00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. նոր կառավարությունը հեղափոխություն չի անելու

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ում այսօր «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը քննարկվեց բավական թեժ մթնոլորտում: Ընդդիմությունը կառավարությանը մեղադրեց համայնքներին ֆինանսական կախվածության մեջ պահելու, իշխանությունը ընդդիմությանը` պոպուլիզմի մեջ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի` կառավարության ներկայացրած նախագիծը:
Օրինագիծը ներկայացնելով, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկվում է պետության կողմից տրամադրվող դոտացիաներն առավել համաչափ բաշխել հայաստանյան համայնքների միջեւ:

Եթե նախկինում օրենքը դոտացիա բաշխելիս հաշվի էր առնում բնակչության թիվն ու եկամուտները, ապա առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է իբրև չափորոշիչ ընդունել համայնքի տեղը`բարձրադիր լինելը:

Ընդդիմությանը, սակայն, կառավարության ներկայացուցչի մեկնաբանությունը չբավարարեց: Նրանց համոզմամբ, օրինագիծն իրականում ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ քաղաքական խնդիր է լուծում:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

«Դուք քաղաքական հարց եք լուծում, դուք ստեղծում եք ստաբիլ կախվածություն և այդ կախվածությունը ստեղծելուց հետո գալիս ասում եք՝ հիմա Երևանից էլ կհամահարթեցնենք: Մենք էլ ենք ասում՝ կարելի է համահարթեցնել, բայց ինչո՞ւ չի կարելի նրանց 75 տոկոս տալ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա, ի դեպ, առաջարկում է համայնքներում հավաքված եկամտահարկի ու շահութահարկի 75 տոկոսը թողնել համայնքային բյուջեում, ոչ թե փոխանցել Երևան, ապա դոտացիայի տեսքով հետ ուղարկել համայնք:

Հրանտ Բագրատյանը կառավարության ներկայացրած օրինագիծը որակում է իբրև տեղական ինքնակառավարման կայացմանը խոչըդոտող լուրջ քայլ:

Նուն կարծիքը հայտնեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Սրանով մենք էլ ավելի ենք խորացնելու այն լրջագույն կախվածությունը, որը մինչ այսօր տեսել ենք, տեսնում ենք, ու դա շարունակվելու է»,- ասաց նա:

Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձավ նաև նոր կառավարության գործելաոճի վերաբերյալ հնչող դրական կարծիքներին՝ նշելով, որ այն կառավարությունը, որը պետք է նոր որակներ բերի պետական կառավարման մեջ, ներկայացրել է մի օրենքի նախագիծ, որը հակասում է այդ սապսումներին:

Вице-спикер парламента Армении Эдуард Шармазанов в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Էդուարդ Շարմազանով. ընտրական գործընթացներն էական դեր են խաղում

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ևս համահարթեցման նախագծի մասին իր ելույթում անդրադարձավ նոր կառավարության գործունեության հարցին, մասնավորապես, ասելով. «Կառավարույունը հայտարարում է համակարգային փոփոխություններ, բայց մենք հինն ենք շարունակում, որ բոլոր համայնքների ղեկավարները կախվածություն ունենան իշխող կուսակցությունից»:

Նոր կառավարության մասին պատգամավորների հայտարարություններին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Փոփոխությունները, բարեփոխումները և հեղափոխությունը տարբեր բաներ են: Մենք բարեփոխումների փուլում ենք և ոչ թե սեպտեմբերյան հեղափոխություն ենք անում: Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ թե՛ հնի, և թե՛ նորի պատասխանատուն ՀՀԿ-ն է, որն ինչպես հին, այնպես էլ նոր կառավարության պատասխանատուն է:

Ինչ վերաբերում է նախկին կառավարություններին, ԱԺ փոխոսնակը հայտարարեց, որ դրանք վատ չեն աշխատել:

Լրահոս
0