Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ներկայացրել է ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի «Ուկրաինայի սև օրերը» հատուկ տեսանախագիծը, որը ստեղծվել է լուսանկարիչ Անդրեյ Լյուբիմովի մասնակցությամբ
Նախագիծը ստեղծվել է բազմաթիվ միջազգային պարգևների արժանացած Վալերի Մելնիկովի լուսանկարների շարքի հիման վրա։ Ֆոտոթղթակիցն Ուկրաինայի նորագույն պատմության դրամատիկ իրադարձությունները լուսանկարել է Լուգանսկի մարզում 2014թ.-ի ամռանը։
Վալերի Մելնիկովն արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների` World Report Award 2015, Visual Storytelling Awards 2015, Sony WPA 2015, Days Japan International Photo Journalism Award 2015 և այլն։
«Ես դարձել եմ Ուկրաինայի հարավ-արևելքում ողբերգական իրադարձությունների ականատեսը, ամեն ինչ տեսել եմ իմ աչքերով և օբյեկտիվի միջոցով փորձել եմ փոխանցել կատարվածի ողջ սարսափը։ Հենց դա է իմ ֆոտոռեպորտաժների ուժը` իրականության ողբերգությունը։ Հակասական զգացողություններ եմ ապրում. հպարտ եմ մրցանակներով` որպես լրագրող և մասնագետ։ Բայց անկեղծորեն ցավում եմ մարդկանց և խաղաղ բնակիչների համար, որոնց կյանք է ներխուժել դժբախտությունը»,- պատմում է Վալերի Մելնիկովը։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:
Վալերի Մելնիկովը Ստավրոպոլի պետական համալսարանի շրջանավարտ է, ֆոտոթղթակից և բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Մելնիկովն ավելի քան 10 տարի աշխատում է միջազգային և ռուսական ԶԼՄ-ների համար, որոնց շարքում են AFP-ն, «Կոմերսանտը», Sputnik-ը։ Վալերին պատրաստում է անկախ հեղինակային լուսանկարչական շարքեր, որոնք նկարում է ճանապարհորդությունների ժամանակ։