքն` ամսական շուրջ 21000 տոննա աղբ:

Компания Санитек - Sputnik Արմենիա
«Սանիթեք» ընկերությունն այսուհետև կսպասարկի ամբողջ Երևանը

Ավանի վերաբերյալ տվյալներ դեռ չկան, քանի որ մենք նոր ենք սկսել այնտեղ աղբահանության աշխատանքը:

-Ի՞նչ խնդիրներ են ծագում բնակչության հետ աղբը հավաքելու ժամանակ:

— Մենք յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում ասում ենք, որ մաքրություն պահպանելը ոչ միայն աշխատանք է, այլև մշակույթ: Քանի որ մենք հանրային ծառայություն ենք մատուցում, հետևաբար աշխատում ենք հասարակության հետ: Եթե հասարակության մեջ չձևավորվի մաքրություն պահպանելու մշակույթ, ապա անհնար է աշխատանքներ իրականցնել բարձր մակարդակով:

Հաճախ քաղաքացիները դժգոհ են գիշերային աղբահանությունից և աղբամանների տեղադրման վայրից: Սակայն մենք բազմիցս հայտարարել ենք, որ փորձում ենք լուծել այդ խնդիրները:

-Ի՞նչ սկզբունքով եք տեղադրում աղբամանները:

— Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ զգուշացնել քաղաքացիներին, որ աղբամանները տեղադրվում են վարչական շրջանի որոշմամբ, ընկերությունը չի որոշում, թե որտեղ դնել դրանք: Եթե աղբամանների պակաս կա, մենք պատրաստ ենք ավելացնել քանակը, դրա համար պետք է պահանջ լինի վարչական շրջանի կողմից:

© Photo : press office of Sanitek«Սանիթեք» ընկերություն
«Սանիթեք» ընկերություն - Sputnik Արմենիա
1/4
«Սանիթեք» ընկերություն
© Photo : press office of Sanitek«Սանիթեքի» աշխատակիցները
«Սանիթեքի» աշխատակիցները - Sputnik Արմենիա
2/4
«Սանիթեքի» աշխատակիցները
© Photo : press office of Sanitek«Սանիթեքի» աշխատակիցները
«Սանիթեքի» աշխատակիցները - Sputnik Արմենիա
3/4
«Սանիթեքի» աշխատակիցները
© Photo : press office of Sanitek«Սանիթեքի» աշխատակիցները
«Սանիթեքի» աշխատակիցները - Sputnik Արմենիա
4/4
«Սանիթեքի» աշխատակիցները
1/4
«Սանիթեք» ընկերություն
2/4
«Սանիթեքի» աշխատակիցները
3/4
«Սանիթեքի» աշխատակիցները
4/4
«Սանիթեքի» աշխատակիցները

Ընդհանուր առմամբ Երևանի 11 վարչական շրջաններում տեղադրված է շուրջ 8000 աղբաման: Եվս 320-ը տեղադրվել է Ավանում, որտեղ մենք սկսել ենք աշխատել մի քանի օր առաջ: Եվս 80 հատ կավելացնենք:

-Աղբամանները հաճախ կոտրում են, այրում, օգտագործում որպես բարիկադ, ինչպես դա եղավ Բաղրամյան պողոտայում, Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Այդ ընթացքում որքա՞ն վնաս է հասցվել ընկերությանը:

— Նման իրադարձություններ, կարելի է ասել, բավական հաճախ են տեղի ունենում: Ամեն անգամ մենք կոչ ենք անում չփչացնել մեր ունեցվածքը: Եթե աղբամաններ չլինեն, անհնար կլինի աղբը նորմալ հավաքել: Եթե դրանք կոտրված լինեն, ապա դա կանդրադառնա մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա: Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում չփչացնել աղբամանները:

Քանի որ քաղաքում բացակայում են տեսախցիկները, շատ դժվար է իմանալ, թե ով է հասցրել վնասը: Դժվար է հասկանալ՝ դա դիտավորյա՞լ է արվել, թե՞ ոչ, օրինակ, այրված աղբամանների դեպքում: Բայց եղել են մարդիկ, որոնք դրա համար պատիժ են կրել: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա վերջին 10 տարվա ընթացքում վնասվել է 132 աղբաման:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են առաջնորդվում մարդիկ, երբ գիտակցաբար փչացնում են աղբամանները: Կարելի՞ է դրա դեմ պայքարել:

— Երբեմն դա անում են մարդիկ, որոնք չեն հաշտվում աղբամանների գտնվելու վայրի հետ: Նրանք փորձում են դրանք այրել, որպեսզի ընկերությունը տեղադրի նորերն այլ վայրում; Բայց չէ՞ որ բնակիչները կարող են դիմել վարչական շրջանի ղեկավարությանը, որը կդիմի մեզ, և մենք կփոխենք աղբամանների վայրը՝ այդ տարածքում գտնելով ամենահարմար տեղը:

Демонстранты в Ереване сооружают баррикады - Sputnik Արմենիա
Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել

Կոչ եմ անում քաղաքացիներին հարցը լուծել հենց այդ կերպ:

-Կարո՞ղ է խոշոր տուգանքների կիրառումը լուծել քաղաքի մաքրության և փողոցում աղբ թափող բնակիչների խնդիրը:

— Եվս մեկ անգամ կրկնեմ, որ մաքրություն պահպանելը որոշակի մշակույթ է: Անհնար է միանգամից հասնել դրա ձևավորմանը՝ նույնիսկ տուգանքներ կիրառելով: Թեև դրանք օգնում են, ետ են պահում աղբն ամեն տեղ թափելուց: Բայց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ ամաչեն քաղաքն աղտոտելուց: 

Անհրաժեշտ է, որպեսզի այն մարդիկ, որոնք նկատում են, թե ինչպես են աղբ նետում ոչ աղբամանի մեջ, նկատողություն անեն մյուսներին, չէ՞ որ սա մեր քաղաքն է և մեր երկիրը: Երբ դու աղտոտում ես տարածքը, ապա դու խախտում ես մյուսների իրավունքը, պետք է, որպեսզի մարդիկ հասկանան դա:

Շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են մեքենայից դուրս նետում ծխախոտի մնացորդը: Տհաճ է խոսել այդ մասին, բայց դժբախտաբար ոչ բոլորն են դա հասկանում:

-Ինչպե՞ս է ընկերությունը նախապատրաստվել ձմռանը:

— Վստահ կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք: Մենք արժանապատվորեն դուրս կգանք ձմռան անակնկալների դեմ պայքարից: Մենք ունենք 33 միավոր հատուկ տեխնիկա, պատրաստել ենք ավելի քան 2 տոննա աղ, շուրջ 400 մարդ պատրաստ է ձյան մաքրման աշխատանքին:

Հավելեմ, որ մեր ավտոպարկն աշխատում է օրական 24 ժամ, մեքենաներն աշխատում են՝ փոխարինելով միմյանց, իսկ ցանկացած անսարքություն միանգամից վերացվում է:

Լրահոս
0