00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

DigiTec-2016. 3D տպիչից մինչև արևային էներգիա

© Sputnik / Asatur Yesayants"DigitecExpo" в Ереване
DigitecExpo в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ամեն տարի անցկացվող DigiTec միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակիցները չեն դադարում զարմացնել իրենց ցուցանմուշներով։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն իսկական բում է ապրում։ Համոզվելու համար կարելի է այցելել DigiTec խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդես, որի բացմանը ներկա էր նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ այսօր Հայաստանը, որտեղ ՏՏ ոլորտը դինամիկ զարգացում է ապրում, բարձրակարգ մասնագետների պակաս ունի։

«Ցուցահանդեսը ուշադրությունը սևեռում է կրթական ոլորտի վրա, քանի որ մենք որակյալ մասնագետների լուրջ պակաս ունենք»,- ասաց Վարդանյանը։ Տրանսպորտի և կապի նոր նախարար Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ Հայաստանն աշխարհին ցույց տալու շատ բան ունի։

Այն, ինչ մեր երկիրը կարող է ցույց տալ աշխարհին, տեսանք սեփական աչքերով։ Ամենից առաջ աչք էին զարնում սարքերը, որոնք ինչ-որ ֆիգուրներ էին կառուցում։ Պարզվեց` «OgmentAr» ընկերությունն ու ընկերության ներկայացուցիչ Արթուր Խոջաբաղյանը ցուցահանդեսում ներկայացնում են 3D տպիչները, որոնք արտադրվում են Հայաստանի հարավում` Գորիսում։

Ընկերությունը ոչ միայն տպիչներ է վաճառում, այլ նաև ռետինից և պլաստիկից պատրաստված տարբեր առարկաներ, որոնք ստեղծվում են այդ տպիչի միջոցով։

Խոջաբաղյանի խոսքով` Հայաստանում առայժմ չգիտեն այդ տպիչի մասին, այն դեպքում, որ նման սարքերը տեխնոլոգիական հեղափոխություն են կատարում աշխարհում։

«Երկու-երեք տարվա ընթացքում Հայաստանը կհասնի արտասահմանյան գործընկերներին։ Նման տպիչներն անփոխարինելի են, առաջին հերթին` կրթական ոլորտի համար, այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ռոբոտներ ստեղծել», — ասաց Խոջաբաղյանը։

Ցուցահանդեսի մի հատվածում էլ արևային մարտկոց էր դրված, որը ժամանակ առ ժամանակ պտտվում էր տակդիրի վրա։ Ինչպես պատմեց MMGM engineering ընկերության ղեկավար Արման Մխիթարյանը, ցուցահանդեսի նմուշը ոչ թե մարտկոցն է, այլ դրա կառավարման համակարգը։ Մարտկոցը ողջ օրվա ընթացքում պտտվում է արևի ուղղությամբ։

Ստատիկ մարտկոցների համեմատ դա թույլ է տալիս 50 տոկոսով բարձրացնել արևային էներգիա ստանալու արդյունավետությունը։ Մարտկոցներն արտադրվում են ոչ թե Հայաստանում, այլ ներկրվում արտերկրից, իսկ ահա կառավարման համակարգը հայրենական վարպետների ձեռքի աշխատանքն է։

Մխիթարյանի խոսքով` թանկարժեք մարտկոցներ չգնելու համար կարելի է ընդհանուր ցանցի էլեկտրաէներգիան կուտակել և օգտագործել գիշերային ժամերին կամ դա անել ամռան ամիսներին, իսկ ձմռանն օգտագործել էլցանցի փոխանցած էլեկտրաէներգիան։ Նման համակարգը ձեռնտու է էլեկտրաէներգիայի կոմերցիոն արտադրության մեջ։

