ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Sputnik-ի ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովը հաղթանակ է տարել Ֆրանսիայում տեղի ունեցած Prix International des Nouvelles Ecritures միջազգային մրցույթի լավագույն մուլտիմեդիոն նախագծում:
Վալերի Մելնիկովը հաղթել է «Ուկրաինայի սև օրերը» տեսանախագծով, որը ստեղծվել է լուսանկարիչ Անդրեյ Լյուբիմովի մասնակցությամբ:
Նախագիծը հիմնված է Վալերի Մելնիկովի լուսանկարների համանուն շարքի վրա, որը ստացել է այնպիսի հեղինակավոր միջազգային մրցանակներ, ինչպիսիք են World Report Award 2015, Visual Storytelling Awards 2015, Sony WPA 2015, Days Japan International Photo Journalism Award 2015, Picture of the Year International (POYi) և այլն:
Մելնիկովն իր լուսանկարներն արել է 2014թ-ի ամռանըը Լուգանսկի շրջանում՝ պատկերելով Ուկրաինայի նորագույն պատմության ողբերգական իրադարձությունները:
«Ուկրաինայի սև օրերը» նախագիծը ներկայացվելու է Կանադայի Photo Zoom փառատոնում:
«Ես Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցախ ողբերգական իրադարձությունների ականատեսն եմ դարձել, ամեն ինչ իմ աչքերով եմ տեսել և փորձել եմ տեսախցիկի օբյեկտիվի միջոցով փոխանցել պատահածի ողջ սարսափը: Հենց դրանում է իմ ֆոտոռեպորտաժների ուժը՝ իրականության ողբերգականության: Երկակի ապրումներ ունեմ. հպարտ եմ մրցանակներով՝ որպես լրագրող և պրոֆեսիոնալ: Միաժամանակ իսկապես ցավում եմ այն մարդկանց ու խաղաղ բնակիչներին, որոնք աղետի մեջ են», — պատմել է Մելնիկովը:
Վալերի Մելնիկովը Ստավրոպոլի պետական համալսարանի շրջանավարտ է, ֆոտոթղթակից և բազմաթիվ համաշխարհային մրցանակների դափնեկիր: Վալերին ավելի քան 10 տարի աշխատում է միջազգային և ռուսական ԶԼՄ-ների համար, որոնց շարքում են՝ AFP, Կոմերսանտ, Sputnik և այլն: Մելնիկովը նկարում է հեղինակային անկախ լուսանկարական շարքեր, որոնք նկարում է իր ճանապարհորդությունների ընթացքում:
Prix International des Nouvelles Ecritures-ը լավագույն մուլտիմեդիոն նախագծերի վերաբերյալ միջազգային մրցույթ է, որոնց շարքում կարող են լինել կարճ մուլտիմեդիոն նախագիծ, ձայնային սլայդ-շոու, տեսանախագծեր կամ լուսանկարչական նախագծեր:
Մրցույթին կարող են մասնակցել վավերագիրներ, լրագրողներ, լուսանկարիչներ և սիրողական անձինք:
Sputnik Images-ը Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի ֆոտոբանկն է, որի մուլտիմեդիոն տեղեկատվական կենտրոնները ներկայացված են տասնյակ երկրներում:
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: