00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԱՐ»–ի սեփականատերը վերցրել է լրագրողի ավտոմեքենան ու նրան ազատել աշխատանքից

© Sputnik / Nelli DanielyanНуне Симонян
Нуне Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ԱՐ» հեռուստաընկերության նախկին աշխատակից Նունե Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել նախկին գործատուի դեմ` պահանջելով վերականգնել իրեն նախկին աշխատանքում ու վճարել հարկադիր պարապուրդի դիմաց: Այս մասին լրագրողն այսօր հայտնեց իր` արդեն նախկին գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «ԱՐ» հեռուստաընկերության նախկին լրագրող Նունե Սիմոնյանն այսօր չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսը: Արդեն շուրջ 3 ամիս է` ճանաչված լրագրողը չի կարողանում նոր աշխատանք գտնել:

«Հեռուստաընկերություններ դիմել եմ, բոլորն ինձ ճանաչում են, 10 տարուց ավելի է` այս դաշտում եմ։ Ներքին կարգով ասում են` ցավոք, չենք կարող քեզ ընդունել աշխատանքի»,- ասում է Նունե Սիմոնյանը։ Պատճառը նախկին գործատուի` «ԱՐ» հեռուստաընկերության տնօրինության և սեփականատերերի հետ ունեցած վեճն է, որն այսօր նաև դատարան է հասել։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր կայացավ Նունե Սիմոնյանն ընդդեմ «ԱՐ» հեռուստաընկերության առաջին դատական նիստը։

Ըստ դատարանում ներկայացված նյութերի` «ԱՐ» հեռուստաընկերության սեփականատերը 2014 թվականի փետրվարին Նունե Սիմոնյանին` որպես լավագույն աշխատողի, 8 միլիոն ՀՀ դրամի փոխառություն է տրամադրել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Հոնդա սերվիս» ընկերությունից ավտոմեքենա ձեռք բերելու համար:

Մեկ տարի անց, սակայն, սեփականատերը պահանջել է վերադարձնել ավտոմեքենան, հրաժարվել դրա դիմաց իր աշխատավարձից ամեն ամիս վճարված ընդհանուր 2.5 մլն դրամից և աշխատանքից ազատվելու դիմում գրել։

«Ես հարց եմ տալիս` ի՞նչ կապ ունեն իմ աշխատանքային որակները ավտոմեքենայի հետ, ասում են` մեքենան դու վատ ես պահել, «Գրանդ հոլդինգի» սեփականատերը` Կարեն Վարդանյանը, քեզանից վիրավորված է և դրա համար ասում է` դիմում գրի, դուրս արի»,- պատմում է հեռուստալրագրողն ու հավելում, որ հրաժարվել է կատարել տնօրենի պահանջը։

Արդյունքում տնօրենի հրամանով նրա նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ մեկ օր անց` 2016թ.-ի փետրվարի 19-ին, աշխատանքային պայմանագիրը լուծվել է։

Նունե Սիմոնյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձել գործատուից։ Հեռուստալրագրողն այսօր դատարանին որպես լրացուցիչ ապացույց հանձնեց նաև իր և հեռուստաընկերության տնօրեն Արամ Ղազարյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ տնօրենն իրենից պահանջում է վերադարձնել փոխառությամբ գնված ավտոմեքենան։

Հեռուստաընկերության սեփականատիրոջ իրավաբան Գագիկ Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ Նունե Սիմոնյանին աշխատանքից հեռացնելու միակ պատճառը նրա աշխատանքային պարտականությունների մեջ թերանալն է, և որ ավտոմեքենայի հետ կապված խնդիրը նրա հեռացման հետ ոչ մի կապ չունի։

«Երբ ինքը ներկայացրել է նյութը, լրատվության բաժնի պետի տեղակալը դժգոհ է եղել, բնական է` պետք է ասեր, թե ինչն է թերի եղել, ինքն էլ թող բարի լիներ, վերացներ։ Այստեղ դա դարձնել հայկական հարց, կռվի թեմա, ինձ թվում է` միանշանակ ճիշտ չէ»,- ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչը` վստահեցնելով, որ եթե աշխատանքային խնդիրը հարթվեր վերադասի պահանջին համապատասխան, ապա Նունե Սիմոնյանին աշխատանքից չէին հեռացնի։

Լրագրողը, սակայն, այս հարցի վերաբերյալ սեփական տեսակետն ունի և կարծում է, որ իրեն հեռացրել են բոլորովին այլ պատճառով։

«Իրականում պատճառն այն է, որ լուրերի տնօրեն Ալիկ Հակոբյանը մեկնում է մշտական բնակության Կանադա, և արդեն իսկ որոշված է, որ նրան փոխարինելու է նրա տեղակալը` Եվա Մեհրաբյանը։ Բայց քանի որ կոլեկտիվում դժգոհություններ կային և կոլեկտիվն այնքան էլ չէր ողջունում նրա նշանակումը, քանի որ ես կոլեկտիվում ես մի քիչ ավելի կշիռ ունեմ` և՛ որպես ավելի փորձառու, և՛ որպես տարիքով ավելի ավագ, իրենց մտավախությունը հետևյալն էր, որ ես բունտ կկազմակերպեմ և կձախողեմ «Ազդարար» լրատվականի գործունեությունը` Եվա Մեհրաբյանի տնօրինության օրոք»,- աշխատանքից ազատվելու իր վարկածը ներկայացրեց Նունե Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ավտոմեքենան հետ վերցնելուն, ապա ըստ լրագրողի ունեցած տեղեկությունների` «Գրանդ Քենդին» իր գործունեությունն այնքան էլ երկար չի շարունակելու։ Իսկ քանի որ իր հետ կնքված փոխառության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020թ.-ին, ապա սեփականատերը որոշել է այսպիսով իրեն ապահովել հնարավոր ռիսկերից։ Ի դեպ, ըստ լրագրողի`ինքը միակը չէ, ում նկատմամբ նման խարդախություն է կատարվել, բայց միակն է, ով որոշել է պայքարել իր իրավունքների համար։

 

Լրահոս
0