00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապրիլյան քառօրյայից մինչև հոգեկան առողջություն. հոգեբանի վերլուծությունը

© Sputnik / Asatur YesayantsБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 10–ը հոգեկան առողջության միջազգային օրն է։ Այս տարվա կարգախոսն է` առաջնային հոգեբանական աջակցություն բոլորին։ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ու հոգեբան Խաչատուր Գասպարյանը պատմել են. դեպրեսիան սպառնում է դառնալ դարի հիվանդություն։ Նրանք խոսել են նաև ապրիլյան պատերազմից հետո զինվորների հոգեկան վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանյան հոգեբուժական հաստատություններում հաշվառված է 50 հազար անձ, որից 25 հազարի հետ ակտիվ աշխատանք է տարվում։
«Սա միայն հաշվառված թիվն է։ Եթե այն եռապատկենք, չենք սխալվի»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 2020-30 թվականներին դեպրեսիան դառնալու է այն հիվանդություններից մեկը, որն ամենամեծ թվով մարդկանց մահվան պատճառ է դառնալու։

Кадр из фильма Иван Васильевич меняет профессию - Sputnik Արմենիա
Հոգեկան խնդիրները սպառնում են մահվան պատճառ դառնալ. իրավիճակը Հայաստանում

«Վիրտուալ իրականությունն ընդգծում է մարդու մենակությունը, սա հանգեցնելու է դեպրեսիվ խանգարումների խորացմանը։ Աշխարհի բոլոր մարդկանց 25 տոկոսը՝ մեզանից 4-ից մեկն, իր կյանքի ընթացքում պետք է ունենա հոգեկան դժվարություններ կամ խանգարումներ։ Մենք բոլորս ունենք դեպրեսիայի փորձ, կա՞ մի մարդ, որը տրամադրության անկում չի արաձանագրել իր կյանքում, բայց մենք կարողանում ենք մի քանի օրվա ընթացում հաղթահարել այդ դեպրեսիան։ Այն համարվում է կլինիկական, եթե մեկ ամիս շարունակ շարունակում է մեզ հետ ապրել»,-ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը։

Նա ընդգծեց, որ առողջ մարդը կարողանում է համապատասխան վերաբերմունք դրսևորել հիասթափությանը, հուսահատությանը, կյանքի անցանկալի դժվարություններին, ինչը չի կարելի ասել հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների մասին։

«Մարդը պետք է հանգիստ վերաբերվի քննադատությանը։ Հայ իրականության մեջ, դուք էլ լավ գիտեք` մարդիկ ինչպես են վերաբերվում քննադատությանը, իհարկե, կա կոնստրուկտիվ և դեստրուկտիվ քննադատություն։ Ես այս պահին ուզում եմ քննադատել լրատվամիջոցներին։ Նրանք երբեմն սխալ պատկեր են ստեղծում հոգեկան առողջության վերաբերյալ, կենտրոնանում են այն դեպքերի վրա, որոնք վատ ավարտ են ունեցել, սա դեստրուկտիվ քննադատություն չէ։ Ձեզ վրա վերցրեք, կուզեի՞ք նման ինֆորմացիա հասներ ձեր հարազատներին, նկատի ունեցեք, որ ձեր տված տեղեկությունը կարող է մեկին վնաս պատճառել»,-ասաց հոգեբանը։

Նա անդրադարձավ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կռված տղաներին ու նրանց հոգեբանական վիճակին։ Նախ հստակեցրեց, որ պատերազմի ընթացքում տրավմատիկ ապրումների ենթարկվածների տոկոսը ցածր էր։ Հետո մանրամասնեց, որ մարդը կարող է ապրել սթրես ու դրա տրավմատիկ դրսևորումներն ի հայտ գան ամիսներ, նույնիսկ տարիներ անց։

«Մենք այսօր թևակոխել ենք հենց այդ հատվածը։ Այն զինվորները, որոնք ականատես են եղել պատերազմի, գիտական հետազոտությունների համաձայն, 45-60 տոկոսն ունենում է հետսթրեային խանգարումներ։ Մենք հիմա դեպքեր ենք տեսնում, որոնք հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ են»,-ասաց Գասպարյանը։

Վերջում բանախոսները հույս հայտնեցին, որ մեր երկրում կփոխվի հոգեկան հիվանդներին ու նրանց բուժմանը մոտեցումը։

Взрыв автобуса в Ереване - Sputnik Արմենիա
Ադիբեկյան. Յուրաքանչյուր 1000 հոգուց 100–ը հոգեկան խանգարում ունի

«Եթե նայենք հայկական վիճակագրությանը, մեր առողջապահության բյուջեի միայն 3,5 տոկոսը ծախսվում է հոգեկան առողջության վրա, զարգացած երկրներում այդ ցուցանիշը 5-7 տոկոսի է հասնում, դա հոգեկան առողջության հանդեպ վերաբերմունքի որոշակի իլյուստրացիա է։ Մեզ մոտ բյուջեի մեծ մասը ծախսվում է հիվանդանոցային ծառայության վրա, մինչդեռ Համաշխարհային առողջապահական ծառայությունն ունի խորհուրդ, որը պետք է 40/60 համամասնություն ունենա, գալու է ժամանակ, երբ ավելի շատ գումարներ պետք է ուղղվեն կանխարգելմանը»,-ասաց Գասպարյանը։

Մասնագետները կարծում են, որ այսօր մեր հոգեբուժական ծառայություններում օգտագործում են 100 տարվա վաղեմություն ունեցող մեթոդներ, այնինչ աշխարհն առաջընթաց է ապրում։

Պարտադիր չէ հիվանդին փակել հոգեբուժական հաստատությունում, որպեսզի ամբողջական բուժում ստանա։ Մի բան էլ կա, որը վերաբերում է հասարակական վերաբերմունքին։ Եթե արտասահմանում հոգեկան խնդիրներ ունեցողները դասվում են այլ հիվանդություններ ունեցողների կարգին, ապա Հայաստանում հոգեբուժական հաստատությունը շարունակում են անվանել «գժանոց»։

Լրահոս
0