00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղորդավար Լեոնիդ Մորգունով. Երևանն ամենագեղեցիկ քաղաքն է

Телеведущие Катя и Леонид Моргуновы
Телеведущие Катя и Леонид Моргуновы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական ՍՏՍ հեռուստաալիքով մեկնարկել է «Ռուսո տուրիստո» շոուի երկրորդ եթերաշրջանը։ Հեռուստահաղորդավարներ Կատյա և Լեոնիդ Մորգունովները ճանապարհորդում են մոլորակի տարբեր անկյուններում և կատարում հեռուստադիտողների առաջադրանքները` օձ են ուտում, սահում զառիվեր սարալանջերից։ Նոր եթերաշրջանում նկարահանող խումբն այցելել է Հայաստան և գնացել Սևանա լիճ

Sputnik-ը կապվել է հեռուստաշոուի հաղորդավարներից մեկի` Լեոնիդ Մորգունովի հետ և խնդրել` ներկայացնել իր տպավորությունները Հայաստանի մասին

-Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

— Այդ հիանալի երկիրը հենց սկզբից մեր ցուցակում էր։ Մենք ինքներս ցանկացանք այցելել Հայաստան, որովհետև մեզ համար Երևանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է։ Եվ ընդհանրապես չենք զղջացել։

-Հեռուստադիտողների ի՞նչ արտասովոր պատվերներ եք կատարել Հայաստանում։

— Ես խեցգետին եմ որսացել Սևանա լճում, որպեսզի դրանցից քյաբաբ պատրաստեմ։ Նախկինում ես մտածում էի, որ այդ ճաշատեսակը պատրաստում են բացառապես տավարի կամ հորթի մսից, իսկ այստեղ պարզվեց, որ Սևանի խեցգետիններից նույնպես։ Եվ պարզվեց, որ պատյանից միսը հանելը հեշտ գործ չէ, այնպես որ դա համբերություն է պահանջում (ժպտում է)։ Ընդհանրապես Հայաստանում ամեն ինչ, ինչ փորձել ենք, շատ համեղ է։

Հեռուստահաղորդավարներ Կատյա և Լեոնիդ Մորգունովներ
Телеведущие Катя и Леонид Моргуновы  - Sputnik Արմենիա
Հեռուստահաղորդավարներ Կատյա և Լեոնիդ Մորգունովներ

-Ո՞րն է Ձեր ամենավառ տպավորությունը Հայաստանից։

— Իհարկե, Սևանա լիճը` հսկա, մաքրամաքուր, այն Հայաստանում քաղցրահամ ջրի հիմնական պաշարն է։ Դա յուրահատուկ վայր է` իր էներգետիկայով։ Անկեղծ ասած` բոլորին առանց բացառության խորհուրդ կտայի այցելել Սևան։ Մենք հաճույք ենք ստացել մեր այցելությունից։

-Ո՞ր երկրներում եք եղել «Ռուսո տուրիստոյի» նոր եթերաշրջանի նկարահանումների ժամանակ։

— Առաջին եթերաշրջանում մեկնել ենք Եվրոպա, իսկ հիմա` Հարավարևելյան Ասիայի երկրներ` Թայլանդ, Կամբոջա, Սինգապուր, Մալայզիա, Վիետնամ։ Եղել ենք Վրաստանում` Բաթումի քաղաքում։ Եղել ենք Ռուսաստանի հեռավոր, բայց անհավանական գեղեցիկ վայրերում` Կամչատկայում, Բայկալում։ Գնացել ենք Սոչի։

-Փորձենք համեմատել հայկական հյուրընկալությունն, ասենք, սինգապուրյանի հետ։

— Սինգապուրում հյուրընկալության մասին խոսք անգամ չի կարող լինել, այնտեղ կարող են հուշել ճանապարհը, բայց մնացած բաներում հիմնականում անտարբեր են, նրանց համար միևնույն է` կհասնե՞ս քո ուզած տեղը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում` դա մեգապոլիս է, այնտեղ այնքան բարյացակամ և բաց չեն, ինչպես, օրինակ, Կամբոջայում։

Իսկ Երևանն ամենահյուրընկալ քաղաքն է։ Ընդհանրապես Հայաստանում, ինչպես նկատեցինք, ապրում են բարյացակամ մարդիկ։

Կովկասյան հյուրընկալության հետ կարելի է միայն համեմատել այն, թե ինչպես են դիմավորում մարդկանց Բայլակում և Կամչատկայում։ Այդ վայրերը մեզ համար անակնկալ և հաճելի բացահայտում էին։ Մենք սպասում էինք, որ կտեսնեք ռուսական խստություն, իսկ պարզվեց` ամեն ինչ հակառակն է։

 

 

 

Լրահոս
0