00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. Լրագրողն աշխատանքից հեռացվել է Աշխատանքային օրենսգրքի խախտմամբ

© Sputnik / Nelli DanielyanЭрнест Абелян
Эрнест Абелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ճանաչված հեռուստալրագրող Նունե Սիմոնյանն արդեն շուրջ 8 ամիս գործազուրկ է: Ավելին`ընտանիքի ապրուստը հոգալո և կենցաղային խնդիրները լուծելու համար նա ամիսներ առաջ ստիպված էր արտագաղթել ԱՄՆ:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին «Ար» հեռուստաընկերության տնօրինության որոշումը բողոքարկելու և հարկադիր պարապուրդի դիմաց փոխհատուցման պահանջով լրագրող Նունե Սիմոնյանը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատաքննությունն արդեն ավարտվել է: Նոյեմբերի 4-ին կհրապարակվի դատարանի որոշումը:

Судебный молоток - Sputnik Արմենիա
Լրագրող Նունե Սիմոնյանի դատական գործում նոր ներկայացուցիչ ընդգրկվեց

Մինչ այդ դատարանում հեռուստաընկերության ներկայացուցչի ներկայացրած փաստական հանգամանքների համաձայն՝ Նունե Սիմոնյանն, աշխատելով «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդումում, 2016թ-ի փետրվարին 2 օրվա ընթացքում` փետրվարի 18-ին և 19-ին, 2 նկատողություն է ստացել, որից հետո փետրվարի 19-ին ազատվել է աշխատանքից:

Հեռուստաընկերության ներկայացուցիչը դատարանում հայտնեց, որ Նունե Սիմոնյանը չի վիճարկել իրեն ուղղված նկատողությունները, ինչը նշանակում է, որ համաձայն է եղել դրանց հետ և ընդունել է իր սխալները:

Մինչդեռ Նունե Սիմոնյանի փաստաբան Էռնեստ Աբելյանը դատարանում պահանջեց, որ հեռուստաընկերության ղեկավարությունը ներկայացնի նաև օրենքով պահանջված երրորդ կարգապահական տույժի կիրառման մասին ապացույցները:

«Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, եթե տվյալ աշխատակիցը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվում, և այդ կարգապահական տույժերը դեռ չմարված` չհանված, ստանում է երրորդ կարգապահական տույժը»,- դատական նիստից հետո` ներկայացնելով հայցադիմումի հիմքում դրված օրենքի դրույթը` նշեց փաստաբանը:

Էռնեստ Աբելյանը նաև հավելեց, որ անգամ երկու կարգապահական տույժերը ներկայացվել են սահմանված կարգի խախտմամբ, այն է` Նունե Սիմոնյանից կատարած խախտման համար բացատրություն չի պահանջվել, նրան այդ պահանջով գրություն չի ներկայացվել:

Нуне Симонян - Sputnik Արմենիա
«ԱՐ»–ի սեփականատերը վերցրել է լրագրողի ավտոմեքենան ու նրան ազատել աշխատանքից

Հեռուստաընկերության ներկայացուցչի խոսքով՝ Նունե Սիմոնյանի և լրատվականի բաժնի ղեկավար Եվա Մեհրաբյանի միջև կոնֆլիկտ է եղել, որն ազդել է աշխատանքի և լրագրողի հեղինակած նյութերի որակի վրա: Հենց դրանով է հեռուստաընկերության ներկայացուցիչը բացատրում լրագրողին աշխատանքից ազատելու որոշումը: Իսկ դրանից մեկ ամիս առաջ` հունվարին, Նունե Սիմոնյանը գրավոր դիմում է ներկայացրել հեռուստաընկերության հիմնադիր Կարեն Վարդանյանի հետ հանդիպելու և առկա խնդիրները քննարկելու խնդրանքով: Բայց հանդիպումը տեղի չի ունեցել:

Ի դեպ, Նունե Սիմոնյանը չի ժխտում, որ իր անմիջական ղեկավար Եվա Մեհրաբյանի հետ ինչ-որ խնդիր, իրոք, եղել է:

«Իրականում պատճառն այն է, որ լուրերի տնօրեն Ալիկ Հակոբյանը պետք է մշտական բնակության մեկներ Կանադա, և արդեն իսկ որոշված էր, որ նրան փոխարինելու է նրա տեղակալը` Եվա Մեհրաբյանը։ Բայց քանի որ կոլեկտիվում դժգոհություններ կային, և կոլեկտիվն այնքան էլ չէր ողջունում նրա նշանակումը, և ես կոլեկտիվում մի քիչ ավելի կշիռ ունեմ` և՛ որպես ավելի փորձառու, և՛ որպես տարիքով ավելի ավագ, իրենց մտավախությունը հետևյալն էր, որ ես բունտ կկազմակերպեմ և կձախողեմ «Ազդարար» լրատվականի գործունեությունը՝ Եվա Մեհրաբյանի տնօրինության օրոք, որոշվեց ինձ ավելի շուտ հեռացնել աշխատանքից»,- իր հեռացման պատճառը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես էր մեկնաբանել Նունե Սիմոնյանը։

Նոյեմբերի 4-ին կհրապարակվի Նունե Սիմոնյանն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության հայցի վերաբերյալ դատարանի որոշումը: Լրագրողի փաստաբանը նշեց, որ դատավարության ընթացքից գոհ է և ակնկալում է արդար դատավճիռ:

Լրահոս
0