00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու քաղաքապետի աթոռի համար պայքարողների հարստությունը

© Sputnik / Arpi BeglaryanДрам
Драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում ավագանու թեկնածության համար պայքարողները ԸԸՀ-ին են ներկայացրել իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը, սակայն արդյո՞ք դա իրական հարստություն է, թե ոչ, հնարավոր չէ ստույգ ասել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Գյումրիում ավագանու թեկնածության համար պայքարող կուսակցությունների վերին շարքերում գտնվող թեկնածուներից ոչ մեկը ժամանակավոր կացարանում չի բնակվում: Թեկնածուների մեծ մասն ապրում է բազմաբնակարան շենքերում: Այս մասին տեղեկացրեց թիվ 34 ԸԸՀ —ի նախագահ Էդուարդ Բաղրամյանը` մեջբերելով թեկնածուների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Ի դեպ, թեկնածուները հայտարարագրի «թանկարժեք գույք» տողում ոչինչ չեն նշել, փոխարենը՝ անշարժ գույքի մասում լրացումներ կան շատերի մոտ:

Գործող քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հայտարարագրել է 3 հազար 900 քառակուսի մետր անշարժ գույք Գյումրիում, Ազատան համայնքում` 3 հազար 200 քառակուսի մետր շինություն և 2 հեկտարից ավելի հողամաս: Գյումրու քաղաքապետը հայտարարագրել է 3 միլիոն 600 հազար աշխատավարձը, ևս 2 միլիոն 900 հազար դրամ և 13 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց: Գյումրու քաղաքապետի վերջին ընտրություններին Բալասանյանը «Մոսկվիչ» մակնիշի մեքենա էր հայտարարագրել, որն այս տարի բացակայում էր հայտարարագրից:

© Sputnik / Armenuhi MxoyanՍամվել Բալասանյանի հայտարարագիրը
Սամվել Բալասանյանի հայտարարագիրը - Sputnik Արմենիա
Սամվել Բալասանյանի հայտարարագիրը

ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանում, ևս մեկը՝ Գյումրիում, մոտ 6 միլիոն 500 հազար դրամ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ստացած աշխատավարձը և 4 միլիոն դրամից քիչ ավելի ավանդ:

Город Гюмри - Sputnik Արմենիա
ԲՀԿ-ն Գյումրիում շարունակում է ընտրապայքարը

«Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Գյումրիում և մեկ ավտոմեքենա: Պատգամավորն ունի վարելահող Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, այն ընդհանուր համատեղ սեփականություն է՝ 0,68 հա տարածքով։ Պատգամավորն ունի 1994 թվականին արտադրված ինքնագնաց մեքենա` «Մերսեդես Բենց 320SEL» մակնիշի, որն իր միանձնյա սեփականությունն է: ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7 միլիոն 450 հազար դրամ, որից բացի, նա հայտարարագրել է ևս 3 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոց:

«Գալա» կուսակցության առաջին համարը զբաղեցնող Վահան Խաչատրյանը հայտարարագրել է սպասարկման սրահ և հողամաս Երևանում, 2 բնակարան, արտադրամաս և հողամաս Գյումրիում: Շարժական գույք չունի: Եկամուտը նրան պատկանող «ՉԱՊ քեմիքլ» ընկերությունից է, սակայն գումարը նշված չէ: Խաչատրյանը հայտարարագրել է 13 միլիոն դրամ դրամական միջոց:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Աշոտ Կուրղինյանը 4 բնակարան և 1 ավտոմեքենա է հայտարարագրել: Եկամուտը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի աշխատավարձն է՝ շուրջ 17 միլիոն դրամ և 250 հազար դրամ դրամական միջոց: Բժիշկը սեփականության կարգով ունի նաև ավտոտնակ ու 2006 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա:

«Համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ասոյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երևանում, 2 հողամաս, 4 ավտոմեքենա և իր ղեկավարած «ՀԺՀ» ընկերությունից ստացած 680 հազար դրամ աշխատավարձը: Թեկնածուն հայտարարագրել է 4 ավտոմեքենա՝ 1990 թվականի արտադրության «Միցուբիշի պաջերո 03», 2001 թվականի արտադրության «Ֆոլցվագեն կեդի», 2000 թվականի «Ֆորդ տրանզիտ» և 2008 թվականի «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։

Андраник Теванян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՏԻՄ ընտրություններ. կուսակցությունները պայմանավորվել են

«Գյումրեցու ոգի» կուսակցության առաջին հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ներսիսյանը հայտարարագրել է 1 բնակարան՝ ընդհանուր համատեղ սեփականության կարգով և, որպես եկամուտ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտից շուրջ 2 միլին դրամ և Ակադեմիական վարժարանից ստացած մոտ 390 հազար դրամ աշխատավարձը: Դրամական միջոց հայտարարագրել է 150 հազար դրամ: Թեկնածուն մեքենա չի հայտարարագրել:

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Արթուր Համբարձումյանը 1 բնակարան, 1 առանձնատուն է հայտարարագրել, երկուսն էլ` համասեփականության կարգով: Թեկնածուն չի աշխատում, եկամուտ չունի, սակայն 12 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց ունի:

«Ալյանս»-ի թեկնածու Արմեն Բադալյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոմեքենա, եկամուտ ու դրամական միջոցներ հայտարարագրված չեն: Թեկնածուն նշել է, որ չի աշխատում:

Նորաստեղծ «Գործարար կուսակցության» քաղաքապետի թեկնածուն` Գեղամ Բաղդասարյանը, ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չի հայտարարագրել։ «Ալտես Հիլզ» ՍՊԸ-ից ստացել է 660 հազար դրամ աշխատավարձ և 220 հազար դրամ նույն ընկերությունից շահաբաժին:

Հայ ազգային կոնգրեսի քաղաքապետի թեկնածու Եպրաքսյա Մեխակյանն էլ ոչինչ չի հայտարարագրել՝ ո՛չ շարժական ու անշարժ գույք, ո՛չ էլ դրամական միջոցներ ու եկամուտ:

Լրահոս
0