00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագայի հեռուստացույցը ստեղծվել էր Խորհրդային Միությունում

© Sputnik / Б. Криштул / Անցնել մեդիապահոցВ цехе Львовского производственного объединения "Электрон"
В цехе Львовского производственного объединения Электрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գունավոր հեռուստատեսության օրը Sputnik Արմենիան կպատմի, թե ինչու Խորհրդային Միությունում ստեղծված՝ ապագայի հեռուստացույցի առաջին նախատիպն այդպես էլ ապագա չունեցավ, կպատմի Թբիլիսիի հեռուստատեսային գործարանի և Հովհաննես Ադամյանի գյուտի մասին:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Խոսող մարդկանցով քառակուսի սև արկղը ժամանակին շատերին էր վախեցնում: Սակայն դա վաղուց էր, այն ժամանակ, երբ հեռարձակումը սև ու սպիտակ էր, իսկ ավելի ուշ խորհրդային հայ գյուտարար Հովհաննես Ադամյանը որոշեց գունավոր հեռուստացույց ստեղծել:

«Նա իրագործեց գունավոր պատկերը հաղորդալարերով հաղորդելու առաջին փորձը: Գույների և երանգների բազմազանությունը ստացվում է երեք հիմնական՝ կարմիր, կանաչ ու կապույտ գույների տարբեր հարաբերությունների խառնուրդից կամ համադրումից: Ադամյանը առաջարկել և ցուցադրել է երեք հիմնական գույների դաշտերի հաջորդական հաղորդման համակարգը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեխնիկ-չափագետ, Թբիլիսիի հեռուստատեսային գործարանի նախկին աշխատակից Վարուժան Սարգսյանը:

Ավելի ուշ Ադամյանի գաղափարը վերցրին ամերիկացիները, և արդեն 1940 թվականի օգոստոսի 27-ին նրանք փորձարկեցին գունավոր հեռուստատեսության առաջին համակարգը, որը պիտանի էր գործնական կիրառման համար:

«Առաջին գունավոր հեռուստացույցը 70 կգ էր: Լամպային հեռուստացույցները չէին կարող բարձր որակ ապահովել: Ժամանակ էր պետք, որպեսզի միկրոսխեմաներով հեռուստացույց ստեղծեին, սակայն էկրանի ոչ կատարյալ լինելու պատճառով դրանց որակը նույնպես այդքան հուսադրող չէր», — ասաց Սարգսյանը:

© Sputnik / Рудольф Алфимов / Անցնել մեդիապահոցМастер регулирует телевизор
Мастер регулирует телевизор - Sputnik Արմենիա
Мастер регулирует телевизор

Եվ ահա ստեղծվեցին երրորդ սերնդի հեռուստացույցները

ԽՍՀՄ-ի տարիներին Մոսկվայում և որոշ խորհրդային հանրապետություններում սկսեցին գործել հեռուստատեսային գործարաններ, որոնք կառավարվում էին Կենտրոնից: Դրանցից մեկը Թբիլիսիի հեռուստատեսային գործարանն էր (ԹՀԳ — էկրան)` Մոսկվայի «Ռուբին» հեռուստատեսային գործարանի մասնաճյուղը:

«Սկզբում մենք հավաքում էինք ՈՒԿԻՄԳՀ-61 (Ունիֆիկացված կիսահաղորդիչային-ինտեգրալ մոդուլային գունավոր հեռուստացույց), Իվերիա-202, Իվերիա-208 շարքի հեռուստացույցներ, որոնք մոսկովյան Ռուբին-202-ի, Ռուբին-208-ի նախատիպն էին», — նշեց Սարգսյանը:

Ավելի ուշ եկան երրորդ սերնդի հեռուստացույցները, որոնք հավաքվում էին «Ֆիլիփս» հոլանդական ընկերության հարթակի վրա: Շուտով այդ հարթակները փոխարինվեցին Բելառուսի «Գորիզոնտ» և միության այլ գործարանում մշակված սովետականներով:
Երրորդ սերնդի հեռուստացույցներին բնորոշ հատկությունը խնայողականությունն էր ու թեթև քաշը, սակայն դրանց կինեսկոպներն այդքան էլ լավը չէին:
Քանի որ հետխորհրդային տարածքում ամեն ինչ փոխկապակցված էր, գրեթե բոլոր խորհրդային գործարաններում նույն արտադրանքն էին ստեղծում: Դրանք` «Ալֆա», «Տաուրուս», «Սպեկտր» մոդելների հեռուստացույցներն էին, բացառությամբ մի քանի մոդելի, որոնցից մեկն էլ «Ռեկորդն» էր: Դրանց կոմպլեկտավորումը կազմված էր երկրորդ և երրորդ սերնդի հեռուստացույցների սինթեզից:

«Երկրորդ սերնդի հեռուստացույցը երրորդի էկրանն ուներ, ինչը թույլ էր տալիս ավելի բարձր որակ ստանալ», — ասաց Սարգսյանը:
Լամպային մոդելները մի դրական կողմ ունեին` ի տարբերություն տրանզիստերներով հավաքած կիսահաղորդիչ հեռուստացույցների դրանց էկրանը լավ որակն ավելի երկար էր պահպանում:

Հեռուստացույցները նոր շունչ ստացան 80-ականներին, երբ սկսեցին արտասահմանյան էկրաններ ներկրել: Դրանք լավացրին պատկերի որակը, թեև սխեմատիկ առումով նույնը մնացին:

Միության հանրապետությունների գործարանները ֆիրմային էկրանները ստանում էին Մոսկվայից: Դրանց շարքում կային «Ֆիլիպս», «Թոմսոն», «LG», «Թոշիբա», «Հիտաչի»:

Լուսադիոդային հեռուստացույցներ կամ հոլոգրաֆիկ ապագա

2010 թվականին LG ընկերությունը հայտարարեց, թե մշակել է առաջին մատրիցան, որի հիման վրա լուսադիոդային հեռուստացույցներ է թողարկելու: Սակայն նման հեռուստացույցի առաջին նախատիպը կամ ապագայի հեռուստացույցը մշակվել էր Լվովի Ռյասնոյե շրջանի «Էլեկտրոն» գործարանում: Այնտեղ էլ հենց ստեղծվել էին հայտնի «Էլեկտրոն»-280, 311 և 380 հեռուստացույցները:

«Աշխարհում լուսադիոդային հիմքով ստեղծված հեռուստացույցի միակ նմուշը ներկայացվել էր միջազգային ցուցահանդեսին 1975-1976 թվականներին», — հիշում է Սարգսյանը:

Լուսադիոդները լուսավորվում էին լույսի մատակարարման ժամանակ ապակու վրա վակուումային հեղուկացրման շնորհիվ: Սակայն քանի որ այն ժամանակ չկային այսօրվա պես հզոր լուսադիոդներ, նախագիծը շարունակություն չունեցավ և սոսկ փորձնական հարթակ մնաց:

«Լուսադիոդային մատրիցան հեղուկբյուրեղային և պլազմային մատրիցայից տարբերվում է նրանով, որ ավելի խնայող է», — պարզաբանեց Սարգսյանը:

Նրա կարծիքով` այս ոլորտում հաջորդ առաջընթացը կդառնա հոլոգրաֆիկ հեռուստացույցը, որը հետին պլան կմղի նույնիսկ 3D-ն:
Այն թույլ կտա ամբողջովին ընկղմվել էկրանին ցուցադրվող աշխարհի մեջ: Սակայն մի մտավախություն կա. ոչ բոլորը կարող են դիմանալ դրան:

Լրահոս
0