00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի հիվանդանոցում մնացել է ավտոբուսի վթարից տուժած մեկ քաղաքացի

© SputnikПресс-конференция замначальника Спасательной службы МЧС Армении, полковника Армана Цолакяна
Пресс-конференция замначальника Спасательной службы МЧС Армении, полковника Армана Цолакяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժած Հայաստանի 4 քաղաքացիներ, որոնց առողջական վիճակը ծանր է, դեռևս գտնվում են Վլադիկավկազի հիվանդանոցում: Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանը:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Բեսլանի մոտ նախօրեին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Հայաստանի 4 քաղաքացիների երեկ երեկոյան հնարավոր չի եղել տեղափոխել Հայաստան: Նրանք դեռևս շարունակում են բուժում ստանալ Վլադիկավկազի հիվանդանոցում։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Արման Ցոլակյանը։

Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր

Նա ասաց, որ Վլադիկավկազի հիվանդանոցում են գտնվում 1949թ-ին ծնված Ժասմինա Հարությունյանը, 1990թ-ին ծնված Սմբատ Պողոսյանը, 1949թ-ին ծնված Հրանտ Բաղդասարյանը և 1984թ-ին ծնված Ավագ Ծատինյանը:

Ավտոբուսի վթարից տուժած մյուս ուղևորները, որոնց վիճակը համեմատաբար ավելի լավ էր, երեկ երեկոյան ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռով վերադարձել են Հայաստան:

Երեկ երեկոյան Հայաստան է տեղափոխվել նաև ավտոբուսի վթարից զոհված վարորդի՝ 62-ամյա Յուրիկ Պողոսյանի դին:

«Երևան ժամանածներից 11 քաղաքացի տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնցից 10-ն արդեն դուրս է գրվել, իսկ 1934թ-ին ծնված Վարյա Գևորգյանը շարունակում է բուժումը: Վնասվածքները միջին ծանրության են, բայց, հաշվի առնելով տարիքը, բուժումը դեռ կշարունակվի այնքան, մինչև վերջնական ապաքինվի»,- ասաց Ցոլակյանը:

Անդրադառնալով ավտոբուսի տեխնիկական վիճակի, վարորդի առողջական վիճակի և նրա քնած լինել-չլինելու մասին հարցերին` Ցոլակյանը նշեց, որ այդ հարցերն առայժմ հստակ պատասխան չունեն և պարզ կլինեն միայն վթարի առիթով ՌԴ-ում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում:

Իսկ առայժմ հայտնի է միայն, որ վթարված «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանել է Արմեն Պողոսյանին և գործում էր մասնավոր հիմունքներով: Ավտոբուսի սեփականատերը, ԱԻՆ ներկայացուցչի տեղեկություններով, վարորդի որդի Արեն Պողոսյանն է:

Ваган Мартиросян - Sputnik Արմենիա
Վահան Մարտիրոսյան. «Չգիտենք` ավտոբուսը լիցենզավորված էր, թե ոչ»

Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան` Ռուսաստանի ժամանակով ժամը 06:40-ին, ՌԴ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Վլադիկավկազ-Բեսլան ավտոճանապարհին հայկական պետհամարանիշով ավտոբուսի վթարի մասին: Ավտոբուսը, նախնական տվյալներով, բախվել է ճամփեզրին կայանված ավտոքարշակին:

Ըստ Ցոլակյանի` ավտոբոսի 51 ուղևորներից 8-ը ՌԴ քաղաքացիներ են եղել։ Վթարի հետևանքով 5 ուղևոր զոհվել է, 27-ը՝ վիրավորվել: Զոհերից 3-ը ՌԴ քաղաքացիներ են՝ ազգությամբ ռուս, 1-ը՝ Հունանյան Արևիկը՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի է, իսկ Յուրա Պողոսյանը՝ ավտոբուսի վարորդը՝ ՀՀ քաղաքացի:

Լրահոս
0