00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Սուրեն Գրիգորյան
Փոխքաղաքապետը ներողություն է խնդրել երևանցիներից անհարմարությունների համար
14:16
3 ր
Տիգրան Ավինան
Մետրոյում կուտակումները կապ չունեն միասնական տոմսային համակարգի հետ, շարժակազմի խնդիր կա․ Տիգրան Ավինյան
14:19
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի եզակի հայկական դպրոցի մշուշոտ ճակատագիրը

Բաժանորդագրվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող անսովոր ուսումնական հաստատությունը շուտով կարող է դադարեցնել գոյությունը։

Sputnik, Լև Ռիժկով

Մոսկվայի № 1650 միջնակարգ դպրոցը հայտնի է թե՛ ՌԴ մայրաքաղաքում, թե՛ նրա սահմաններից դուրս որպես հայկական դպրոց։ Այն գտնվում է Սոլյանկա փողոցի գեղեցիկ հին շենքում` «Կիտայ գորոդ» մետրոյի կայարանից ոչ հեռու։ Դպրոցը հայկական են անվանում շատ պարզ պատճառով. այնտեղ սովորող երեխաների մեծամասնությունը հայեր են։ 150 աշակերտների թվում կան ավելի քան 30 ազգությունների ներկայացուցիչներ։

Դպրոցը երկար ժամանակ համարվել է օրինակելի-ցուցադրական։ Հեռուստատեսության ոլորտի աշխատողները և լրատվական գործակալությունների լրագրողներն այստեղից սյուժեներ են պատրաստել, երբ անհրաժեշտ է եղել ցուցադրել ժողովուրդների բարեկամություն և ազգամիջյան ներդաշնակություն։ Բայց հիմա հայտնի դպրոցն անհետացման սպառնալիքի տակ է։ Աշակերտներին և ուսուցիչներին վտարում են շենքից։

Դպրոցի աշակերտների 100 տոկոսն ընդունվում է բուհ

Մոսկվացի Ելենա Իսրայելյանը բնակվում է Կիտայ գորոդից հեռու` մետրոյի «Յուգո-զապադնայա» կայարանի մոտ։ Այնուամենայնիվ, նա իր երեխաներին երկար ժամանակ տարել է քաղաքի կենտրոնում գտնվող № 1650 դպրոց։ Դպրոցի ճանապարհը մի քանի տրանսպորտ փոխելով տևում է 45 րոպե։ Այնուամենայնիվ, Ելենան և նրա երեխաները պատրաստ են արթնանալ թեկուզ առավոտյան հինգին, միայն թե հասցնեն հաճախել հայկական դպրոց։

© Sputnik / Лев РыжковԵլենա Իսրայելյան
Елена Исраелян - Sputnik Արմենիա
Ելենա Իսրայելյան

«Եթե ինձ համար միևնույն լիներ, ես երեխայիս կտանեի մեր բակում գտնվող դպրոց, և ոչ մի հոգս չէի ունենա։ Բայց 1650-րդ դպրոցը եզակի է, զարմանալի։ Ես 15 տարի այնտեղ եմ տանում երեխաներին և ոչ մի անգամ ծխող աշակերտ չեմ տեսել, չեմ լսել, որ մեկը հայհոյի։ 15 տարվա ընթացքում նման բան չի եղել։ Նույնիսկ բացառության կարգով»,- ասում է երկու աշակերտների մայրը։

Դպրոցը հիմնվել է 1988թ-ին` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Սովորողների 75 տոկոսը հայ երեխաներ են։ Մյուս սովորողների շարքում կան վրացիներ, դաղստանցիներ, մոլդովացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Տարբեր տարիների դպրոցում սովորել են 32-36 ազգությունների ներկայացուցիչներ։ Նրանց բոլորին դասավանդել են մայրենի լեզու, գրականություն, հարազատ երկրի պատմություն, նույնիսկ ազգային պարեր։

«Տղաս դաղստանցի համադասարանցի ուներ` Զաուրը։ Նրա դասարանում աշակերտների 90 տոկոսը հայեր էին։ Նրանք հայոց լեզու էին սովորում։ Զաուրը նույնպես գրանցվել էր հայոց լեզվի դասերին։ Ուզում էր հասկանալ, թե իր ընկերներն ինչի մասին են խոսում դասամիջոցներին։ Հայ երեխաները, իրենց հերթին, հաճախում էին պարի։ Շատ էին սիրում լեզգինկա»,- հիշում է Ելենա Իսրայելյանը։

