00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլյան. զինվորականի փոխարեն՝ տաղանդավոր խոհարար

© Sputnik / Aram NersesyanСедрак Мамулян
Седрак Мамулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոհարարի մասնագիտությունը ամենահինն և պահանջվածն է աշխարհում, սակայն պետք է հասկանալ, որ խոհարար չեն դառնում, այլ ծնվում են։ Խոհարարի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան պատմում է մի մարդու մասին, որն ընտրել է այդ բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը։

Խոհարարի առաքելության, սեփական նախասիրությունների, ռազմական ինստիտուտի և այն մասին, թե ով է տանը պատրաստում՝ Sputnik Արմենիային պատմեց հայտնի խոհարար, «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս դարձաք խոհարար։

— Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, նույնիսկ փաստաթղթերս հանձնեցի Լենինգրադի ֆիզիկական մշակույթի և սպորտի ռազմական ինստիտուտ, սակայն հորս խորհրդով չընդունվեցի։ Ես աստվածացնում էի հորս և չէի կարող հաշվի չառնել նրա կարծիքը՝ որքան էլ ցավալի ու դժվար լիներ ինձ համար։

Ռազմական ինստիտուտ չընդունվելով և խորը հիասթափություն ապրելով, ես հորս խնդրանքով ընդունվեցի խոհարարական ուսումնարան։ Այդ պահին ինձ համար միևնույն էր, թե ուր ընդունվեմ։

Խոհանոցը ես սիրեցի «Գեղարդ» ռեստորանում պրակտիկա անցնելուց հետո, սակայն այն, որ խոհարարի մասնագիտությունը լայն հնարավորություններ է տալիս ստեղծագործելու համար, հասկացա մեկ տարի անց, ավելի ճիշտ, այն բանից հետո, երբ 1996 թվականից սկսեցի շեֆ-խոհարար աշխատել Ամերիկյան համալսարանի ճաշարանում։

© Sputnik / Aram NersesyanՍեդրակ Մամուլյան
Седрак Мамулян - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան

Այդ ժամանակաշրջանը ինձ համար վերափոխման շրջան էր. աշխատում էի ինքս ինձ վրա, կատարելագործվելով և ուսումնասիրելով հայկական խոհանոցը։ Այսօր ես ուրախ եմ, որ ընտրել եմ մի մասնագիտություն, որով ապրում եմ, և որն ինձ հաճույք է պատճառում։

-Արդյոք եղե՞լ են մասնագիտությունից հիասթափության շրջաններ։

— Ես կոնսերվատիվ եմ, նվիրված ու զգացմունքային մարդ, որը գործունեության քառասուն տարիների ընթացքում փոխել է աշխատանքի ընդամենը երեք վայր։ Ինչ էլ անեմ, որտեղ էլ աշխատեմ, ես միանգամից ընտելանում եմ գործին, տեղին` այն իմը համարելով։ Այդ իսկ պատճառով ինձ համար շատ դժվար է աշխատանք փոխելը, էլ չասեմ մասնագիտության մասին։ Հիասթափության պահեր եղել են, սակայն կարճ ժամանակով։

-Դուք կիսով չափ վրացի եք և ուսումնասիրում եք միայն հայկական խոհանոցը, ինչու՞։

— Այո, մայրս վրացի է, ծնվել է Իմերեթիում։ Հպարտանում եմ իմ վրացական արմատներով, սակայն ինձ ամբողջությամբ հայ եմ զգում։Համարում եմ ոչ կոռեկտ Հայաստանում ուսումնասիրել վրացական խոհանոցը, որն ավելի լավ է ներկայացված աշխարհին, քան հայկականը, այդ պատճառով էլ թվում է ավելի հարուստ և բազմատեսակ։ Վրացական խոհանոցը հայտնի դարձավ նաև նրա շնորհիվ, որ ԽՍՀՄ ղեկավարներից մեկը Իոսիֆ Ստալինն էր։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Մամուլյան. հայկական խոհանոցը կնվաճի աշխարհը

