00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ոսկերիչներին հրավիրում են Հայաստան. մեկնարկեց ՍԻԲՋՈ–ն

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армении принял участие в конгрессе всемирной конфедерации ювелиров "Меридиан Экспо" в Ереване
Президент Армении принял участие в конгрессе всемирной конфедерации ювелиров Меридиан Экспо в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր` հոկտեմբերի 26–ին, «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում տեղի ունեցավ Ոսկեգործների համաշխարհային համադաշնություն(ՍԻԲՋՈ) համագումարը։ Ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի-Sputnik. Աշխարհի 25 երկրից Հայաստան են ժամանել ոսկեգործության հսկաները, այլ կերպ ասած, ամբողջ աշխարհում ոլորտով հետաքրքրվածների հայացքները սևեռված են Հայաստանի վրա։ Մեկ հարկի ներքո հավաքվելու նպատակը մեկն է`ՍԻԲՋՈ համաժողովին մասնակցելը։ Այն ամեն տարի տեղի է ունենում մի երկրում. 2014 թվականին Ռուսաստանում էր, իսկ նախորդ տարի` Բրազիլիայում։

Карине Дноян, Армен Еганян, Ника Манукова и Оксана Дутова в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արդյունաբերական էքսպո Երևանում. մուտք ռուսական շուկա

Համաժողովի պաշտոնական մեկնարկին ներկա էր նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ողջունեց ներկաներին ու հայտնեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այս համաժողովի անցկացմանը։

Նա ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այդ ճյուղը հայտարարվել է մեր երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը։

«Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ։ Հայ ոսկերիչների` հաջողությամբ ստեղծած գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում զարգացրել է ոլորտը։ Նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ և վաճառատներ Նյու-Յորքում և Լոնդոնում, Մոսկվայում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում»,-ասաց նախագահը։

Նա արտասահմանցի հյուրերին ներկայացրեց, որ Երևանում կա Ոսկերիչների փողոց, որը տանում է դեպի «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի։ Դա հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որը ղեկավարում է նրա խորհրդականը` Գագիկ Գևորգյանը։ Վերջինս ցավով նշեց, որ հայ փայլուն ոսկերիչներն ապրում և աշխատում են արտերկրում։

«Հայաստանի պոտենցիալը մեծ է, քանի որ հայ ոսկերիչներն աշխարհում լավագույններից են, եթե չասեմ` լավագույնը։ Ցավոք սրտի, մեծ մասը դրսում են։ Պետք է կարողանանք մեր հայ ոսկերիչներին տարբեր երկրներից բերենք, այստեղ հիմնեն իրենց արտադրությունը, բիզնեսը, մթնոլորտ ստեղծենք։ Գիտեք` բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ խաղաղություն է, որտեղ տրամադրություն ու վստահություն կա։ Բոլոր պայմաններն այսօր ստեղծում է երկրի ղեկավարությունը»,-ասաց Գևորգյանը։

© Sputnik / Asatur YesayantsՆախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը
Конгресс всемирной конфедерации ювелиров Меридиан Экспо в Ереване. Гагик Геворгян - Sputnik Արմենիա
Նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը

Որպես ասվածի հավաստիացում, նա հիշեցրեց, որ պատահական չէ նման միջոցառումների անցկացումը հենց «Մերիդիան» կենտրոնում։ Այստեղ ցանկացած գործարար կարող է գալ, հիմնել ոսկերչական արտադրություն, ներդրումներ անել, ստեղծել աշխատատեղեր և, միաժամանակ, ազատվել հարկերից։
Համաժողովի մասին խոսեց ՍԻԲՋՈ-ի նախագահ Գայետանո Կավալիերին։

президент Армении Серж Саргсян на выставке Digitec Expo в Ереване - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես

«Մենք աշխատում ենք ավելի քան 41 անդամ-երկրների հետ։ Ունենք տվյալներ, որ Հայաստանում կան ոսկերչության հնագույն ավանդույթներ։ Պետք է մշակենք մասնագիտական գիծ համագործակցելու համար։ Հիմնական հարցերը բաժանված են երկու մասի. տեխնիկան հարցեր` հղկում, կտրում, արտադրություն, հետո կորպորատիվ հարցեր` տարածում, վաճառք»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ 1926 թվականին եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներ որոշեցին ստեղծել կազմակերպություն, որը կներկայացնի ոսկերչական իրերի առևտրի շահերը։ 1961 թվականին կազմակերպությունը կոչվեց ՍԻԲՋՈ(ֆրանսերեն` Confédération internationale de la bijouterie, joaillerie, orfèvrerie):

ՍԻԲՋՈ-ն միակ կազմակերպությունն է, որն ունի ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի խորհրդատուի կարգավիճակ աշխարհի ոսկերչական ոլորտի հարցերով։

Լրահոս
0