00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. պաշտոնյաների հարազատներ, մաքսազերծում ու կրկին «Նաիրիտ»

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 21-ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. Սեյրան Օհանյանի կինը չի ուզում աշխատել նոր նախարարի հետ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին է հանդիպել նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, և ասել, որ պատրաստվում է դիմում գրել, քանի որ իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաև իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:

«Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է: Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է», «գրե՞լ է նա ազատման դիմում» մեր հարցին ի պատասխան` ասաց ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը»,-գրում է թերթը:

Корюн Наапетян - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղա՞ր

Հայկական ժամանակ. Մյուս մարզպետներին՝ «հաջորդ դասին»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է,ո ր իշխանություններն առայժմ կանգնեցրել են մարզպետների փոփոխության գործընթացն ու առայժմ բավարարվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելով, որոշվել է այդ հարցին անդրադառնալ մի փոքր ավելի ուշ:

«Մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանության վերին օղակներում վերլուծում են 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքներն այն առումով, թե որ մարզպետն է կարողացել շատ ԱՅՈ-ներ ապահովել: Պարզվում է, մարզային ամենաբարձր արդյունքներից մեկը ապահովել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ընդ որում, վերջինս իր մարզում կարողացել է այդ արդյունքները ցույց տալ հնարավորինս անաղմուկ կերպով: Իսկ ընտրություններին իշխանությունների օգտին լավ արդյունքներ ապահովել չկարողացող մարզպետներից է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կոտայքի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը: Իշխանությունները քննարկում են հատկապես այս երեք մարզերում կամ մարզպետի փոփոխության, կամ ինչ-որ կերպ իրենց դիրքերն ուժեղացնելու հարցը»:,- գրում է թերթը։

Առավոտ. «Նաիրիտի» ներդրողին թերահավատորեն են վերաբերվում

Թերթը գրում է, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը պատմել է, որ գործարանում ներդրում կատարելու ցանկություն հայտնած EU-ASIA Busness Finance Center Holding ընկերության ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը կառավարությանը ներկայացրել է իր ծրագիրը, սակայն կառավարության անդամները ներդրողին թերահավատորեն են մոտենում։

«Հոլդինգն առաջարկում է գործարանը վերաթողարկել 2 փուլով, նախ` բացել ացետիլենային արտադրամասը, հետո բութադիենայինը։ Հոլդինգի առաջարկության մեջ նշված է, որ ացետիլենային արտադրամասի վերականգնման և արտադրության համար բավարար է 20-30 միլիոն եվրոյի ներդրում։ Նախնական հաշվարկներով` մոտ 6-ամսյա աշխատանքներից հետո կարելի է կազմակերպել կաուչուկի առաջին խմբաքանակի առաքումն արտասահման` տարեկան 8-10 հազար տոննայի չափով»,- գրում է թերթը։

Завод Наирит - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանին կեղծ թվեր են ներկայացրել «Նաիրիտի» վերաբերյալ

Ժամանակ. Պաշտոնյաների որդիները հաստատվում են ԱՄՆ-ում

Թերթը գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ Երևանի փրկարար ծառայության պետ ՆԵրսիկ Նազարյանի որդին Հայաստանում իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սնանկանալուց հետո ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում և տևական ժամանակ է փնտրտուքների մեջ է, թե որ ոլորտում կարող է ներդրում կատարել։

«Ի դեպ, ԱՄՆ-ում ներդրումներով հետաքրքրված է նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը։ Նա մի քանի շաբաթ առաջ այցելել է Լոս Անջելես և ներդրման ոլորտ է փնտրել հայտնելով ընտանիքով հաստատվելու հնարավորությունը»,-գրում է թերթը։

Հայկական ժամանակ.Մաքսազերծման մութ սխեմաները

Թերթը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ Է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։

«Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին Է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։ ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով»,-գրում է թերթը։

Լրահոս
0