ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հարևանությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, հայտնում է Ոստիկանության կայքը։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: