00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լինե՞լ, թե՞ չլինել. քաղաքակիրթ «ամուսնալուծությունից» մինչև կամուրջների կառուցում

© Valeriya RomashchenkoЗаседание Клуба молодых интеллектуалов стран Содружества
Заседание Клуба молодых интеллектуалов стран Содружества - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ–ն 25 տարվա գոյությունից հետո վերանայման և արդիականացման կարիք ունի, քանի որ ներկա ձևաչափով այդ կառույցը մի փոքր հնացել է, կարծում են ԱՊՀ երկրների երիտասարդ փորձագետները։ Հարցը հատկապես արդիական է դարձել այլ ինտեգրացիոն միավորումների, հատկապես Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո։

Նաիրա Մելքումյան, Sputnik.

25 տարին լուրջ ժամկետ է, որը ստիպում է մտածել և ամփոփել արդյունքները։ Այդ ընթացքում մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, փոխվել է մտածողությունը։ ԱՊՀ երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի փորձագետները Մոսկվայում կայացած երրորդ նիստում քննարկել են համագործակցության անցած ուղին և այն հարցը, թե արդյո՞ք ԱՊՀ-ն ունի զարգացման հեռանկարներ։

Иллюстрация лонгрида Sputnik.Туризм - Армения - Sputnik Արմենիա
Sputnik-ը հրավիրում է ճամփորդության ԱՊՀ–ում ու Բալթյան երկրներում

Արդյունքները` քննադատությունից մինչև լավատեսություն

Պատմական տեսանկյունից 25 տարին շատ չէ։ Բայց քիչ էլ չէ, հատկապես` պետության կյանքում։ Մասնավորապես, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից «Ածուխի և պողպատի միության» ստեղծումից 30 տարի հետո ինտեգրացիոն միավորումը, որը հիմա կոչվում է Եվրոպական միություն, անցել է մի ուղի, որը ստացել է «փառավոր երեսնամյակի դարաշրջան» անվանումը։ Հենց այդ շրջանում են զգալի հաջողություններ ձեռք բերվել թե՛ միավորման դիրքերը հաստատելու, թե՛ ներքին զարգացման տեսանկյունից ։ Ցավոք սրտի, ԱՊՀ-ն այդ առումով փոքր-ինչ զիջում է։

Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի համեմատական քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Պավել Ցիգանկովն ԱՊՀ ձևաչափում ինտեգրացիայի արդյունքները գնահատելիս առանձնացնում է երեք դիրքորոշում` քննադատական-լավատեսական, քննադատական-հոռետեսական և զուսպ լավատեսության։

Քննադատական-լավատեսական դիրքորոշման կողմնակիցները նշում են, որ 12 երկրից ԱՊՀ իրական անդամներ են 9-ը (Թուրքմենստանը նախընտրել է ասոցացված անդամի կարգավիճակը, Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ կազմից 2008թ-ի իրադարձություններից հետո, Ուկրաինան սկսել է դուրս գալու գործընթացը, բայց առայժմ կանգ է առել)։ Բացի այդ, ԱՊՀ երկրների միջև կան խնդիրներ և հակասություններ. սառեցված հակամարտություններ, որոնք երբեմն բռնկվում են, երբեմն` հանդարտվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը, լարվածությունը Ուզբեկստան-Ղրղըզստան-Տաջիկստան եռանկյունում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում չճանաչված պետությունների առկայությունը։

Այդ ամենին գումարվում է այն հանգամանքը, որ տնտեսական առումով ԱՊՀ անդամ երկրները նույնպես խնդիրներ ունեն ինչպես իրար, այնպես էլ արտաքին աշխարհի հետ։

Ամփոփելով առաջին դիրքորոշումը` Ցիգանկովը նշում է, որ «ԱՊՀ-ն 25 տարվա ընթացքում դարձել է ոչ այլ ինչ, քան քաղաքակիրթ ամուսնալուծության գործիք»։

