Հիշարժան ելույթներից մեկը «Նյուանս» ջազբենդի էթնիկ կատարումն էր: Երաժիշտները սինթեզել էին հայկական երաժշտությունն ու ջազը, ինչն անչափ հիացրեց հանդիսատեսին:
«Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արևային ջազ» խորագրով hամերգային ծրագրով ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը, այդ թվում Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո), ովքեր ներկայացրել են հայ և արտասահմանցի ջազմենների հայտնի կատարումներ: