00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ Աթեշյանին. Պոլսո հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություն

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի հայ համայնքը պահանջում է նոր պատրիարքի ընտրություն անցկացնել։ Դրա համար անհրաժեշտ է Թուրքիայի ներքին գործերի նախարարության թույլտվությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի-Sputnik. 2008 թվականից ի վեր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է և անգիտակից վիճակում գտնվում է Սուրբ փրկիչ հիվանդանոցում։ Արդեն 8 տարի է, ինչ Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ է։

Քանի որ նրա` թուրքական իշխանություններին հնազանդ գործելաոճը, մեղմ ասած, չի գոհացնում հայ համայնքին, պահանջում են պատրիարքի ընտրություն անցկացնել։ Դրա թույլտվությունը պետք է տա Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Պատգամավոր. «Արամ Աթեշյանը Թուրքիայի դեսպանը չէ մեր եկեղեցում»

«Ըստ եկեղեցական կարգի, եթե գահակալը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, ապա անցկացվում է նոր գահակալի ընտություն։ 8 տարի համայնքը բախված է այդ խնդրին, թե ինչու համապատասխան մարմինները, այդ թվում` Աթեշյանը, չի դիմում ընտրություն անցկացնելու համար։ Ըստ էության, Մեսրոպ Մութաֆյանի միայն սիրտն է աշխատում, երբ անջատեն սարքը, որը սնուցում է սիրտը, Մութաֆյանը կդադարի ապրել»,-ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ի դեպ, Պոլսո հայոց պատրիարքարանում արդեն իսկ տեղի է ունեցել եկեղեցական ժողով և որոշում է կայացվել, որ Մեսրոպ Մութաֆյանն արդեն հիշատակվելու է որպես «հանգստի կոչված պատրիարք»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մի քանի անգամ հորդորել է պատրիարքական փոխանորդին՝ դիմել թուրքական իշխանություններին, որպեսզի անցկացվեն ընտրություններ, փոխանորդը, փաստորեն, հրաժարվում էր կատարել կաթողիկոսի հրահանգը։

Հայոց պատրիարքի ընտրությունը տեղի հայության օրակարգում հայտնվեց Աթեշյանի հայտնի արարքներից հետո։

«Տոտալիտար Թուրքիայում տոտալիտար են նաև ընտրությունները, ազգային փոքրամասնությունների խնդիրները թուքական իշխանությունների ուշադրության կենտրոնում են, նույն հայեցակետից էլ մոտենում են դրանց։ Եթե թույլատրեն ընտրությունը, տարատեսակ ճնշումների միջոցով թուրքական իշխանությունները կփորձեն անցկացնել իրենց համար ցանկալի թեկածուին»,-ասաց Մելքոնյանը։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Արամ Աթեշյանը Հայաստան չի ժամանի

Ըստ նրա՝ եթե այս անգամ թուրքական իշխանությունը մեզ զարմացնի և արդար ընտրության համար կանաչ քարտ ցույց տա, ապա կընտրվի Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Տեղեկացնենք, որ հիմնական թեկնածուները երեքն են` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը։

«Սեպուհ արքեպիսկոպոսն ունի հետաքրքիր ընկալում Պոլսո համայնքում։ Նա բավականին համարձակ եկեղեցական է, հաշտեցման, նոր մեթոդների կողմնակից, բացի այդ, լինելով հայաստանցի, նա կարող է կամրջի դեր խաղալ աշխարհասփյուռ հայության և պոլսահայության միջև։ Եթե ճնշումներ չլինեն, Սեպուհ արքեպիսկոպոսը կընտրվի, կստեղծվի դիվանագիտական օղակ Հայաստանի և Թուրքիայի միջև»,-ասաց թուրքագետը։

Հայտարարվել է, որ նոյեմբերին Պոլսո հայոց պատրիարքարանը պետք է հայց ներկայացնի նոր ընտրության վերաբերյալ։ Եթե տեղի իշխանությունները մտադիր լինեն ձգձգել ընթացքը, ապա դա կարող է տևալ տարիներ, իսկ եթե հասել է պահը, ուրեմն պատրիարք կարող է ընտրվել մեկ ամիս անց։

Լրահոս
0