Առաջին տարիներին այդ առարկաները պարտադիր էին։ Հետո դրանք սկսեցին դասավանդել ֆակուլտատիվ հիմունքներով։

«Մենք մանկավարժներ ենք հրավիրել ազգային համայնքներից։ Չեմ կարող ասել, որ մենք եղել ենք բոլոր վարկանիշների առաջին հորիզոնականում։ Չէ՞ որ ժամանակակից դպրոցն իրենից ներկայացնում է հսկայական ուսումնական հաստատություն` հազարավոր աշակերտներով։ Այդ հաստատությունները սովորողների մեծ թվի պատճառով հաստատվել են վարկանիշների վերին հորիզոնականներում։ Իսկ մեր դպրոցը փոքր է, այդուհանդերձ, մեր բոլոր սովորողները` 100 տոկոսը, ընդունվում են բուհեր»,- նշում է 1650-րդ դպրոցի նախկին տնօրեն Թերեզա Ցացուրովան։

Международная школа Дилижана - Sputnik Արմենիա
UWC-ի շրջանավարտներ. Դիլիջանի դպրոցը մեզ համար բացեց նոր աշխարհ և Հայաստանը

Դպրոցն ունեցել է անվանի շրջանավարտներ։ Օրինակ` ռուս կինոաստղ Լյանկա Գրիուն ավարտել է հենց այս դպրոցը։ «Հայկական» դպրոցի շրջանավարտների թվում եղել են հայտնի գործարարներ, խոշոր կորպորացիաների կառավարման խորհուրդների անդամներ։

Թվում էր, թե լավ դպրոց է, հպարտանալու առիթ է տալիս։

Ֆինանսավորման վնասները

Վերջերս աշակերտներին և ծնողներին հայտնեցին գույժը` դպրոցը դադարեցնում է գոյությունը։ Պատճառը շատ ծեծված է` ֆինանսների բացակայություն։ Բանն այն է, որ ռուսական կրթությունում գերիշխում է ըստ աշակերտների թվի ֆինանսավորման սկզբունքը։ Այսինքն, եթե դպրոցը հսկայական ուսումնակրթական «կոմբինատ» է, ապա նման հաստատությանը շատ փող է տրամադրվում։ Եթե դպրոցում սովորում է ընդամենը 150 աշակերտ, ապա նրանց կրթությունը ոչ մեկի ձեռնտու չէ։ Ուստի մոտ ապագայում հայտնի հայկական դպրոցը կմտնի ավելի խոշոր ուսումնական հաստատության կազմի մեջ։ Արդեն հայտնի է, թե որ դպրոցի։ Դա մեծ դպրոց է քաղաքի կենտրոնում` մետրոյի «Նովոկուզնեցկայա» կայարանի շրջանում։

© Школа межкультурных коммуникаций 1650Մոսկվայի հայկական դպրոցի աշակերտները
Ученики армянской школы в Москве - Sputnik Արմենիա
Մոսկվայի հայկական դպրոցի աշակերտները

Հայկական դպրոցի աշակերտները սոցիալական ցանցերում շփվել են այդ դպրոցի աշակերտների հետ։ Վերջիններն ամենևին ոգևորված չեն։ Ոչ ոք չի ասում` բարի գալուստ։

«Այդ երեխաներին կարելի է հասկանալ։ Ձևավորված կոլեկտիվում հանկարծ հայտնվում է «օտարների» համախմբված մի խումբ, այն էլ` ուրիշ ազգության։ Բայց բանը նույնիսկ դա չէ։ Ուղղակի պետք չէ դեռահասներից սպասել ողջամտություն և պատասխանատվություն։ Նրանք ո՛չ վատն են, ո՛չ լավը։ Նրանք ուղղակի երեխաներ են, և նրանց միջև հնարավոր են տարաձայնություններ», — ասում է Ելենա Իսրայելյանը։

Սակայն անհանգստացած մոր խոսքով` դպրոցը փակելու մասին որոշում կայացրած մարդկանց դա չես բացատրի։ Նրանք փորձում են ամեն ինչ մտեցնել ֆինանսավորման սխեմայի մեջ։

«Շենքը պատկանում է պետությանը, դա անվիճելի փաստ է։ Ասել են` ազատեք տարածքը, ուրեմն կազատենք։ Առաջարկվել են փոխզիջումային տարբերակներ, օրինակ, վարձով տալ երկու հարկը։ Բայց այդպիսի հեռանկարը ոչ ոքի դուր չի եկել։ Որոշել են աշակերտներին և ուսուցիչներին հանել դպրոցից։ Նշանակվել է նոր տնօրեն` Ելենա Պոպովան, որը, ինչպես հասկացանք, ավելի շուտ ճգնաժամային մենեջեր է, որը հարցեր չի լուծում, այլ փակում է բոլոր գործերը։ Ծնողները պատրաստ են նույնիսկ փող հավաքել, հովանավորներ գտնել, հնարավոր է` անցնել ուսուցման «կիսամասնավոր» ձևի»,- ասում է Իսրայելյանը։