Ինչ վերաբերում է քննադատական-հոռետեսական դիրքորոշմանը, ապա այստեղ շեշտադրվում է այն, որ կան բոլոր հիմնավորումները թերությունների վերաբերյալ քննադատական դիտողությունների հետ համաձայնելու համար, բայց միևնույն ժամանակ նշվում են մի շարք օբյեկտիվ պատճառներ։ Դրանք կարելի է հաղթահարել, բայց հաճախ բացակայում է քաղաքական կամքը, և գերակշռում են իշխանական կառույցների ներկայացուցիչների անձնական շահերը։ Այդ դեպքում Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորը ոչ կոռեկտ է համարում Եվրամիության հետ համեմատելը, քանի որ ԵՄ-ն զարգացել է ԱՄՆ հովանու ներքո։

Դա թե՛ Մարշալի ծրագիրն է, թե՛ հսկայական ֆինանսական հոսքերը, թե՛ միջուկային անձրևանոցը, որը Եվրոպային ազատել է ռազմական ծանր ծախսերից, թե ԱՄՆ-ին և Արևմուտքին ենթակա միջկառավարական կազմակերպությունների օգտագործումը։ Դա նաև քաղաքական նպատակներն են, որոնք համախմբել և համախմբում են միությունը (սկզբից ԽՍՀՄ-ի դեմ, իսկ հիմա իներցիայով` Ռուսաստանի և ԱՊՀ-ի)։

«Ըստ էության, ԱՊՀ-ն հենց սկզբից սկսել է ենթարկվել արտաքին լուրջ ճնշման։ Կարելի է ասել, որ Արևմուտքը ձգտել է ակտիվ իրագործել «խորհրդային հանրապետությունների բաժանումը` նպաստելով միայն նրա առաջխաղացմանը, ինչը եղել է ոչ քաղաքակիրթ, խթանելով և զարգացնելով բացառապես ապակառուցողական գործընթացները» բանաձևը»,- ասում է Ցիգանկովը։

© Sasha Nagiba Պավել Ցիգանկով
Павел Цыганков - Sputnik Արմենիա
Պավել Ցիգանկով

Միաժամանակ, նա նշում է, որ ԽՍՀՄ երկրներից շատերը չեն ունեցել սեփական պետականաշինության փորձ` ազգային շահերը կառուցելով Ռուսաստանի այսպես կոչված «կայսերական հավակնություններին» հակադրելու վրա։ Իր հերթին, Ռուսաստանը` որպես պաշարներով հարուստ գերտերություն, մի շարք արտաքին և ներքին, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չի կարողացել լուծել ամբողջականության պահպանման, արտաքին բնույթի խնդիրները։

Այս բոլոր պատճառները խանգարել են արդյունավետ ինտեգրացիային, և որոշ առումով դրանք մինչև հիմա արդիական են։ Սակայն արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները, ճգնաժամային երևույթները հաղթահարելու հետ կապված ներքին անհրաժեշտությունը դրդում են պետությանը, որպեսզի այն վերադառնա կորսվածին և նոր դիրքորոշումներ ձեռք բերի փոխազդեցության մեջ, այդ թվում` բիզնեսի գծով, սոցիալական, տնտեսական և նույնիսկ քաղաքական գործընթացների մակարդակով։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանը

ԱՊՀ-ի վերաբերյալ երրորդ դիրքորոշումը պարունակում է զուսպ լավատեսության տարրեր։ Շեշտը հիմնականում դրվում է նրա վրա, ինչն արդեն ձեռք է բերվել և ձեռք է բերվելու։ Նշվում է, որ կան թերություններ, բայց ո՞վ է զերծ դրանցից։ Եվրամիությունում նույնպես ամեն ինչ այդքան հարթ չէ, օրինակ, կան մի շարք խնդիրներ և լուրջ հակասություններ Հունաստանի և Թուրքիայի միջև։

Այնպես որ ինտեգրացիան տանող ճանապարհն այդքան էլ հեշտ չէ։ Այդ դիրքորոշման կողմնակիցները նշում են ԱՄՆ որոշ ինստիտուտների արդյունավետությունը, տեսնում են անդամ երկրների առաջնորդների մեծ քաղաքական կամքը և միավորման ձգտումը։

