00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Մարզպետները կփոխվեն, ԱԳՆ–ն ու ՊՆ–ն էլ նոր նախարարներ կունենան

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 27-ի մամուլի տեսությունը:

«Հրապարակ». Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ

«Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի և Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաև Սյունիքը։ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։ Ռ. Աբրահամյանին են նաև վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին»,-գրում է թերթը։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
ՀՅԴ. Արծվիկ Մինասյանը կտեղափոխվի, Լևոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը կմնան

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չի տարանջատվի

«Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավել է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային և մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրերը։ Նույնիսկ նշվում էր, թե ով է լինելու մաքսային ծառայության ղեկավարը, իբր այդ պաշտոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վստահել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին։ Սակայն ՊԵԿ-ում և կառավարությունում «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումները փաստեցին, որ տարանջատման խնդիր չկա։ Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը՝ Հակոբ Հովսեփյանը։ Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան։ Ինքը՝գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ խոստացել Է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել։ Ու թերևս այդ հանդիպումից հետո Է որոշվել հարկայինը և մաքսայինը չառանձնացնել և թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար կնշանակվի ռուսական ազդեցություն կրող գործիչ

«Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ինքնամաքրու՞մ, թե՞ կեղծ մաքրում. քաղաքական ուժերը` կառավարության փոփոխության մասին

Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։ Մամուլում հրապարակվել է. որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող ՊՊԾ փարոսիկներով մեքենաներից մեկը

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հանձնել իրեն ուղեկցող պետական պահպանության ծառայության փարոսիկներով (միգալկաներով) մեքենաներից մեկը (նկարում)։ Անցած օրերին այդ մեքենան կանգնած էր Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող նրա առանձնատան բակում։ Վարչապետ եղած ժամանակ, երբ Աբրահամյանը տանն էր լինում և պատրաստվում էր դուրս գալ, նրան ուղեկցող այդ մեքենաները սովորաբար դրսում այգու հարակից տարածքում էին սպասում։ Մենք երեկ փորձեցինք կառավարությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ, թե Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանին փոխանցե՞լ է վարչապետին ուղեկցող մեքենաները, բայց ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ պատասխան չտրվեց։ Հիշեցնենք, 2011թ. նոյեմբերին էլ, երբ Աբրահամյանը հրաժարական էր տվել ԱԺ նախագահի պաշտոնից, ԱԺ նախագահին ուղեկցող 2 մեքենաներից մեկը չէր հանձնել։ Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե նա Սերժ Սարգսյանին ուղղակի խնդրել է թույլ տալ այդ մեքենան մնա իր մոտ և իրեն ուղեկցի»,-գրում է թերթը։

Լրահոս
0