00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոսյան. կիբերտարածքը պետք է պաշտպանել զենքը ձեռքին

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համակարգչային վիրուսներն աստիճանաբար պայքարի ու կիբերհարձակման հզոր զենք են դառնում, որոնք հաճախ սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը։

Թե ինչպես է Հայաստանը պաշտպանվում վիրուսային հարձակումներից, ինչպիսին պետք է լինի ապագայի հակավիրուսային ծրագիրը, առաջին վիրուսի նախատիպի հայտնաբերման օրը Sputnik Արմենիային պատմեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչ էվոլյուցիա են ապրել վիրուսներն առաջին համակարգչային վիրուսի ստեղծման պահից։

— Վիրուսները էվոլյուցիա են ապրել տեխնիկայի հետ միասին։ Դժվար թե որևէ մեկը կարողանար դեռևս 30 կամ նույնիսկ 10 տարի առաջ մտածել, որ ինչ-որ մի օր սառնարանների, սրճեփների և հեռուստացույցների համար վիրուսներ կգրվեն։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Հայ զորակոչիկները կկարողանան ծառայել կիբերզորքերում

Փոխվել են նաև վիրուսների կիրառման նպատակները։ Այսօր վիրուսներն օգտագործվում են արդյունաբերական ձեռնարկությունների դեմ հարձակման, ինչպես նաև պարզապես շանտաժի համար։ Սակայն ինձ թվում է, որ վիրուսների էվոլյուցիայում վտանգավորն այն է, որ դրանք ձևափոխվում էին կիբերզենքի, որը կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն։ Տեղի է ունենում կիբերտարածքի ռազմականացում, և դրանում մեղավոր են ոչ թե հաքերական խմբավորումները, այլ պետությունները, որոնք թույլ են տալիս վիրուսների օգտագործում։

- Վիրուսը վտանգավո՞ր է երկրի ազգային անվտանգության տեսանկյունից։

— Վիրուսների ռազմական կիրառման մի շարք օրինակներ կան, դրանք ենթակառուցվածքային տիպի լուրջ քայքայման, գաղտնի տեղեկատվության մեծ ծավալների կորստի բերեցին։ Զուր չէ, որ մի շարք երկրներ կիբերտարածքը երկրի մաս են համարում, որը պետք է պաշտպանել, հավանաբար նաև ռազմական ուժի կիրառմամբ, ինչպես դա արվում է ցամաքում, ծովում կամ օդում։ Նշեմ, որ «վիրուս» բառն ամբողջությամբ չի ներկայացնում իրավիճակը։ Վիրուսը վնաս պարունակող ծրագիր է, որը կիբերհարձակման մի մասն է միայն։ Այդպես է Կալաշնիկով ավտոմատը, որն ինքնին չի սպառնում ազգային անվտանգությանը, իրական վտանգը դրանով զինված զորքերն են։

- Կա՞ն Հայաստանում ստեղծված համակարգչային վիրուսներ։

— Կան։ Սակայն դրանք մեծամասամբ քիչ հայտնի և լոկալ օգտագործվող վնասակար ծրագրերն են։ Այսօրվա դրությամբ ես չգիտեմ որևէ քիչ կամ շատ տարածված վիրուսային ծրագիր, որը ստեղծվել է Հայաստանում։ Հայերը, եթե նույնիսկ մասնակցում են նման նախագծերի, ապա զուտ որպես բազմազգ խմբի մաս։

– Ինչպե՞ս է Հայաստանը պայքարում վիրուսային հարձակումների դեմ։

— Հայաստանը որևէ կերպ չի պայքարում վիրուսային հարձակումների դեմ։ Ավելին, Հայաստանն աշխարհի ամենավիրուսակիր երկրներից մեկն է։ Պատճառն այն է, որ բնակչությունը չափազանց անգրագետ է տեխնիկայի օգտագործման հարցում և մեծամասամբ ոչ արտոնագրված, գողացված սոֆթ է օգտագործում։ Մեր քաղաքացիները սովոր չեն բաց կոդերով այլընտրանքային ծրագրային փաթեթներ օգտագործել, որոնք անվճար են տարածվում և հաճախ ավելի անվտանգ են։

DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

- Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի հակավիրուսային ծրագիրը։

— Դա մոտ ապագայի ամենամեծ խնդիրն է, քանի որ մենք մտնում ենք «Իրերի ինտերնետի» աշխարհ, որտեղ գրեթե ամեն ինչ միացված է համացանցին` թեյնիկից մինչև ավտոմեքենա։ Դեռ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են հակավիրուսային լաբորատորիաները մեզ պաշտպանելու տարբեր սոֆթերի, օպերացիոն համակարգերի և սարքերի օգտագործման պայմաններում։ Նա, ով կարող է վիրուսների դեմ պայքարի էժան և համալիր լուծումներ ստեղծել, կհարստանա։

- Հակավիրուսային ո՞ր ծրագրերն են առավել ապահով։

— Դա սադրիչ հարց է, քանի որ չկա ոչ մի հակավիրուսային ծրագիր, որը կարող է 100% վերացնել վիրուսային հարձակումը։ Միշտ կա վիրուսների նոր տոկոս, որոնք շրջանցում են պաշտպանությունը։ Ամեն դեպքում պետք է ունենալ կամ արտոնագրված հակավիրուսային ծրագիր, կամ ազատ տարածվող, կամ վճարովի։ Սակայն վճարել, դեռ չի նշանակում 100% ապահովագրված լինել։ Հաճախ, որպեսզի ծրագիրը չկախի, մարդիկ անջատում են հակավիրուսային ծրագիրը` մոռանալով կրկին միացնել այն։ Նման դեպքերում ես խորհուրդ կտայի օգտագործաել «Լինուքս» կամ «Ուբունտու» ծրագրերը` հակավիրուսային ծրագիր չօգտագործելու համար։

- Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հարձակումներից։

— Ամբողջությամբ ապահովագրվելը բավականին դժվար է։ Սակայն հարկ է հիշել. չի կարելի նամակներում և համացանցերի հաղորդագրություններում եղած հղումների վրա սեղմել, նույնիսկ եթե դրանք ծանոթ են թվում։ Անհրաժեշտ է հավաքել ինտերնետային հասցեն միայն ձեռքով, չանցնել կասկածելի հղումներով, չբացել նամակներում առկա կից ֆայլերը, եթե կասկածում եք դրանց բովանդակությանը, բացելուց առաջ USB կրիչները անցկացնել հակավիրուսային ծրագրով։

Լրահոս
0