Председатель Союза армян России в Сочи Амаяк Устян - Sputnik Արմենիա
Հայկական Սոչին. ինչո՞վ է ապրում քաղաքի ամենամեծ համայնքը

«Մենք պետք է իմանանք, որ նոր ուսումնական տարում երեխան պետք է նորմալ դպրոց գնա, վստահ լինենք, որ երեխաներն, ուսումնական խնդիրներից բացի, չեն բախվի այլ բնույթի խնդիրների։ Մեզ ժամանակ է պետք որևէ որոշում կայացնելու, գումար հայթայթելու համար։ Բայց մեզ ժամանակ չեն տալիս։ Պայմաններ են դնում. կա՛մ տեղափոխվեք «Նովոկուզնեցկայայի» մոտ գտնվող դպրոց և պահպանեք ձեր դասարանը, կա՛մ ուսումնական տարվա վերջին, բայց արդեն առանց երաշխիքների»,- նշում է աշակերտների մայրը։

«Քանդելը հեշտ է, դուք փորձեք ինչ-որ բան ստեղծել։ Հիմա եզակի, բազմազգ, բազմամշակութային դպրոցը, որը նմանը չունի Մոսկվայում և ողջ Ռուսաստանում, կդադարի գոյություն ունենալ համատարած անտարբերության պայմաններում», — ասում է Ելենա Իսրայելյանը։

Թաքցնելու բան չկա

Մենք խնդրեցինք իրավիճակը մեկնաբանել 1650-րդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ելենա Պոպովային։ Նրա խոսքով` դպրոցը փակելու մասին առայժմ խոսք չկա։ Ուրիշ դպրոցի հետ ձուլվելու հարցը քննարկման փուլում է։

«Այժմ մանկավարժական կոլեկտիվը և ծնողները քննարկում են դպրոցի զարգացման ռազմավարության հարցերը։ Օրինակ` ինչպես դպրոցը պահպանի գոյությունը սուղ ֆինանսավորման պայմաններում։ Նման կերպ գոյությունը քարշ տալը շատ բարդ է։ Մենք կարող ենք «փակել» միայն կոմունալ ծախսերը և մանկավարժների աշխատավարձը», — ասաց ելենա Պոպովան։

Պոպովայի խոսքով` մասնավոր ներդրումները և ծնողներից միջոցները հավաքելը խնդիրները չեն լուծի։ Պատճառը պարզ է։

Դպրոցը բյուջետային կրթական կազմակերպություն է, որի կանոնադրությունը չի ենթադրում մասնավոր ներդրումներ։
«Ցանկացած անձ կարող է բացել մասնավոր դպրոց, հավաստագիր ստանալ, շենք վարձակալել կամ գնել։ Մոսկվայում գործում են հարյուրավոր մասնավոր դպրոցներ։ Իսկ այդ շենքը չի պատկանում աշակերտներին, ծնողներին կամ մանկավարժներին։ Շենքը պատկանում է քաղաքին»,- նշեց դպրոցի տնօրենի պաշտոնակատարը։

Панорама Москвы - Sputnik Արմենիա
Հայկական մշակութային ժառանգությունը կներկայացվի Մոսկվայում

Նրա խոսքով` նոր դպրոցում երեխաների հարմարվելու խնդիրը չափազանցված է։

«Հարմարվելու հարցեր միշտ կլինեն։ Բայց դրանք հաղթահարելու արագությունը կախված է մանկավարժական կոլեկտիվից և տնօրինությունից։ Ուստի որքան շատ մարդիկ, մանկավարժներ տեղափոխվեն նոր միջավայր, այդքան հեշտ կընթանա երեխաների ադապտացիան», — ասաց Պոպովան։

Նա նաև նշեց, որ դպրոցը չի թաքցնում իր խնդիրները։ Այսպես` նոյեմբերի 9-ին դպրոցում տեղի կունենա բաց ծնողական ժողով, որի ընթացքում կքննարկվեն ամենասուր հարցերը։

«Մենք բաց ենք թե՛ մամուլի, թե՛ ծնողների համար։ Մենք թաքցնելու բան չունենք»,- հայտարարեց Պոպովան։

Լրահոս
0