Իմ ինքնասիրությունը միշտ խոցում էր այն կարծիքը, թե իբր հայկական խոհանոցը զիջում է մի շարք երկրների խոհանոցների։ Դա հանգեցրեց նրան, որ ես, հետաքրքրասեր լինելով հանդերձ, սկսեցի ուսումնասիրել հայկական խոհանոցի պատմությունը։

Ինձ միացան նաև իմ համախոհներ Ռուզաննա Նահապետյանն ու Արտավազդ Սարուխանյանը, որոնց հետ 2007 թվականին մենք ստեղծեցինք «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպությունը։ Ուսումնասիրելով և հավաքելով բաղադրատոմսերը, ես կարող եմ հպարտությամբ ասել, որ մենք մեր նախնիներից ժառանգություն ենք ստացել հզոր և հարուստ խոհանոց։

Քչերը գիտեն, և ես կարող եմ դա ապացուցել, որ հայկական ազգային խոհանոցը` ամենահինն է տարածաշրջանում և հանդիսանում է մյուս երկրների խոհանոցների հիմքը։

-Ի՞նչն է ձեր մասնագիտության մեջ ամենադժվարը։

— Դժվար է որևէ մեկին սովորեցնել մտածել խոհարարնի նման, քանի որ պատրաստել կարող է սովորել յուրաքանչյուրը։ Բաղադրիչները իմանալով, խոհարարը մինչ գազօջախի մոտ կանգնելը, արդեն պետք է հասկանա և զգա, թե ինչ համ է ունենալու այդ ուտեստը։

Եթե կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծում, իսկ նկարիչը՝ կտավներ, ապա խոհարարը միասնական կոմպոզիցիա է ստեղծում բազմապիսի համերից։ Ամենից շատ ատում եմ անտարբերությունը, այդ թվում, նաև իմ մասնագիտության նկատմամբ։

-Ո՞վ է պատրաստում ձեր ընտանիքում։

— Իմ բախտը բերել է, ես երջանիկ մարդ եմ, քանի որ հրաշալի կին ունեմ, որը համեղ է պատրաստում։ Որոշ բաներ, խոհարար լինելով հանդերձ, ես նրանից եմ սովորել։ Օրինակ, նա ինձանից ավելի համեղ և լավ է պատրաստում տոլմա։

Национальное армянское блюдо хапама - Sputnik Արմենիա
Ամանորի ավանդական հայկական խոհանոց. ուտել` ապրելու համար

Առաջ, երբ ավելի շատ ազատ ժամանակ ունեի, հանգստյան օրերին երեխաների համար ավանդական հայկական ուտեստ էի պատրաստում։ Այսօր, ցավոք, տանը պատրաստել հասցնում եմ միայն տոն օրերին։

Խոստովանում եմ, որ մի փոքր անտանելի և բծախնդիր եմ դարձել։ Երբ որևէ մեկին իմ աշակերտներից չի հաջողվում ստանալ այն, ինչ պետք է, ես բորբոքվում եմ, մոռանալով, որ մարդիկ անհատականություններ են։ Միգուցե դա տարիքից է (ժպտում է)։

-Ձեր երեխաներն ընտրե՞լ են ծնողների մասնագիտությունը։

— Ես չորս դուստր ունեմ, որոնք այլ մասնագիտություն են ընտրել, և 13 տարեկան որդի։ Երբեմն նա գալիս է ինձ մոտ աշխատանքի, սակայն ես սկզբունքային չեմ այդ հարցում, և երբ ժամանակը գա, նա ազատ կլինի իր ընտրության մեջ։

-Եթե նա, ամեն դեպքում, ընտրի ձեր մասնագիտությունը, ի՞նչ խորհուրդ կտաք նրան։

— Այն, ինչ իմ մյուս աշակերտներին. առաջին ամուսնությունը պետք է լինի մասնագիտության հետ։ Այլ կերպ մեր աշխատանքում հնարավոր չէ։

Լրահոս
0