00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես անկախ Հայաստանում գիտություն կառուցեցին. անկումից մինչև վերելք

© Sib-catholicНаука
Наука - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը մտադիր է կոնստրուկտորական հատուկ բյուրո ստեղծել, որի գործունեությունը կուղղորդվի պաշտպանական և գիտական ոլորտների փոխազդեցությանը։ Նախագիծն արդեն կա, և եթե ամեն ինչ ծրագրվածի պես ընթանա, ապա բյուրոն կգործի 2017թ–ից։ Այսօր գիտության միջազգային օրն է, և Sputnik Արմենիան այդ կապակցությամբ պատմում է գիտության և գիտական ձեռքբերումների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Անկախ Հայաստանի գիտական ոլորտը, չնայած երիտասարդ տարիքին, զգալի ձեռքբերումներ ունի։ Շուրջ 10 տարվա գործունեության ընթացքում Հայաստանը դարձել է «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ, իսկ հեղինակային ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների քանակով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից։

90-ականներին գիտական «ուղեղները» լքեցին Հայաստանը

Անկախ Հայաստանի գիտական կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ կազմակերպված է եղել, իսկ մի շարք աղետներից` 1988թ-ի երկրաշարժից, ղարաբաղյան պատերազմից, տնտեսության անկումից հետո շատ գիտնականներ լքեցին երկիրը։

«Եթե 1988թ-ին մեզ մոտ կար 33 հազար գիտնական, ապա 1994թ-ին նրանց թիվը կրճատվել է 4,5 անգամ` կազմելով 7 հազար մարդ։ Արտագաղթել է այն մասը, որն առավել պահանջված էր։ Նրանց մի մասը թողել է գիտությունը, մյուսները լուրջ պաշտոններ են զբաղեցնում աշխարհի տարբեր լաբորատորիաներում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գիտության հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը։

Ըստ նրա` ընդհուպ մինչև 2000-ական թթ-ը գիտության մասին գրեթե ոչինչ չի խոսվել, քանի որ երկիրը տնտեսական բարդ վիճակում էր։ Այս ոլորտում սառույցը շարժվել է այդ տարիներին տնտեսության զգալի աճից հետո։

2004թ-ին Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեցին վերադառնալ այն շրջանին, երբ գիտությունը բարձունքում էր։ Անհրաժեշտ էր վերածնել գիտության բոլոր ասպարեզները, որոնք ծաղկում էին ապրում ԽՍՀՄ տարիներին։ Սակայն առկա խնդիրներից բացի բացակայում էր նաև ժամանակակից տեխնիկան։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետը ՏՏ բիզնեսին «թռչել» է սովորեցնում

«Մենք պետք է դուրս գայինք այդ դրությունից, և առաջին քայլն արվել է 2005թ-ին։ Հայաստանի կառավարության որոշմամբ, պետք է նախապատրաստվեր ծրագիր, որն առաջիկա տարիներին արմատական փոփոխություններ կկատարեր գիտության ոլորտում», — ասաց Հարությունյանը։

2005թ-ին ստեղծվեց միջգերատեսչական երեք հանձնաժողով, որը պետք է զբաղվեր երկրի գիտական ոլորտի բարելավմամբ, իսկ 2007թ-ին ընդունվեց «կրթության ոլորտում բարեփոխումների հայեցակարգային դրությունը» փաստաթուղթը, որում նշվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։ Անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնել գիտությունը, այլ նաև այն հասանելի և հասկանալի դարձնել աշխարհին։

«2007թ-ին ստեղծվել է գիտության հարցերի պետական հանձնաժողով, որի վրա դրել են այս ոլորտի համար ողջ պատասխանատվությունը։ Հանձնաժողովը սկսել է աշխատել 2008թ-ի գարնանից», — նշեց Հարությունյանը։

Գործունեությունը

Առաջին բանը, որն արեցին նորաստեղծ հանձնաժողովի անդամները, գույքագրում կատարեցին` հասկանալու համար, թե ինչպես ապահովեն հետագա զարգացումը, քանի որ ԽՍՀՄ տարիներից մնացած բազմաթիվ հետազոտական ինստիտուտները, լաբորատորիաները կիսաքանդ վիճակում էին։

Французский ученый, один из создателей интернета, президент компании Open Root Луи Пузен - Sputnik Արմենիա
«Ինտերնետի հայր». հայ ՏՏ մասնագետները լավագույններից են

«2008թ-ի վերջին ընդունվեց երկրում գիտության մակարդակի բարձրացման ռազմավարությունը և գործարկվեցին տարբեր ծրագրեր», — ասաց Հարությունյանը։

Անհրաժեշտ էր երիտասարդացնել երկրի գիտական ոլորտը` կանխելով «ուղեղների արտահոսքը»։ Հանձնաժողովը կարողացավ կապ հաստատել սփյուռքի գիտաշխատողների հետ հայ գիտնականների միավորման ծրագրի շրջանակում։ Այդ տարիներին ստորագրվեց ավելի քան 30 միջազգային պայմանագիր, որոնց շրջանակում բազմաթիվ երկրների հետ իրականացվեցին համատեղ ծրագրեր ։

«Հայաստանը դարձավ Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ, ինչը վկայում է, որ գիտական ոլորտում մենք ասոցացվում ենք Եվրոպայի հետ»,- ասաց Հարությունյանը։

Նա ևս մեկ ձեռքբերում է համարում «Քենդլ» սինխրատրոն հետազոտությունների ինստիտուտի մշակումները, որոնցում նաև արտասահմանցի ասպիրանտներ են ներգրավված։ Այդ լաբորատորիայի հիման վրա գիտական սարքավորումներ են արտադրվում եվրոպական գիտական կենտրոնների պատվերով։ Հանձնաժողովը նաև աշխատանքներ է կատարում պետության և մասնավոր հատվածի համագործակցության և պաշտպանական ոլորտում գիտական մշակումների զարգացման ուղղությամբ։

«Եթե ամեն ինչ մեր ծրագրին համապատասխան ընթանա, ապա մինչև 2017թ-ը մենք կգործարկենք հատուկ կոնստրուկտորական բյուրո, որի գործունեությունը կուղղվի պաշտպանական և գիտական ոլորտների փոխգործակցությանը»,- ասաց Հարությունյանը։

Չնայած այդ զգալի ձեռքբերումներին` պետական հանձնաժողովի նախագահը նշեց, որ դեռ շատ անելիքներ կան։ Հարությունյանի կարծիքով` առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գիտության, կրթության և արտադրության փոխազդեցության հարցը։ Դրա հետ կապված` սպասվում է նոր տիպի տեխնոլոգիական հետազոտական ինստիտուտի ստեղծում։

Լրահոս
0