«Իհարկե, ԱՊՀ զարգացման գործընթացում կան դժվարություններ, բայց կան նաև ինտեգրացիոն խթաններ ԱՊՀ տարածքում, որոնք լավ հեռանկարներ ունեն երկրների և ժողովուրդների համախմբման համար։ Մեր մարդասիրական կապերն այս հարցում լուրջ դեր խաղալու նպատակ ունեն»,- ասում է Ցիգանկովը։

Հայաստանն ու Ադրբեջանը`ահաբեկչության դեմ

Փորձագետները նշում են, որ ԱՊՀ ամենակարևոր գործառույթներից մեկն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ դիմակայելն է։ Դրանով է պայմանավորված ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների փոխգործակցությունը Հակաահաբեկչական կենտրոնի շրջանակում։

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի խոսքով` 2000թ-ին ստեղծված կառույցը երկրներին միավորել է մեկ խնդրի շուրջ։

«Ողջ տարածաշրջանի անվտանգության հարցը միավորել է երկրներին, այդ թվում` Հայաստանին և Ադրբեջանին։ Երկու երկրների հատուկ ծառայություններն արդյունավետ համագործակցում են տարածաշրջանում ահաբեկչության և սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում», — ասաց նա։

Կենտրոնը տեղեկություն է ստանում ԱՊՀ երկրների լիազոր մարմիններից, մշակում և վերլուծում է այն։ Մինասյանի խոսքով` գոյություն ունի տվյալների մասնագիտացված բանկ, անցկացվում են հակաահաբեկչական զորավարժություններ, նախազգուշացվում է Dos-հարձակումների մասին։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեները կմիավորվեն

Նա համոզված է, որ ահաբեկչության դեմ պայքարն առաջիկա տարիներին ԱՊՀ երկրների ապագա փոխազդեցության ուրվագծերից մեկն է։

Փորձագետները նշում են, որ ԱՊՀ-ն ամեն դեպքում վերանայման կարիք ունի։ Կան կառույցներ, որոնք ԱՊՀ-ում մահացել են, հետ են մնացել քաղաքական և տնտեսական զարգացումից, և պետք է հասկանալ, թե դրանցից որն է պետք թողնել։ Բայց չի կարելի անտեսել նաև ԱՊՀ-ի նշանակությունը` որպես փոխազդեցության հարթակ, հատկապես հակամարտող երկրների պարագայում (օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի)։

Ընդհանուր սպառնալիքները

21-րդ դարի գլխավոր խնդիր դարձած ահաբեկչությունը միակ սպառնալիքը չէ ԱՊՀ երկրների համար։ Չպետք է մոռանալ գունավոր հեղափոխությունների վտանգի մասին։ Օրինակ` Ղրղըզստանը մի քանի անգամ անցել է դրա միջով։

«Գունավոր հեղափոխությունների վտանգը չի վերացել. երրորդ ալիքը կանցնի Կենտրոնական Ասիայով։ Հասունացել են այդ խաղաքարտերն օգտագործելու պայմանները»,- ասաց ՄՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի ռուսական քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Մանոյլոն։

Քաղաքագետները կարծում են, որ իրավիճակի զարգացումը շատ առումներով կախված է նրանից, թե այս կամ այն երկրում ով կկանգնի իշխանության ղեկին։ ԱՊՀ երկրների` ինտեգրացիայի ուղին նույնպես կախված է դրանից։ Բացի այդ, կարևոր դեր են խաղում Ռուսաստանը և ԱՊՀ երկրների հետ ունեցած հարաբերությունները։

ԱՊՀ երկրների երիտասարդ ինտելեկտուալների ակումբի «ԱՊՀ 25 տարին. անցած ուղին և զարգացման հեռանկարները» նիստը կազմակերպել էր արտասահմանյան երկրների հետ տեղեկատվական զարգացման և գիտական կապերի հարցերի «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնը։ Նախագիծն իրագործվում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և ուղղված է Համագործակցության երկրների երիտասարդ մասնագետների միջև պրոֆեսիոնալ կապերի զարգացմանը։

Ակումբի առաջին երկու նիստերն անցկացվել են Երևանում և Բաքվում։ Ամփոփիչ նիստը տեղի կունենա 2016թ-ի վերջին Աստանայում։

Լրահոս
0