00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացական նորությունները` հայերեն. հե՛յ, «Մոամբե», «Մոամբե»

© EspensorvikАналоговое телевидение
Аналоговое телевидение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիներն այսուհետ կկարողանան դիտել «Մոամբե» նորությունների գլխավոր թողարկումը Վրաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի եթերում մայրենի լեզվով

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը նվեր է մատուցել Վրաստանի ազգային երկու մեծ համայնքներին` հայկականին և ադրբեջանականին։

«Այս նախագծի իրականացման մասին մենք մտածեցինք այն բանից հետո, երբ անցյալ տարի փոխվեց նորությունների հաղորդման մենեջմենթը։ 12 րոպե տևողությամբ հաղորդումը, որի ընթացքում համայնքների ներկայացուցիչները պատմում էին իրենց համայնքի ներքին կյանքի մասին, անշահութաբեր էր», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոամբե» լրատվական ծառայության ղեկավար Գեորգի Գվիմրաձեն։

Նրա խոսքով` 12 րոպե տևող եթերը թույլ չի տալիս ներկայացնել այն ամենի ամբողջական պատկերը, ինչ կատարվում է երկրում, իսկ դա նշանակում է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մնում են լրատվական իրադարձությունների դաշտից դուրս։ Այն ժամանակ մենք ելք գտանք ստեղծված իրավիճակից, և դրան նպաստեց Վրաստանում թվային հեռուստատեսության հայտնվելը։

В цехе Львовского производственного объединения Электрон - Sputnik Արմենիա
Ապագայի հեռուստացույցը ստեղծվել էր Խորհրդային Միությունում

Գվիմրաձեն նշեց, որ թվային հեռարձակումը թույլ տվեց ձայնային ազդանշան ստանալ և Վրաստանի տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիայի (GARB) օգնությամբ ու Վրաստանում Ամերիկայի դեսպանատան հետ համատեղ սկսել իրականացնել այդ նախագիծը։

«Մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքների հիման վրա ընտրվեցին սինխրոն թարգմանիչները։ Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին երկրի շրջանների ներկայացուցիչները, որոնք, մեր կարծիքով, կարողացան մեծ ճշգրտությամբ ընտրել թարգմանիչներին», — ասաց Գվիմրաձեն։

Նախագիծն անցավ երկու ամսվա թեստավորում և ներկայացվեց երկուշաբթի օրը։ Այսօր այն կարող են դիտել նրանք, ովքեր տանն ունեն թվային հեռուստատեսության ընդունիչ (Set top box)։

«Բացի այդ` որոշ տարածաշրջանային հեռուստաալիքներում ժամը վեցի և ութի նորությունները հեռարձակվելու են առցանց ռեժիմում այն լեզվով, որով իրենք են հեռարձակում», — նշեց Գվիմրաձեն։

Նա կարևոր է համարում այն, որ քաղաքացիները նույն չափով տեղեկատվություն ստանան։ Ընդհանուր առմամբ հեռարձակման նման ձևաչափը կտարածվի նաև մյուս ծրագրերի, թոք շոուների և նույնիսկ ֆիլմերի վրա։ Ներկա փուլում լեզուն հնարավոր է փոխել միայն հայ և ադրբեջանցի լսարանի համար։

Телеведущие Катя и Леонид Моргуновы - Sputnik Արմենիա
Հաղորդավար Լեոնիդ Մորգունով. Երևանն ամենագեղեցիկ քաղաքն է

Գվիմրաձեի խոսքով` հայերն ու ադրբեջանցիները կստանան մայրենի լեզվով երկու ժամ հեռարձակման հնարավորություն` նախկին 12 րոպե տևող եթերի փոխարեն։ Նման կրճատումների հաշվին կավելանա աբխազերենի, օսերենի և ռուսերենի եթերաժամանակը։

«Երկրի բնակիչները դրական են ընդունում նման փոփոխությունները», — եզրափակեց Գվիմրաձեն։

Դրական է այս փաստը գնահատում նաև հայկական մշակույթի «ՀայԱրՏուն» կենտրոնի մշակույթի գծով տնօրեն Լևոն Չիդիլյանը։

«Այն մարդկանց համար, ովքեր վրացերեն չեն հասկանում, սա հիանալի հնարավորություն է իմանալու, թե ինչ է կատարվում երկրում»,- նշեց Չիդիլյանը։

Սակայն նա մտահոգություն հայտնեց, որ հեռարձակման ծրագրից դուրս կմնան Վրաստանի հայ համայնքի գործունեությանը վերաբերող ռեպորտաժները և սյուժեները։ Մինչդեռ Վրաստանի Հանրային առաջին հեռուստաալիքից վստահեցրեցին, որ այդ ռեպորտաժներն ու սյուժեները կներառվեն լրատվական ծրագրում, իսկ այն նորությունները, որոնք նրանք պատրաստում էին ազգային եթերի համար, կմտնեն «Մոամբե» ծրագրի մեջ։

Լրահոս
0