ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի պիոներների պալատի համերգային մեծ դահլիճում հոկտեմբերի 29-ին Ազգային մշակույթների փառատոնի շրջանակում հայ ժողովրդի մշակույթը կներկայացվի։ Այս մասին հայտնում է russia-armenia.info-ն։
Հայկական սփյուռքն այսօրվա դրությամբ ամենահինն ու ամենատարածվածն է աշխարհում։ Ռուսաստանում այն գրեթե հազարամյա պատմություն ունի։
Վաղուց է հայտնի, որ իրենց ազգային ինքնությունն ու մշակութային միասնությունը զգացող մարդիկ հատուկ ջանասիրությամբ են կառուցում իրենց կյանքը` նախնիների ավանդույթների համաձայն։ Հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր իրական հոգևոր հարստությունը` կրոնը, մշակույթը և ազգային բազմադարյա ավանդույթները, որոնց նա հետևում է։
Փառատոնի հյուրերը կկարողանան տեսնել ժողովրդական արհեստներ, հագուստներ, կհամտեսեն հայկական ավանդական քաղցրավենիք և կծանոթանան Հայաստանի երաժշտական մշակույթին։ Հայկական մշակույթի «Մոսկվա` իմ տուն» փառատոնն իսկական տոն է։