00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեկան խնդիրները սպառնում են մահվան պատճառ դառնալ. իրավիճակը Հայաստանում

© picstonsКадр из фильма "Иван Васильевич меняет профессию"
Кадр из фильма Иван Васильевич меняет профессию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 5–ը Մտային խնդիրների համաշխարհային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ հոգեկան խանգարում ունի։ Նախնական կանխատեսումների համաձայն` 15–20 տարի անց դեպրեսիան կդառնա համար մեկ հիվանդությունը, որը բազմաթիվ մահերի պատճառ կհանդիսանա։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. 20-ամյա Լիլիթը սիրում էր կյանքն ու վայելում այն։ Ճակատագրական մի օր նրա կյանքն ու հոգեկան աշխարհը հիմնահատակ փոխվեցին։ Աղջիկն ընկերների հետ մեկնեց հանգստյան գոտի, իսկ երեկոյան վերադարձավ այլայլված դեմքով ու խիստ մտահոգ։ Անցան օրեր, նրա` մեկ ընկճված, մեկ նյարդային վիճակն ավելի խորացավ։ Ծնողները կողքից նայում ու անհանգստանում էին, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, որ աղջկա հոգեկան առողջության հետ մի բան այն չէ։

«Բանը հասավ նրան, որ Լիլիթը սկսեց մտածել, թե իր ատամի մեջ տեսախցիկ է տեղադրված ու մարդիկ հետևում են իրեն, երբ ինքը քնում կամ լողանում է։ Ու տեսախցիկը տեղադրողը, նրա կարծիքով, իր մայրն էր։ Դրանից հետո մոր հետ աչքով աչք չուներ։ Մեկ-մեկ նույնիսկ ծեծում էր»,- պատմեց նրանց հարևանուհին` տիկին Անահիտը։

Դեպքը պատահել է 15 տարի առաջ, բայց միայն վերջերս են ծնողները նրան տարել հոգեբուժարան։ Հարևանուհու պատմելով` ծնողներին մենթալիտետն էր խանգարում. ինչպե՞ս կարող են իրենց աղջկան տանել մի տեղ, որտեղից գուցե վերադարձ չկա։

Այսօր հաշվառված է հոգեկան հիվանդություն ունեցող 50 հազար մարդ։ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասում է, որ սա պայմանական թիվ է, քանի որ մի քանի անգամ շատ հիվանդներ կան, որոնք չեն դիմել հոգեբուժական հաստատություն։

© Sputnik / Gohar SargsyanԽաչատուր Գասպարյան, Սամվել Թորոսյան, Արմեն Սողոյան
Армен Согоян, Хачатур Гаспарян и Самвел Торосян - Sputnik Արմենիա
Խաչատուր Գասպարյան, Սամվել Թորոսյան, Արմեն Սողոյան

«Ոչ ոք իրավունք չունի մարդուն պարտադրել, որ նա բուժվի, եթե, իհարկե, նա սոցիալական վտանգ չի ներկայացնում։ Շատ մարդիկ կան, որոնք մեր տեսադաշտից դուրս են»,-ասաց Թորոսյանը։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ ավելացրեց, որ այսօր ինքնասպանությունների թիվն ավելանում է, ինչը կապված է հոգեկան այս կամ այն խանգարման հետ։

«Կանխատեսումների համաձայն` եթե այսօր մահվան առաջնային պատճառը սրտանոթային հիվանդությունն է, ապա 15-20 տարի անց հնարավոր է, որ մահվան պատճառ դառնա տրամադրությունը։ Այսօր յուրաքանչյուր 4-ից մեկն ունի դեպրեսիվ այս կամ այն խանգարում»,-ասաց հոգեբանը։

Аркадий Нейланд и Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ հայտնեց, որ Կառավարությանն են ներկայացրել առաջարկությունների փաթեթ։ Եթե իր հերթին Կառավարությունն այն ներկայացնի համաշխարհային բանկին ու ստացվի համապատասխան ֆինանսավորում, որն էլ արդյունավետ կծախսվի, ուրեմն Հայաստանը կունենա հոգեբուժական որակյալ ծառայություններ։

«Վերջին 25 տարում որևէ կապիտալ ներդրում չի իրականացվել հոգեբուժական ծառայություններում, և ծառայությունը, բնականաբար, ֆիզիկապես և բարոյապես մաշվել է, դրա պատճառով է, որ կադրերը չեն ուզում գալ»,-ասաց նա։

Սողոյանի դիտարկմամբ` այսօր երիտասարդ մասնագետները գալիս են հոգեբուժարաններ, տեսնում են պայմաններն ու հիասթափվում ինչպես դրանցից, այնպես էլ իրենց մասնագիտությունից։ Ստացվում է` չկան անհրաժեշտ բուժգործիքներ, գույք, պայմաններ, բայց մխիթարող է գոնե որակյալ դեղերի առկայությունը։

Կա ևս մեկ խնդիր։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ բուժվելուց հետո անգամ չեն կարողանում աշխատանք գտնել։

«Եթե գործատուին խաբեն, դա այնքան էլ նախընտրելի չէ, որովհետև կարող է անհրաժեշտություն լինի վերադառնալ բուժման պրոցեսին, եթե ճշմարտությունն ասեն, գործատուները, որպես կանոն, ավելի զգույշ կվերաբերվեն»,-ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան արդեն երկրորդ տարին է, ինչ սեպտեմբերի 5-ը որպես Մտային խնդիրների համաշխարհային օր է հաստատել։ Հայաստանը միացել է այդ նախաձեռնությանը և այսօրվանից հայտարարել նշյալ խնդիրներին նվիրված միամսյակ։

Լրահոս
0