00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևան ջուրը» պարզաբանում է ջրի սակագնի փոփոխության հիմքերը

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցСезонное отключение горячей воды
Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 1-ից Երևանում և մարզերում կգործի խմելու ջրի մեկ միասնական սակագին: Երևանյան սակագինը կբաձրանա, մարզային սակագները կնվազեն: Թե ինչն է այս փոփոխությունների պատճառը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է «Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի ողջ տարածքում խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների դիմաց մեկ միասնական, միջինացված սակագին սահմանելը ՀՀ կառավարության նախաձեռնությունն է: Գործադիրը` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, հայտարարել է միջազգային մրցույթ` ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարման ցանցը մեկ միասնական օպերատորին 15 տարվա վարձակալության հանձնելու նպատակով:

Մրցույթին մասնակցել է 4 ընկերություն` իտալական «Աչիա» ընկերությունը, որը ներկայում Հռոմի ջրմուղի կառավարիչն է և 2000-2005թ-ին կառավարել է նաև Երևանի ջրամատակարաման համակարգը, ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, որը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կառավարիչն էր, և հայ-գերմանական ընկերությունների կոնսորցիումը, որի հայկական հատվածի ղեկավարը, ի դեպ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար նշանակված Արսեն Հարությունյանն էր:

Газовая плита - Sputnik Արմենիա
Գազի սակագնի նվազումը բյուջեով չի սուբսիդավորվի

Մրցույթի պայմանները, որոնց թվում նաև ՀՀ ամբողջ տարածքում սակագնային քաղաքականության նույնականացումն է, առաջադրել է մրցույթը հայտարարած ՀՀ կառավարությունը:

«Տեղեր կան, որտեղ ջրամատակարարման իրավիճակն արդեն բարվոք է, և այնտեղ մեծ ներդրումների կարիք այլևս չկա, սակայն, օրինակ, Երևանից դուրս վիճակն այնքան էլ բարվոք, չէ, մեծ ներդրումների կարիք կա, բայց հավաքագրվող գումարներով այնտեղ հնարավոր չէ նոր ներդրումներ անել: Այդ պատճառով որոշվել է պատկերավոր ասած` մեկ սակագին լինի, մեկ գրպան լինի, պահանջներն էլ նույնը լինեն բոլորի համար: Իսկ թե օպերատորն ինչպես կաշխատի և որտեղից գումարներն ուր կուղղի, սա արդեն օպերատորի խնդիրն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Երևան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

Նոր սակագները կսկսեն գործել հունվարի 1-ից, իսկ թե որքան կսահմանվի նոր` ընդհանրական սակագինը, հայտնի կդառնա արդեն նոյեմբերի 15-ից հետո:

Այդ օրերին, Մուրադ Սարգսյանի խոսքով, նախանշվում է «Վիոլիա» ընկերության («Երևան ջուր» ընկերությունն ընգրկված է ֆրանսիական Veolia Group-ում) ղեկավար պատվիրակության այցը ՀՀ, որի ընթացքում ՀՀ կառավարության հետ կստորագրվի նաև վարձակալության պայմանագիրը, և կճշտվեն նաև բոլոր առկախված հարցերը:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետ. մաքսիմալ նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

Բայց մինչ վերջնական պայմանագրի ստորագրումը, ընկերության ստանձնած որոշ պարտավորություններ արդեն իսկ հայտնի են: Վարձակալության 15 տարիների համար ընկերությունը, Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ, պարտավորվել է վճարել 89 մլրդ դրամ: Եվս 37 մլրդ դրամ ընկերությունը պարտավորվել է ներդնել ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի արդիականացման մեջ, իսկ պետությանը վճարվեղ տարեկան հարկերը, Մուրադ Սարգսյանի մոտավոր հաշվարկով կկազմեն շուրջ 4- 5 մլրդ դրամ:

Եվ այս բոլոր ծախսերը, գումարած`ընկերության ներքին ծախսերն ու շահույթը, պետք է ընկած լինեն սակագնի վերջնական հաշվարկի հիմքում: Իսկ ներդրումների առյուծի բաժինը, Մուրադ Սարգսյանի խոսքով, կուղղվի հատկապես մարզային բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարեկարգմանը:

ՀՀ կառավարության հետ կնքվելիք պայմանագրով ֆրանսիական «Վիոլիա» ընկերությանը կհանձնվի Հայաստանի ջրմուղ-կոյուղու ամբողջ համակարգը, որը ներկայում տնօրինում են «Երևան ջուր», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» և «Լոռի ջրմուղկոյուղի» ընկերությունները:

Ինչ վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագնին, ընկերությունում առայժմ հաշվարկներ են կատարում: Հայտնի է, որ ամենացածր սակագինն այսօր գործում է Երևանում և 1 խմ ջրի դիմաց կազմում է 170 դրամ, ամենաթանկ սակագինն Արմավիրում է` 204 դրամ: Այսպիսով, ըստ որոշ տեղեկությունների՝ միջինացված սակագինը թե՛ Երևանի և թե՛ մարզերի համար կկազմի շուրջ 180 դրամ:

Ի դեպ, Մուրադ Սարգսյանի խոսքով, նախ կսահմանվի մեկնարկային սակագին, որից հետո արդեն յուրաքանչյուր տարի, ըստ անհրաժեշտության, այն կվերանայվի և կվերահաստատվի ՀԾԿՀ-ի կողմից:

Լրահոս
0