00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի սակագնի նվազումը բյուջեով չի սուբսիդավորվի

© Stat.darkГазовая плита
Газовая плита - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունը որևէ կերպ չի պատրաստվում պետական բյուջեից սուբսիդավորել գազի սակագնի նվազումը: ՀՀ վարչապետը, սակայն, նշում է մի քանի հանգամանք, որոնք կարող են նպաստել գազի սակագնի նվազման գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ գազի գինը կարող է նվազել, սակայն ոչ ի հաշիվ բյուջետային միջոցների:

Газовая плита - Sputnik Արմենիա
Պատգամավոր. Գազի գնի նվազեցումը` նախընտրական PR ակցիա

«Որո՞նք են այս գումարների աղբյուրները: Առկա է չորս աղբյուր. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, և կան ակնկալիքներ, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդ՝ սակագների նվազման արդյունքում «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մի միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդ՝ որոշակի ֆինանսական ծախսերի և վարկերի նվազմանն արդյունքում «Գազպրոմ Արմենիան» կանի օպտիմալացում, չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիայի» հիմնադիրը շուկայի ընդլայնման և շուկայի կայունացման համար առաջացող ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա»,-ասաց վարչապետն` ընդգծելով, որ սա պարզ և հասկանալի գործընթաց է գազի սակագնի նվազման տեսանկյունից:

Այս պահին, նրա տեղեկացմամբ, սակագները հետևյալն են՝ 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարին համարժեք դրամը դարձել է 242.1 դոլար: Եթե տվյալ կազմակերպությունը սպառում է ավելի շատ գազ, քան նախկինում է սպառել, ցուցակը ներկայացնում է «Գազպրոմ Արմենիա», հետո սպառած հավելյալ գազի համար սակագինը 212 դոլար է դառնում:

««Գազպրոմ Արմենիան» փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնի, իսկ բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատի, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` 10 հազարից խմ-ից պակաս գազ սպառելու դեպքում սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

«Սոցապ նախարարությանն ու «Գազպրոմ Արմենիային» հանձնարարում եմ մինչև հունվարի 1-ը մաքսիմալ կարգավորել սոցիալապես անապահովների ցանկը, պատրաստվել մոտիվացիայի, որպեսզի սոցիալապես անապահովների ցանկը շատանա, դրա հետ մեկտեղ հստակ պետք է իմանանք՝ ով է սոցիալապես անապահով: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, սակագինը դառնում է 212 դոլար, 45 դոլարից ավելի նվազեցվում է»,-ասաց կառավարության ղեկավարը:

Վարչապետն ավելացրեց՝ բյուջեն որևէ կերպ չի սուբսիդավորելու այս գործընթացը` ո՛չ ստվերային, ո՛չ էլ ուղիղ կերպով։

Լրահոս
0