00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանին կեղծ թվեր են ներկայացրել «Նաիրիտի» վերաբերյալ

Բաժանորդագրվել
«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը հաստատակամ է մեկ եվրոյով գնել «Նաիրիտ» գործարանն ու ներդրումներ կատարել։ «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ ասաց, որ գործարանի եկամտի վերաբերյալ վարչապետ Կարապետյանին խեղաթյուրված թվեր են ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտետեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի տնօրեն Աշոտ Գրիգորյանը «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ առաջարկություններով դիմել էր դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել ներդրումային ծրագիրը քննարկելու համար։ Հայ գործարարն ապրում է Սլովակիայում։ Գործընկերների հետ արդեն ինքնաթիռի տոմսեր էր գնել, անգամ Երևանում հյուրանոցային համարներ ամրագրել։

Մեկ էլ՝ նրան զանգահարում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու հայտնում` մեկ օր հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս։

«Առաջինը ես եմ իմացել, որ Հովիկ Աբրահամյանին հանում են։ Դավիթը զանգեց, թե՝ գիտե՞ս, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվես, ես ձեզ ասեմ` վաղը Հովիկ Աբրահամյանին հանում են և դնում Կարեն Կարապետյանին, ի՞նչ ես կարծում, պե՞տք է դու այդ մարդկանց բերես նախկին վարչապետի մոտ, ընդ որում, եթե բերես, վարչապետը մեկ օր է, ինչ նշանակված կլինի, ու այդ հարցի քննարկումը կհետաձգվի»,-պատմեց գործարարը։

Այս օրերին նա վերջապես կարողացավ հանդիպել Կարեն Կարապետյանի ու մի քանի նախարարների հետ։

«Մենք պայմանավորվեցինք, որ պատրաստում ենք առաջարկներ, մեր պահանջն է` Նաիրիտը պետք է մեկ եվրոյով տրվի, առանց պարտքերի։ Օրինակ, Սլովակիայում, երբ դու նման գործարան վերականգնում ես, պետությունը քեզ փող է տալիս։ Մենք Հայաստանի կառավարությունից փող չենք ուզում, որովհետև փող չունեն, բայց ձեր գողությունները… Գիտե՞ք, մենք պատրաստ ենք պարտքերը փակել, 2014-2015-ին ասել ենք` պարտքերի մի մասը փակում ենք՝ օբյեկտիվ պարտքերը, որոնք գողություն չեն։ Բայց մենք ուրիշի գողությունը ո՞նց կարեղ ենք մեզ վրա վերցնել»,-ասաց Գրիգորյանը։

Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ Աշոտ Գրիգորյանն իր գործընկերների հետ վերադառնում է Սլովակիա, հստակ ձևակերպում առաջարկությունները` 1 եվրոյով գնում են գործարանն ու փոխարենն ի՞նչ են առաջարկում։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. երկու տարբեր թեմաներ՝ Հայաստանի «Նաիրիտ» գործարանի և Սիրիայի մասին

Գրիգորյանի խոսքով, եթե կառավարությունը տրամադրված լինի այս հարցին լուծում տալ, ապա համաձայնության կգան մեկ ամսվա ընթացքում, իսկ եթե ոչ, ապա կրկին կհետաձգվի` անժամկետ։
«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն էլ ավելացրեց` Կարեն Կարապետյանը կարծում է, որ ժամանակին գործարանը վնասով է աշխատել։ Մինչդեռ նա համաաձայն չէ այդ տեսակետին և թվեր է ներկայացնում։

«Նրա մոտ տեղեկատվությունը խեղաթյուրված է։ Երբ ես տնօրեն էի, «Նաիրիտը» համագործակցում էր մի ընկերության հետ, հենց նա էր գնում արտադրանքը։ 2006 թվականի մայիսին աշխատել է եկամտով, մենք տվեցինք 1000 տոննա արտադրանք։ Եկավ մի ժամանակ, երբ արեգելեցին արտադրանքը ծախել, մեկ էլ՝ մի շաբաթվա մեջ գործարանը ծախվեց, ավելի ճիշտ` նվիրվեց օֆշորային ընկերության»,-ասաց Իսրայելյանը։

«Նաիրիտ»ը վերագործարկել ցանկացող հոլդինգի ղեկավարը համոզված է, որ իշխանությունը վախենում է վերագործարկել «Նաիրիտը»։

Ереван, Армения - Sputnik Արմենիա
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը մարվել են

«Եթե մենք սկսեցինք աշխատեցնել, հետո հարց է բարձրանալու` բա ի՞նչ արեցիք այս տարիների ընթացքում։ Եթե գողությունը կատարված չլիներ, այսօր կառավարությունը առավոտից երեկո ցույց էր տալու մեր այցն ու ասելու էր` ներդրողներ կան և ուզում են վերականգնել։ Մենք սկսելու ենք ացետիլենային արտադրության վերականգնումը, երկրորդ քայլը կաուչուկի արտադրության վրա հսկայական գումարներ ներդելն է»,-ասաց նա։

Հարցին, թե նման մեկնաբանություններ տալիս արդյո՞ք չի վախենում, Գրիգորյանը պատմեց` 1993 թվականին իր վրա կրակել են, նա էլ ստիպված է եղել ընտանիքով դուրս գալ Հայաստանից։ Ասաց, որ հիմա էլ է պատրաստ իր վրա կրակեն, բայց «Նաիրիտը» վերագործարկեն։

Լրահոս
0