00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Ուշադրության կենտրոնում ՊՆ նախարարի պաշտոնն է

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 1–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Պայքարը կառավարությունից տեղափոխվել է ՊՆ

«Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն, ի վերջո, ո՞ւմ է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։ Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. նոր կառավարությունը հեղափոխություն չի անելու

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին և, Սահմանադրության համաձայն, կառավարությանը պետք է ձևավորված լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում։ Այդ վերջնաժամկետը լրանում Է հոկտեմբերի 3-ին և Ս. Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին։

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին. պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կվերանշանակվի Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել Է ընտրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի՝ երկու պաշտոններից մեկը։ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել ու, մեր տեղեկություններով, հիմա էլ նա Է ՌԴ գնացել հարցերը լուծելու»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». ՊՆ-ն շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը

Հայկական ժամանակը ուշադրություն է դարձնում նաև նրան, որ «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսերը ձեռք բերող գերատեսչությունը։ Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երևան-Վիլնյուս-Երևան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով։

Заседание Правительства Армении - Sputnik Արմենիա
Կարապետյան. 2017-ի բյուջեն կոշտ է լինելու

Մինչդեռ, եթե նույն ուղղությամբ այսօր որևէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ, մոտ 2,5 անգամ էժան։ Նույն օրերին ՊՆ-ն Երևան-Բրյուսել-Երևան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը 478.000 դրամ արժեքով։

Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175- 220 հազար դրամով։ Կամ Երևան-Լոնդոն-Երևան չվերթի մեկ տոմսը գնել է 523.000 դրամով։ Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով։ Ընդ որում, նշված է, որ ՊՆ-ն էկոնոմ դասի տոմսեր է գնել, բայց դրանք ունեն բիզնես կամ առաջին դասի արժեք։

Պարզվեց, որ ՊՆ պաշտոնյաները պետության հաշվին գերադասում են օգտվել եվրոպական թանկարժեք և ոչ թե ուկրաինական կամ ռուսական անհամեմատ մատչելի ավիաընկերություններից։ Բացի այդ, չի բացառվում, որ գնվում են առաջնակարգ դասերի տոմսեր, բայց փաստաթղթերում նշվում է էկոնոմ դաս: Գուցե ՊՆ պաշտոնյաները ավիաընկերությունների հետ միասին «պրիմիտիվ գողոթյո՞ւն» են կատարում պետբյուջեից»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ

ՊՆ և ԱԳՆ նախարարների պաշտոնին հնարավոր նշանակումներին անդրադառնում է նաև «Ժողովուրդ» թերթը: Այն գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս ձգձգումը շատ պարզ եւ տեխնիկական պատճառ ունի` Էդվարդ Նալբանդյանը պետք է վերադառնա Հայաստան: Ենթադրվում է, որ երեկ գիշեր նա արդեն պետք է վերադարձած լինի, ըստ այդմ, այսօր կամ վաղը կհրապարակվի նրա՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակելու մասին հրամանագիրը:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի խնդրին, ապա այդ պաշտոնում նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վ. Սարգսյանը զբաղվելու է զուտ պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով եւ մնացած «քաղաքացիական» հարցերով: Իսկ ՀՀ զինված ուժերի ղեկավարումը Սերժ Սարգսյանն իրականացնելու է անձամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով»:

«Ժամանակ». Ընդդեմ Մուլտի Գրանդի

«Ժամանակը» գրում է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, առաջիկայում Երեւանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում:

Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա
Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների եւ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել:

Թերթիի տեղեկություններով, Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երեւանում, ըստ ամենայնի, կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010 թ. կալացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»:

«Հրապարակ». Մարզպետներից ո՞վ առաջինը կհեռանա

Թերթի տեղեկություններով, իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզպետները։

Давид Локян и Овсеп Симонян - Sputnik Արմենիա
Լոքյան. «Մարզպետի փոփոխությունը համակարգի փոփոխություն չի նշանակում»

Եթե Արարատի դեպքում քննարկվում է նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի, Լոռու դեպքում՝ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանի թեկնածությունը, ապա խնդիրը դժվար է Արմավիրի դեպքում։ Այստեղ պետք է ուժեղ կադր նշանակել, որ կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ։

Որպես մարզպետացու, Արմավիրում թեկնածուի երկու անուն է շրջանառվում՝ մեկն Արմավիրի գազի գրասենյակի պետ Սաշա Մկրտչյանն է, մյուսը ՝ Աժ նախագահի նախկին տեղակալ, ՏԿ նախարարի նախկին տեղակալ Գագիկ Ասլանյանը։ Իհարկե, չի բացառվում նաև այլ նշանակում։ Ի դեպ, Լոռվա մարզպետին փոխելը չի նշանակում, թե դժգոհ են նրանից, խոսվում է նրան Երևան՝ ավելի կարևոր գործի տեղափոխելու մասին»,-գրում է թերթը։

Լրահոս
0