00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զեմանի «Հակաքաղաքակրթությունը» և «Իսլամական պետության» սպառնալիքները

© Sputnik / Laura Sarkisyan14-ая сессия Мирового общественного форума "Диалог цивилизаций". Президент Чехии Милош Земан
14-ая сессия Мирового общественного форума Диалог цивилизаций. Президент Чехии Милош Земан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միգրացիան, «Իսլամական պետության» սպառնալիքները, համաշխարհային տնտեսական ճգնաժամը հունական Ռոդոս կղզում անցկացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային հասարակական համաժողովի 14–րդ նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն էին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային հասարակական համաժողովի ընթացքում հնչեց համաշխարհային հանրությանն ուղղված կոչը` նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել գլոբալ համամարդկային հարցերը։

Զեմանի հակաքաղաքակրթությունը և միգրացիան դեպի Եվրամիություն

Համաժողովի պատվավոր հյուրն էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որը հավաքվածներին կոչ արեց ընդհանուր սահմանում տալ «երկխոսություն» հասկացությանը, իսկ այսօրվա իրականության մասին խոսելիս էլ ասաց, որ աշխարհում քաղաքակրթությունը պայքարում է «հակաքաղաքակրթության» հետ։

«Հակաքաղաքակրթությունն այն է, ինչն այսօր փորձում է ոչնչացնել այլ քաղաքակրթությունները։ Պատմությունը բազմաթիվ նման օրինակներ գիտի, օրինակ նացիզմը, իսկ այսօր` «Իսլամական պետությունը»», — ասաց Զեմանը։

Նրա կարծիքով` «Իսլամական պետությունը» գլոբալ չարիք է, քանի որ այդ կառույցի առաջնորդները կոչ են անում սպանել այսպես կոչված անհավատներին, այսինքն` քրիստոնյաներին։

«Եթե դեռ մի քանի տարի առաջ «Իսլամական պետությունն» ազդում էր վեց երկրի վրա, ապա այսօր դրանց թիվը հասել էր 35-ի», — նշեց Զեմանը։

Նրա խոսքով` անհնար է և սխալ բանավիճել նացիզմի, ԻՊ-ի և նրանց հետ, ովքեր ցանկանում են ոչնչացնել գործող քաղաքակրթությունները, իսկ բանավեճերում չի կարելի աչք փակել դրանց գործունեության վրա։

Заседание Клуба молодых интеллектуалов стран Содружества - Sputnik Արմենիա
Լինե՞լ, թե՞ չլինել. քաղաքակիրթ «ամուսնալուծությունից» մինչև կամուրջների կառուցում

«Մենք պետք է օգնենք մեր երիտասարդությանը ձևավորել դիմադրողականություն, որը կարող է հակազդել ահաբեկչական կազմակերպությունների գործողություններին»,- ասաց Չեխիայի նախագահը։ Որպես իր խոսքի հաստատում` նա օրինակ բերեց 20-րդ դարի 30-ական թթ-ը, երբ «քաղաքակիրթ մարդկանց բնակչությունը երեք տարվա ընթացքում վերածվեց մոլեռանդ նացիստների»։

Չեխիայի նախագահն անդրադարձավ նաև համաշխարհային մեկ այլ կարևոր խնդրի` միգրացիային, որն առաջացել է ԻՊ-ի գործունեության հետևանքով։ Նա նշեց, որ դա ևս մի բացասական հանգամանք է այն երկրների համար, որտեղ «ուղեղների արտահոսք» կա։

«Եթե երիտասարդները փախչում են իրենց երկրից, ապա դա ոչ թե Եվրամիության ձեռքբերումն է, այլ` կորուստ այն երկրների համար, որտեղից արտագաղթում են։ Այդ երկրներում իրավիճակը դեպի լավը կարող են փոխել միայն երիտասարդ և կրթված ուղեղները», — ասաց Զեմանը։

© Sputnik / Laura SarkisyanՔաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում
14-ая сессия Мирового общественного форума Диалог цивилизаций - Sputnik Արմենիա
Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում

Երկխոսությունը դիմացինին լսելու կարողությունն է

«Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինի համար սա է «երկխոսություն» բառի սահմանումը։ Նա նշեց, որ համաժողովը հարթակ է համաշխարհային խնդիրները փոխգործակցության և երկխոսության միջոցով լուծելու ուղիներ որոնելու համար, ինչով էլ հետագայում կզբաղվի վերջերս հիմնված «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտը։

«Մենք հանդես ենք գալիս գերիշխող ծայրահեղականության և արմատականության դեմ, որի դեմ պայքարի համար պատասխանատու է ողջ քաղաքակրթությունը։ Դա այն քաղաքականությունն ու գաղափարներն են, որոնք կմշակի ինստիտուտը», — ասաց Յակունինը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է մշակել գործնական քայլեր, քանի որ մենք հաճախ ենք հարց տալիս` ի՞նչ կարող է անել համաշխարհային հանրությունը միլիոնավոր մարդկանց օգնելու համար արդեն գործող ձևաչափերում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և G20-ը։

ԵՄ ճգնաժամը երկխոսության կտրվածքով

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Եվրամիությունն այսօր ծանր ժամանակաշրջան է ապրում։ ԵՄ ժամանակակից պատմությանը բաժին են ընկել տնտեսական ճգնաժամը, համաշխարհային միգրացիան, անվտանգության մարտահրավերները։

Այսօր ԵՄ ներկայացուցիչները կոչ են անում միավորել գոյություն ունեցող դաշինքները` «հակաքաղաքակրթությունների» դեմ պայքարելու համար։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, միայն Եվրամիության խնդիրը չէ»,– ասաց ԵՄ ֆինանսական և դրամական քաղաքականության խորհրդական Դիմիտրիս Պսարակիսը։ Նրա խոսքով` չնայած մարտահրավերներին` ԵՄ–ին հաջողվել է վերջին 5 տարում մեծ հաջողությունների հասնել իրականացվող քաղաքականության շրջանակում։ Պսարակիսը կոչ արեց հետևել իրադարձություններին, լինել ռացիոնալ, ողջամիտ` գրագետ հաղթահարելով այն վտանգները, որոնց հետ բախվում է ժամանակակից աշխարհը։

Լրահոս
0