© Sputnik / Asatur Yesayants3D-տպիչներ
3D-տպիչներ - Sputnik Արմենիա
1/3
3D-տպիչներ
© Sputnik / Asatur YesayantsDigitecExpo
DigitecExpo - Sputnik Արմենիա
2/3
DigitecExpo
© Sputnik / Asatur YesayantsԱրևային մարտկոցներ
Արևային մարտկոցներ - Sputnik Արմենիա
3/3
Արևային մարտկոցներ
1/3
3D-տպիչներ
2/3
DigitecExpo
3/3
Արևային մարտկոցներ

Ցուցահանդեսում ներկայացված մյուս ցուցանմուշը նույնպես արևային էներգետիկայի ոլորտին էր առնչվում։ «ArpiSona» ընկերության տնօրենի տեղակալ Արարատ Չոբանյանը պատմեց խողովականման մարտկոցների մասին, որոնք արևի և հատուկ ծածկույթի օգնությամբ ջրի գերարդյունավետ տաքացում են ապահովում։ Այդ տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս մինչև 90 տոկոսով տնտեսել ֆինանսական միջոցները, պնդում է Չոբանյանը։

Նշենք մի հետաքրքրիր փաստ. Սիրիայի Հոմս քաղաքում կա խողովակների արտադրության գործարան, որը հիմնել են հայերը։ 2017թ-ին ծրագրում են այն տեղափոխել Հայաստան։

Շենքում, որտեղ անցկացվում է ցուցահանդեսը, նաև շարժիչների ձայն էր լսվում։ Դրանք ArmCopters ընկերության անօդաչու «օպերատորներն» են։ «Կոպտերների» դետալներն արտադրվում են Չինաստանում, Հայաստանում զբաղվում են միայն դրանք հավաքելով։ Վերջին շրջանում այդ դրոնները շատ տարածված են, առանց այդ սարքերի որևէ լայնածավալ նկարահանում չի կատարվում։ Անօդաչուները կարողանում են նկարել այնպիսի բարձրությունից, որն անհասանելի է օպերատորին։

Դրանց վրա կարող են ամրանալ գիշերային տեսանելիության խցիկները, առավելագույն խոշորացումը` 36 անգամ։ Դրոնները կարելի է կառավարել նաև հասարակ սմարթֆոնով։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ կարող են սովորել 12 տարեկանից բարձր պատանիները, ցուցահանդեսում ներկայացրել էր մի քանի ուղղություն, որոնց մասին մեզ պատմեց կենտրոնի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

DigiTec-2016-ում ներկայացված էր անիմացիոն ստուդիա, որը ստեղծել են դպրոցի չորս շրջանավարտները (նրանք հենց տեղում անիմացիոն մուլտֆիլմ էին նկարում պլաստիլինե հերոսներով)։ Այստեղ էին նաև Marimba Games խաղերը` ստեղծված «Թումոյի» բազայի վրա, որոնք արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում։

Ցուցահանդեսի մի հատվածում էլ անհամբեր երեխաները հերթի էին կանգնել, որպեսզի խաղան պլանշետով կամ հատուկ ակնոց դնելուց հետո տեղափոխվեն Հայաստանի գեղատեսիլ անկյունների 3D-աշխարհ։

Հետաքրքիր էր նաև «Հակակոռուպցիա» անվանումով խաղը, որի մշակումը ֆինանսավորել է Եվրամիությունը։ Տեսախաղի գլխավոր հերոսը պետք է հասնի ինչ-որ նպատակի` առանց այն կոռուպցիոն սխեմաների, որոնք առաջարկում են այլ անդամները։

«Թումոյի» սաներից մեկն առաջարկեց համակարգչում նկարել իմ ծաղրանկարը։ Չհրաժարվեցի։ Այդպես ծնվեց իմ «ավարային ցուցանմուշը»։ Ասեմ, որ վատ չեմ ստացվել… DigiTec 12-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի կարգախոսն էր «Տոն տեխնոլոգիական հայության համար», կտևի մինչև հոկտեմբերի 2-ը։

Լրահոս
0