00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Վրաստանը էներգետիկ կամուրջ են ստեղծում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցЛинии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС
Линии электропередачи (ЛЭП) Саяно-Шушенской ГЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՄ-ն Իրանի հետ կապող Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը արդեն մի քանի տարի հետո կսկսի գործել, կարծում է ՀՀ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ղեկավարներից Գառնիկ Բալյանը:

Սկոլկովո տեխնոպարկում կազմակերպված «Եվրասիական շաբաթ» ֆորումի ժամանակ անցկացվեց «ԵՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման հեռանկարները» կլոր սեղանը: Sputnik-ի թղթակիցը հանդիպեց մասնակիցներից մեկի` ՀՀ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գառնիկ Բալյանի հետ և զրուցեց նոր հեռանկարային նախագծի` էներգետիկ կամրջի կառուցման մասին, որը կկապի Ռուսաստանն ու Իրանը Հայաստանի և Վրաստանի միջոցով: Զրուցեց Ալեքսեյ Ստեֆանովը:

- Պարո՛ն Բալյան, ինչու՞ է էներգետիկ կամուրջը գնալու հենց Իրան:

— Իրանական, հայկական և վրացական էներգահամակարգերը տարբեր ռեժիմներ ունեն: Մեր էներգահամակարգերում ամենաշատ քանակի էլեկտրաէներգիայի սպառում լինում է ձմռանը, իսկ Իրանում հակառակը` ամռանը, ինչը կապված է ամառային օդափոխության հետ: Նրանց ձմեռն այնքան էլ ցրտաշունչ չէ, իսկ ահա ամառը շատ շոգ է: Իրանցի գործընկերները շահագրգռված են միանալու ռուսական էներգահամակարգին, ինչը հնարավոր է ապահովել միայն Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի միջոցով:

Строительство армяно-иранской высоковольтной электрической сети - Sputnik Արմենիա
Իրանը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա կարտահանի Ռուսաստան և Վրաստան

- Ո՞րն է Հայաստանի դերը ԵՏՄ-ի և Իրանի միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու գործում:

— Բաթումում սեպտեմբերին տեղի ունեցավ չորս երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգետիկայի փոխնախարարների խորհրդակցային խորհրդի հանդիպումը: Տարբեր հարցերից բացի` նպատակ կար հաշվարկել այս չորս երկրների էներգահամակարգերը` հասկանալու համար, թե ինչ է հարկավոր նրանց միջև կայուն կապի ապահովման համար և լուծել Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկրորդ գծի կառուցման հետ կապված հարցերը, որը պետք է զգալիորեն ավելացնի էլեկտրաէներգիայի հոսքի հնարավորությունները: Մեր երկրների ղեկավարները տեխնիկական առաջադրանք ստորագրեցին, կկատարվեն էլեկտրաէներգիայի տարանցման և միասնական, գուցե դեռ ոչ շուկայի, սակայն գոնե մեր չորս երկրների միջև տեխնոլոգիական կամրջի կառուցման հետ կապված հաշվարկներ:

- Ի՞նչ փուլում է այժմ այդ նախագիծը:

— Յուրաքանչյուր երկրում իրականացվում են ցանցի հզորացման աշխատանքներ` և́ Վրաստանում, և́ Հայաստանում, և́ Իրանում: Մեր գործընկերներն ասել են, որ իրենց մոտ նոր գծեր են կառուցվել դա ապահովելու համար: Աշխատանքներ են տարվում նաև Վրաստանի և Հայաստանի սահմանին մշտական հոսանքի կայանի նախագծման ուղղությամբ, քանի որ Վրաստանի էներգահամակարգն աշխատում է ռուսականի հետ համահունչ, իսկ Հայաստանինը` իրանականի հետ: Այդ իսկ պատճառով այդ էներգահամակարգերի միջև կապը կարող է լինել միայն մշտական հոսանքի կայանի միջոցով: Նախնական փուլում այն կունենա 350 մեգավատ հզորություն, սակայն հետագայում մինչև 1050 մեգավատ ավելացնելու հնարավորություն կունենա։ Եվ մենք կարծում ենք, որ մեզ համար այդ կամուրջը մեծ հեռանկարներ է բացում, քանի որ կա բոլոր պետությունների շահագրգռվածությունը: Մենք դրան լավատեսորեն ենք նայում:

- Ե՞րբ են անցկացվելու էներգետիկ կամրջի նախագծի հաջորդ խորհրդակցությունները:

Джонни Меликян - Sputnik Արմենիա
Հայաստանը և Վրաստանը մտնում են տարածաշրջանային ընդհանուր խաղի մեջ

— Մի քանի կարևոր հանդիպում է անցկացվել: Երևանում անցյալ տարվա դեկտեմբերին այդ չորս երկրների էներգետիկայի նախարարները հուշագիր ստորագրեցին և «ճանապարհային քարտեզը» հաստատեցին, եղավ նաև կոմիտեի հանդիպում, որը պետք է իր վրա վերցնի հետագա աշխատանքների կազմակերպումը: Նախարարները կհանդիպեն արդեն 2017 թվականին: Այժմ վրացական կողմը պետք է ապահովի այն լուծումները, որոնք կայացվել են սեպտեմբերին` գտնի կազմակերպություն, որը կանի միասնական էներգետիկ միջանցքի կառուցման բոլոր հաշվարկները, կուսումնասիրի Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման բոլոր տեխնիկական հարցերը: Հաջորդ տարվա սկզբին, հույս ունենք, նախագիծն արդեն պատրաստ կլինի, և այն կտա հետևյալ հարցերի պատասխանները. ի՞նչ անել, ինչպե՞ս անել և լրացուցիչ ի՞նչ է հարկավոր Ռուսաստանից Իրան էներգահոսք ապահովելու համար:

- Իսկ ե՞րբ նախագիծը թղթից գործ կդառնա:

— Հավանաբար դա կլինի 2018 թվականի վերջին — 2019 թվականի սկզբին: Եվ առաջին հերթին դա կապված է մշտական հոսանքի համար կապ ապահովող ենթակայանների կառուցման հետ: Մասնավորապես` ենթակայան է հարկավոր կառուցել Հայաստանի տարածքում` վրացական էներգահամակարգի սահմանի մոտ: Դրա շահագործումից հետո 350 մեգավատ էլեկտրաէներգիայի հոսքի փոխանցումն արդեն իրականություն կդառնա: Սակայն ուսումնասիրությունները գուցե այլ արդյունքներ ցույց կտան, և կկարողանանք, օրինակ, 700 մեգավատ անցկացնել: Իսկ հեռանկարում, ինչպես արդեն ասացի, մենք կհասնենք 1050 մեգավատի: Այնպես որ հույս ունենք, որ մի քանի տարի հետո այդ էներգետիկ կամուրջն արդեն կաշխատի:

Լրահոս
0