00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տալանա Գաբրիել. «Ինձ հաճախ են հայի տեղ դնում, և դա հաճելի է»

© Sputnik / Asatur YesayantsТаллана Габриэль
Таллана Габриэль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևան ջազ ֆեստ 2016»–ի շրջանակում Ռուսաստանից Երևան է ժամանել երիտասարդ երգչուհի Տալանա Գաբրիելը, որն այսօր երևանյան հանդիսատեսին կներկայացնի իր համերգային ծրագիրը։

Երգչուհին Sputnik Արմենիային պատմել է իր ստեղծագործական ուղու, երաժշտական նախընտրությունների և Հայաստանից ստացած տպավորությունների մասին։ Երգչուհու հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Հասցրե՞լ եք ծանոթանալ Հայաստանին երևանյան համերգից առաջ։

— Հայաստանում եմ երկրորդ անգամ, ինձ շատ է դուր գալիս ձեր երկիրը։ Այն ամենը, ինչ լսել էի հայկական ջերմության և հյուրընկալության մասին, համապատասխանում է իրականությանը։ Այստեղ ուտելիքը շատ համեղ է, երկիրը լի էլ ժպիտով ու արևով։ Ինձ դուր է գալիս մարդկանց յուրօրինակությունը, անկեղծությունը, ջերմությունը։ Գաբրիել ազգանվան պատճառով ինձ հաճախ հայի տեղ են դնում, և դա հաճելի է։ Մենք հասցրել ենք այցելել Կոմիտասի թանգարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` «Ծիծեռնակաբերդ», շրջել ենք քաղաքի կենտրոնով։

-Տալանա Գաբրիելը Ձեր կեղծանունն է։ Ինչպե՞ս եք այն ընտրել։

— Երկար չէի կարողանում բեմական անուն ընտրել, ի վերջո այնպես ստացվեց, որ ես 1998թ-ից Տալանա դարձա։ Մեծ հաշվով, այսօր դա է իմ անունը։ Նույնիսկ ծանոթներս ու մտերիմներս չգիտեն իմ իսկական անունը։ Այն հայտնի է միայն ծնողներիս ու համադասարանցիներիս։

Երևանցիներն ու քաղաքի հյուրերը ջազ են լսում Երևանի 2798-ամյակի կապակցությամբ - Sputnik Արմենիա
Երևանյան երեկոն պարուրվեց «արևային ջազի» հնչյուններով

-Նոր անվան հետ կապված դժվարություններ չե՞ն եղել։

— Ես արտիստ եմ, իսկ արտիստը օտար անվան պատճառով չի կարող տարօրինակ զգացողություններ չունենալ։ Եթե այսօր ինձ առաջարկեն ևս մեկ անգամ փոխել անունս, ես կհամաձայնեմ։

-Քանի՞ տարեկանում գիտակցեցիք, որ բեմն ու երաժշտությունը Ձերն են։

— Ես շատ ուշ եմ խոսել։ Կարելի է ասել` ավելի շուտ սկսել եմ երգել, քան խոսել։ Երկու-երեք տարեկան էի, երբ սկսեցի անգլերեն երգել` չիմանալով լեզուն։ Ծնողներս միշտ աշխատել են, ես մանուկ հասակից ստիպված եմ եղել տանը մենակ մնալ։ Այդ պահերի իմ «դայակը» Ալլա Պուգաչովան էր։ Գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց մեծ մասը մեծացել է Պուգաչովայի երգերի ներքո։ Նա միակն է, ով միշտ կողքիս է եղել, որովհետև կարելի էր շրջել ձայնասկավառակը և կրկին հայտնվել Պուգաչովայի երաժշտության, պատմությունների աշխարհում։ Երբ նա երգում էր, երևակայությանս մեջ միշտ վառ պատկերներ էին գծվում։ Ուստի իմ ընտրությունը կատարվել է դեռ մանուկ հասակում։

Այս հարցում երջանիկ եմ, որովհետև շատերը նույնիսկ 25 տարեկանում դեռ չեն կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում։ Հպարտ եմ, որ իմ առջև երկընտրանք չի դրվել։

-Ձեր ընտանիքում ուրիշ արտիստ կա՞։

— Ծնողներս արտիստ չեն։ Մեր ընտանիքից միայն մորաքույրս` Կամիլա Կալչինսկայան, դիրիժոր է եղել։ Նա գործունեությունը սկսել է Ռուսաստանում այն ժամանակ, երբ կին դիրիժորների համար շատ դժվար էր, բայց 70-ականներին լքել է ԽՍՀՄ-ը։ Երկար ժամանակ եղել է դանիական թագուհու պալատի նվագախմբի դիրիժորը, հետո տեղափոխվել է ԱՄՆ։

-Եղե՞լ են պահեր, երբ ցանկացել եք ամեն ինչ թողնել և զբաղվել ուրիշ բանով։

Открытие ереванского джаз фестиваля - Sputnik Արմենիա
Մալխաս. ապրում եմ, ինչպես նվագում եմ և նվագում եմ, ինչպես ապրում եմ

— Ցանկացած առավոտ սկսվում է այդ զգացողությամբ, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ չես մտել երաժշտության աշխարհ, չես զբաղվել գործով, որը տրված է քեզ։ Երբ սկսում ես երգել, միանում են տեսախցիկները, լուսարձակների լույսերը, դու ասում ես քեզ` ինչպե՞ս կարող էի առավոտյան մտածել այս ամենը թողնելու մասին, որովհետև սա միակ վայրն է, որտեղ դու իսկապես ապրում ես։ Ինչ-որ առումով արտիստի համար իր մասնագիտությունը շնչառություն է։ Ինձ համար երգելը և շնչելը հավասարազոր են, բայց որպես կին` ես ամեն օր ուզում եմ թողնել երգելը (ծիծաղում է)։

-Ի՞նչն է ամենաբարդը Ձեր աշխատանքում։

— Ոգեշնչումը։ Յուրաքանչյուր մասնագիտության համար ոգեշնչում է պետք։ Հատկապես ստեղծագործող մարդկանց մշտապես անհրաժեշտ է ոգեշնչման որոշակի, շատ կարևոր չափաբաժին։ Մենք անընդհատ ուզում ենք ինչ-որ բան ստանալ, ինչ-որ բանով ներշնչվել, որպեսզի արթնանան միայն մեզ` արտիստներիս հասկանալի զգացմունքներ, որոնք հետո պատմենք ուրիշներին։ Դա ամենաբարդն է։

-Ո՞րն է ոգեշնչման բաղադրատոմսը, և պատահու՞մ են արդյոք ճգնաժամեր։

— Իզուր չէ, որ մեզ ծանոթ է մուսա հասկացությունը։ Արտիստի համար մուսան երջանկություն է։ Պատահում է, որ ոգեշնչումը որոշ ժամանակով հեռանում է, և չգիտես, թե ինչպես վերադարձնես։ Դրա դեմ դարման չկա։ Երբեմն կյանքում հանդիպում են ոգեշնչման անսպասելի աղբյուրներ։

Լրահոս
0